Նիագարա (անգլ.՝ Niagara River), գետ Հյուսիսային Ամերիկայում, որը միացնում է Էրի և Օնտարիո լճերը և բաժանում Նյու Յորք նահանգը կանադական Օնտարիո գավառից։ Երկարությունը գրեթե 56 կմ է, մակերեսը` 665 հազար կմ2։

Նիագարա
Նիագարա գետի արբանյակային լուսանկար
Բնութագիր
Երկարություն53 ± 1 կմ
Ավազանի մակերես665 000 կմ²
ԱվազանԷրի լիճ
Ջրի ծախս5,796 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԷրի լիճ
Բարձրություն42.8842244/0/0/N/78.9142034/0/0/W մ
Գետաբերանի տեղակայումՍուրբ Լավրենտիոս գետ
Բարձրություն42.8842244/0/0/N/78.9142034/0/0/W մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերScajaquada Creek? և Tonawanda Creek?
Ջրի մարմիններՕնտարիո լիճ, Էրի լիճ և Օնտարիո լիճ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկրամասՆյու Յորք
ՋրահավաքLake Ontario drainage basin?

Ջրի միջին ծախսը 5.9 հազար մ³/վրկ է, ծախսի տատանումները` 2,8 հազար մ³/վրկ-ից մինչև 7,7 հազար մ³/վրկ է։

Գետը սկիզբ է առնում Էրի լճից Բուֆֆալո քաղաքի և Ֆորտ Էրիի միջև ընկած տարածքում` գերազանցապես հոսելով հյուսիս։ Վերին հոսքում բաժանվում է երկու վտակների` ձևավորելով Գրանդ Այլենդ (ԱՄՆ-ի տարածքում) և Նյու Այլենդ (Կանադայի տարածքում) կղզիները։ Գետի միջին հոսքում գտնվում է Նիագարայի ջրվեժը։ Եղած տվյալներով վերջին 12.000 տարիների ընթացքում ջրվեժի տարածքը Նիագարայի հոսքով վերև է տեղափոխվել 11 կմ, չնայած վերջերս այդ գործընթացը դանդաղել է. էլեկտրակայանների կառուցումը նվազեցրել է ջրի ավերիչ ուժը։

Նիագարա գետը Նիագարա ջրվեժից ներքև. տեսքը Օնտարիոյից

Գետը Օնտարիո լիճ է թափվում կանադական Նիագարա օն դը Լեյք (անգլ.՝ Niagara-on-the-Lake) քաղաքի շրջանում։ Գետի մերձակայքում գտնվում են հետևյալ քաղաքները.

  • Բուֆֆալո (Նյու Յորք)
  • Ֆորտ Էրի (Օնտարիո)
  • Լյուիսթոն (Նյու Յորք)
  • Նիագարա Ֆոլս (Նյու Յորք)
  • Նիագարա Ֆոլս (Օնտարիո)
  • Նիագարա օն դը Լեյք (Օնտարիո)
  • Քուինսթոն (Օնտարիո)

Պատմություն խմբագրել

 
Քուինսթոն, Օնտարիո, 1805 թվական

Նիագարա գետը և ջրվեժները Հյուսիսային Ամերիկայից դուրս հայտնի են եղել 17-րդ դարից, երբ Լուի Էնպինը` ֆրանսիացի մի հետազոտող, առաջին անգամ տեսավ այն։ Նա գրեց իր ճանապարհորդությունների մասին A New Discovery of a Vast Country in America գրքում (1698)[1]։

Նիագարա գետի տեղամասում էր գտնվում Ամերիկայում գրանցված առաջին երկաաթուղին։ Դրանով անցնում էր փայտե տրամվայ` կառուցված Ջոն Մոնտրեստորի` բրիտանացի ոստիկանական ինժեների կողմից 1764 թվականին։

Նիագարա գետի մոտ տեղի են ունեցել մի շարք ճակատամարտեր, որոնք կարևոր նշանակություն են ունեցել ֆրանս-հնդկացիական և Ամերիկայի հեղափոխության պատերազմների ժամանակ։ 1812 թվականին Նիագարա գետի մոտ է տեղի ունեցել Քուիսթոնի պատերազմը։

Գետը մեծ դեր է խաղացել Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ շատ աֆրոամերիկացիներ, խուսափելով ստրկությունից, կտրել են գետը, որ ազատություն գտնեն Կանադայում։ «Freedom Crossing» հուշարձանը կանգնեցվել է Լևիսթոնում` գետաբերանին` ոգեկոչելու փախչող ստրուկների խիզախությունը և տեղի կամավորներին, ովքեր օգնեցին նրանց գաղտնիորեն անցնել գետը։

1880-ական թվականներին Նիագարա գետը դարձավ առաջին ջրային ուղին Հյուսիսային Ամերիկայում, որ օգտագործվում էր մեծ չափով հիդրոէլեկտրականության ստանալու համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hennepin, Louis. A New Discovery of a Vast Country in America. Chicago: A.C. McClurg & Co., 1903. Accessed December 8, 2008.
  2. Electricity and its Development at Niagara Falls Արխիվացված 2009-01-24 Wayback Machine. University at Buffalo, June 2004. Accessed December 8, 2008.

Արտաքին հղումներ խմբագրել