«Ոչ ամենահաջող օրը» (ռուս.՝ «Не самый удачный день»), 1966 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Եգորովը Յուլիան Սեմյոնովի «Դունեչկան և Նիկիտան» ստեղծագործության հիման վրա։

Ոչ ամենահաջող օրը
ռուս.՝ Не самый удачный день
Երկիր ԽՍՀՄ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Եգորով
Սցենարի հեղինակՅուրի Եգորով
ՕպերատորԻննա Զարաֆյան
ԵրաժշտությունՄարկ Ֆրադկին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Մի օր Ստեպանով ամուսինները գնում են դատարան՝ ամուսնալուծվելու համար, իսկ իրենց փոքրիկ դստերը՝ Դունյային, թողնում են Նադյա Ստեպանովայի եղբոր՝ Նիկիտայի մոտ։ Սակայն Նիկիտան պետք է հասցնի գնալ թատերական ինստիտուտ և ռադիոներկայացման ձայնագրման։ Բացի այդ, նա պետք է օգնի իր ընկեր Գրանատիկովին քննություն հանձնել՝ խաբելով դոցենտին, ինչպես նաև պետք է վերլուծի իր զգացմունքներն ընկերուհու՝ սկսնակ կինոաստղ Անյայի հանդեպ։ Դունեչկան դառնում է Նիկիտայի անփոփոխ ուղեկիցը։

Ստեպանովները ամուսնալուծվելուց հետո շարունակում են հարաբերությունները պարզել նաև դատից հետո։ Միտյային օգնում է նրա հին ընկերը՝ Լևոնը, իսկ Նադյային՝ բուժքույրը՝ նրա գործընկերուհին։

Ավելի ուշ Նիկիտայի ու Դունեչկի գիշերային վերադարձը վախեցնում է Ստեպանովներին։

Դերերում խմբագրել

  • Նիկիտա ՄիխալկովՆիկիտա
  • Սվետլանա ՍվետլիչնայաՆադյա Ստեպանովա, Նիկիտայի քույրը
  • Վլադիմիր Զամանսկի – Միտյա Ստեպանով, Նադյայի ամուսինը
  • Օլգա Գոբզևա – Անյա, Նիկիտայի ընկերուհին
  • Նինա Սազոնովա – Աննա Տրոֆիմովնա, դատարանի նախագահ
  • Իգոր Կվաշա – Լևոն, Ստեպանովի ընկերը
  • Բորիս Իվանով – Միխայիլ Նիկոլաևիչ Պինչուկ, դոցենտ
  • Օլգա Արոսևա – բուժքույր, Նադյայի գործընկերուհին
  • Իգոր Վասիլև – սրճարանի այցելու
  • Իգոր Յասուլովիչ – Իգոր, Անյայի համակուրսեցին
  • Վլադիմիր Գրամատիկով – Վոլոդյա Գրանատիկով, Նիկիտայի ընկերը
  • Գրիգորի Լյամպե – հանդերձապահ

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում օգտագործվել են Բուլատ Օկուջավայի («Ցտեսություն, տղաներ», ռուս.՝ «До свидания, мальчики»), Իննա Կաշեժևայի, Ալեքսանդր Գալիչի («Հարցրեք, տղաներ...», ռուս.՝ «Спрашивайте, мальчики…») երգերը։

Ստեղծման պատմություն խմբագրել

«Դունեչկան և Նիկիտան» վիպակը հիմնված է Սեմյոնովի կենսագրության վրա։ Նա ամուսնացած էր Նիկիտա Միխալկովի քրոջ հետ։ Դունյայի դերը կատարել է Սեմյոնովի ավագ դուստրը՝ Դարյա Սեմյոնովան՝ Նիկիտա Միխալկովի զարմուհին։ Այսպիսով, Նիկիտայի և Դունյայի գլխավոր դերերը կատարել են նրանց իրական նախատիպերը[1][2][3]։

Քննադատություն խմբագրել

Քննադատ Միխայիլ Սերգեևիչ Բելյավսկին նշել է ֆիլմի ոճական մոտիկությունն այնպիսի ֆիլմերի հետ, ինչպիսին է՝ «Ես քայլում եմ Մոսկվայում» (ռուս.՝ «Я шагаю по Москве»): Այս ոճաբանությունը նա նշել է որպես «մոդեռն» ոճ։ Բելյավսկին կարծում է, որ, չնայած պատմվածքի թեթևությանը, ֆիլմը լուրջ հարցեր է շոշափում, բայց երբեմն «իմաստի և նշանակության առումով քիչ էական» դրվագներ «պատկերավոր կերպով» լուծված են «ավելի հստակ, թարմ, ինքնատիպ»։ Քննադատը նշում է Գոբզևայի և Միխալկովի տաղանդավոր խաղը։ Եվ ընդհանուր առմամբ, կարծում է, որ ֆիլմը գտնվում է «նոր, ժամանակակից կինոլեզվի» որոնումների փուլում, ինչը շատ բանով որոշում է թե նկարի արժանիքները, թե թերությունները[4].

«Թատրոն» ամսագրից Դենիս Գորելովը նշել է, որ մնջախաղի տեսարանը փոխառվել է լեհական «Ցտեսություն, մինչև վաղը» ֆիլմից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Семёнов, Юлиан Семёнович — Биография на сайте jewage
  2. Игорь КЛЕБАНОВ. ЮНОСТЬ НИКИТЫ Արխիվացված 2017-08-02 Wayback Machine на сайте «Новой газеты»
  3. Никита Михалков Արխիվացված 2014-02-25 Wayback Machine на сайте Культурный Фонд Юлиана Семенова
  4. «Спутник Кинозрителя» 04/1967 с. 10-11
  5. Денис Горелов. «Либо пан — либо пропал» в журнале «Театр» № 5, 2012

Արտաքին հղումներ խմբագրել