Նիկի Քարիմի (պարս.՝ نیکی کریمی, նոյեմբերի 10, 1971(1971-11-10), Թեհրան, Իրան), իրանցի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։ Նա իրանցի առավել հայտնի և հաջողակ դերասանուհիներից մեկն է։

Նիկի Քարիմի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1971(1971-11-10) (52 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունլեզվաբան, կինոռեժիսոր, թարգմանչուհի, սցենարիստ, կինոդերասանուհի, լուսանկարիչ, մոդել և դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Niki Karimi Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

 
Նիկի Քարիմին և Շոն Փենը

Նիկի Քարիմին ծնվել և մեծացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Նրա ծնողները երկուսն էլ Թաֆրեշից են։ Ակտիվորեն ներգրավվել է թատերական խմբակում դեռևս տարրական դպրոցում և նշել է, որ ֆիլմերի և գրականության հանդեպ վաղ հետաքրքրությունն է ոգեշնչել նրան դերասանուհի դառնալ։

1990 թվականին նա մասնակցել է Բեհրուզ Աֆխամիի «Հարսնացուն» ֆիլմի նկարահանումներին։

Քարիմին Սառայի դերի համար մի շարք ազգային ու միջազգային մրցանակներ է ստացել, ինչպես, օրինակ Սան Սեբաստիանի փառատոնի մրցանակը` Լավագույն դերասանուհի անվանակարգում[1]։ Նա նաև եղել է ավելի քան քսան փառատոնների ժյուրիի կազմում, այդ թվում` Կառլովի Վարիի կինփառատոնը, Էդինբուրգի միջազգային կինոփառատոնը, Լոկարնոյի միջազգային կինոփառատոնը, Սալոնիկի միջազգային կինոփառատոնը, Բեռլինի կինոփառատոնը, ինչպես նաև` Կաննի 60-րդ կինոփառատոնը։ 1992-2007 թվականներին եղել է Աբաս Քիառոստամիի օգնականը։

Բացի դերասանի կարիերան, նա նաև հանդես է եկել որպես ռեժիսոր ու սցենարիստ` գրելով ու նկարահանելով «Ունենալ, թե չունենալ» վավերագրական ֆիլմը 2001 թվականին։

2001 թվականին իր առաջին մրցանակն է ստացել որպես ռեժիսոր Իրանի Ռեին կինոփառատոնի ժամանակ` իր «Ունենալ, թե չունենալ» աշխատանքով, որի պրոդյուսերն էր իրանցի հայտնի կինեմատոգրաֆիստ Աբաս Քիառոստամին[2]։

Առաջադրվելով 2005 թվականի Կաննի կինոփառատոնին իր «Մեկ գիշեր» (2005) ֆիլմով` նա նշել է, որ այլևս չի բավարարվում միայն խաղալով և կցանկանար ավելի շատ ֆիլմեր նկարել[3]։

Բացի կինեմատոգրաֆիան, Քարիմին նաև որոշ թարգմանչական աշխատանքներ է անում։ 1999 թվականին նա թողարկել է իր առաջին թարգմանչական աշխատանքը, Մառլոն Բրանդոյի կենսագրությունը` «Երգերը, որ մայրիկս սովորեցնում էր ինձ» վերնագրով, որը նա պարսկերենից թարգմանել է անգլերեն։ Նա նաև թարգմանել է երկու գիրք պարսկերենով և անգլերենով ստեղծագործող Հանիֆ Քուրեիշիից։

Նրա երրորդ նկարահանած ֆիլմը` «Վերջնական սուլոցը» (2011), երեք մրցանակ է շահել Վեսուլի Ասիական կինոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

2011 թվականին առաջադրվել է Ֆաջր կինոփառատոնին` Լավագույն դերասանուհի անվանակարգում, «Ես եմ նրա կինը» ֆիլմով, որի ռեժիսորն է Մոստաֆա Շայեսթեհը։

