Նիկա Գերգիևնա Գոլց (ռուս.՝ Ни́ка Гео́ргиевна Гольц, մարտի 10, 1925(1925-03-10), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 2012(2012-11-09), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ։ Հայտնի է որպես գրքեր պատկերազարդող։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ։

Նիկա Գոլց
Ծնվել էմարտի 10, 1925(1925-03-10)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 9, 2012(2012-11-09) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
ՌԴ վաստակավոր նկարիչ

Ճարտարապետության ակադեմիկոս, թատերական նկարիչ և գրաֆիկ Գեորգի Գոլցի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Նիկա Գոլցը ծնվել է 1925 թվականին, Մոսկվայում։ 1939-1942 թվականներին սովորել է Մոսկվայի միջնակարգ գեղարվեստական դպրոցում, 1943-1950 թվականներին՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտի մոնումենտալ արվեստի բաժնում (Ն. Մ. Չերնիշևի արվեստանոց)։ Սկզբում զբաղվել է որմնանկարչությամբ, սակայն Չերնիշևի արվեստանոցը փակվել է (1949 թվականին մի շարք այլ «ֆորմալիստների» հետ միասին հեռացվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտից), և այդ ժանրում Նիկա Գոլցը կարողացել է իրեն դրսևորել հետագայում. նա հեղինակել է Մոսկվայի Ն. Ի. Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի որմնանկարները, այդ թվում՝ հոր՝ Գեորգի Գոլցի նախագծերով երկու պաննոներ։

1953 թվականից աշխատել է գրքային և հաստոցային գրաֆիկայի բնագավառում։ Նիկա Գոլցի նկարազարդ գրքերը հրատարակվել են «Детская литература», «Советский художник», «Советская Россия», «Русская книга», «Правда», «Художественная литература», «ЭКСМО-Пресс» հրատարակչական տների կողմից։ Հայտնի է հեքիաթների և ֆանտաստիկ աշխատանքների ձևավորմամբ (ժողովրդական բանահյուսություն, Էռնստ Հոֆմանի, Նիկոլայ Գոգոլի, Շառլ Պերոյի, Հանս Քրիստիան Անդերսենի, Վլադիմիր Օդոևսկու, Անտոնի Պոգորլսկու ստեղծագործություններ և այլն)։ Գոլցի այս ստեղծագործություններն արժանացել և արժանանում են քննադատների բարձր գնահատականին (ոմանք նույնիսկ Գոլցին անվանում են «հեքիաթների աշխարհի լավագույն պատկերազարդող»[1]։

Մահ խմբագրել

Մահացել է 2012 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[2]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Կանադա, Հնդկաստան, Դանիա (1964), Հարավսլավիա (1968), Բոլոնիայի բիենալե (Իտալիա, 1971), Իտալիայի բիենալե (1973), «Գիրք-75», Գրիմ եղբայրների ստեղծագործությունների պատկերազարդման ցուցահանդես Բեռլիում (1985), Դանիա (Օրհուս, 1990, Վայլե, 1993) դանիացի նկարիչների հետ միասին։

Պարգևներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 6: А–Я. Дополнения. — М.: ОАО «Московские учебники», 2014.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. Школьник. Учебник свободы для детей // Booknik.ru, 10.11.2009.
  2. Могила Н. Г. Гольц
  3. «Указ Президента Российской Федерации от 18 ноября 2000 года № 1885 «О награждении государственными наградами Российской Федерации»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.