Իրանյան Ֆաջր միջազգային կինոփառատոնի ժյուրիի կողմից վերջերս արժանացել է լավագույն ռեժիսոր, պրոդյուսեր և դերասանուհի կոչումներին։ Ժյուրիի մրցանակ է ստացել նաև «Չորեքշաբթի, մայիսի 9» և «Ձկան մահը» ֆիլմերում խաղացած դերերի համար[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես ռեժիսոր խմբագրել

Տարի Վերնագիր Նշումներ
2015 Շիֆթ-է Շաբ Իրանյան Ֆաջր կինոփառատոնի ժյուրիի մրցանակ` լավագույն սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր անվանակարգերում
2011 Վերջնական սուլոց Վեսուլի Ասիական կինոյի միջազգային կինոփառատոնի երեք մրցանակ, Մաննհեիմ կինոփառատոնի մրցանակ` լավագույն ֆիլմ անվանակարգում
2006 Մի քանի օր ուշ Ռոտերդամի կինոփառատոնի մրցանակ` լավագույն սցենար անվանակարգում
2005 Մի գիշեր Ցուցադրվել է Կաննի կինփառատոնում, 2005 թվականին[5]
2001 Ունենալ, թե չունենալ Լոնդոնի միջազգային կինոփառատոն

Որպես դերասանուհի խմբագրել

Տարի Վերնագիր Ռեժիսոր Մրցանակ
2015 Վերցրածը Բիժան Միրբաղերի
2015 Չորեքշաբթի, մայիսի 9 Ֆաջր կինփառատոնի ժյուրիի դիպլոմ լավագույն դերասանուհի անվանակարգում
2015 Ձկների մահը Ֆաջր կինփառատոնի ժյուրիի դիպլոմ լավագույն դերասանուհի անվանակարգում
2014 Ես նրա կինն եմ Մոստաֆա Շայսեհ Առաջադրվել է Ֆաջր կինոփառատոնի լավագույն դերասանուհի անվանակարգում
2007 Երեք կանայք Մանիջե Հեքմաթ
2007 Երկու կանայք Սիրուս Ալվանդ
2006 Մի քանի օր անց Նիկի Քարիմի
2002 Հինգերորդ հեղափոխությունը Թահմինեհ Միլանի Ֆաջր կինոփառատոնի լավագույն դերասանուհի (2002)
2002 Քամուց քշվածները Սադրա Աբդոլլահի
2001 Թռիչք կկվի բնի վրայով Ահմադ Ռեզա Մոթամեդի Ֆաջր կինոփառատոնի լավագույն դերասանուհի (2002)
2000 Թաքցրած կեսը Թահմինե Միլանի Լավագույն դերասանուհի, Կահիրեի կինոփառատոն (2001)
1999 Ինձ նման հազարավոր կանայք Ռեզա Միր-Քարիմի
1999 Այրված սերունդը Ռասուլ Մոագոլիփուր
1999 Նախօրեի կարմիր խնձորը Սաեդ Ասսադի
1998 Սպասող աղջիկները Ռահման Ռեզաի
1998 Դերասանը Մոհամադ Ալի Սադջադի
1998 Երկու կանայք Թահմինե Միլանի Թաորմինայի կինոփառատոնի լավագույն դերասանուհի (1999)
1997 Թախթի Բեհրուզ Աֆխամի
1997 Փսիխո Դաիրուշ Ֆարհանգ
1995 Մինուի աշտարակը Էբրահիմ Հատամիկիա
1995 Ստվերն ստվերի հետևից Ալի Ջական
1995 Ժոզեֆի վերարկուի բույրը Էբրահիմ Հատամիկիա
1993 Փարի Դարիուշ Մեհրջուի
1992 Սառա Դարիուշ Մեհրջուի Սան Սեբաստիանի կինոփառատոնի լավագույն դերասանուհի (1995), Նանտի կինփառատոնի լավագույն դերասանուհի (1995)
1991 Գայլի ոտնահետքերը Մասսուդ Կիմիաիի
1990 Հարսնացուն Բեհրուզ Աֆխամի Առաջադրվել է Ֆաջր կինոփառատոնի լավագույն դերասանուհի անվանակարգում
1989 Գայթակղություն Ջամշիդ Հեյդարի

Որպես սցենարիստ խմբագրել

Տարի Վերնագիր
2005 Փախուստ
2001 Ակամա քայլ
2000 Ունենալ, թե չունենալ

Որպես թարգմանիչ խմբագրել

Տարի Վերնագիր
2005 Մտերմություն, Հանիֆ Քուրեիշի
1999 Երգեր, որ մայրիկս սովորեցրել է ինձ, Մառլոն Բրանդո, Ռոբերտ Լինդսի

Որպես կինոքննադատ խմբագրել

 
Քարիմին առանց հիջաբի, 2008 թվական
Տարի Անվանում
2016 Ստամբուլի կինոփառատոնի ժյուրիի անդամ, Ստամբուլ[6]
2016 Ֆաջր կինոփառատոնի ժյուրիի անդամ, Թեհրան[7]
2015 Վալադոիդի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Իսպանիա[8]
2015 Տալլինի Սև գիշերներ 19-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ, Տալլին[9]
2015 Բաթումիի 10-րդ միջազգային կինփառատոնի ժյուրիի անդամ, Բաթումի[10]
2015 Ֆաջր 33-րդ միջազգային կինփառատոնի ժյուրիի անդամ, Թեհրան[11]
2014 Կալկաթայի 20-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Հնդկաստան[12]
2014 Էդինբուրգի 68-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Էդինբուրգ[13]
2014 Պարվին Է'տեսամիի 4-րդ միջազգային փառատոնի ժյուրիի անդամ, Թեհրան[14]
2014 Պունայի 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Հնդկաստան[15]
2013 Սպահանի 27-րդ մանկական միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, Սպահան[16]
2012 ԱբուԴաբիի կինփառատոնի ժյուրիի անդամ
2011 Անթալիայի Ոսկե նարինջ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ
2009 Կառլովի Վարիի միջազգային կինփառատոնի ժյուրիի անդամ
2008 Դուբայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ
2007 Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի անդամ
2007 Կաննի 2007 թվականի կինփառատոնի ժյուրիի անդամ
2007 Դուրբանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ
2006 Ռեյկյավիկի միջազգային կինփառատոնի ժյուրիի նախագահ
2005 Լոկարնոյի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ
2005 Սալոնիկի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ

Մրցանակներ խմբագրել

  • Լավագույն դերասանուհի, Կահիրեի միջազգային կինոփառատոն (2001)[17]
  • Արծաթե ծովախեցի, Սան Սեբաստիանի կինոփառատոն (1993)[17]
  • Լավագույն դերասանուհի, Նանտի երեք մայրցամաքների փառատոն (1992)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Niki Karimi». Cannes Festival. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Niki Karimi :: Biography». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 18-ին.
  3. Cannes Interview
  4. «Don't make money from films: Iranian filmmaker Niki Karimi». 2014 թ․ նոյեմբերի 13.
  5. «Festival de Cannes: One Night». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Niki Karimi on Istanbul Film Festival jury». tehrantimes.
  7. «Fajr Film Festival announces nominations». mehrnews.
  8. «Niki Karimi to judge Valladolid Intl. Filmfest». mehrnews.
  9. «Niki Karimi to preside over Estonian festival jury». tehraninformer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «BIAFF Surprises with New Films and Projects». georgiatoday. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  11. «33rd FIFF press conference held in Tehran». mehrnews.
  12. «India to Honor Niki Karimi». financialtribune.
  13. «EIFF 2014 Award Juries Announced». edfilmfest.
  14. «Parvin E'tesami Film Festival announces jury members». iran-daily.
  15. «Niki Karimi on Indian filmfest jury». khabaronline. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. «27th Isfahan Children Film Festival Jury - Niki Karimi». icff. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  17. 17,0 17,1 «Niki Karimi - Awards». IMDb. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկի Քարիմի» հոդվածին։