Ներքև տանող աստիճանով դեպի վեր (վեպ)

«Ներքև տանող աստիճանով դեպի վեր» (անգլ.՝ Up the Down Staircase), ամերիկացի գրող Բել Կաուֆմանի վեպը։

Ներքև տանող աստիճանով դեպի վեր
անգլ.՝ Up the Down Staircase
ՀեղինակԲել Կաուֆման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնամակավեպ և պատմություն հասունացման մասին
Թեմադասավանդում
Բնօրինակ լեզուանգլերեն և ամերիկյան անգլերեն
Նկարագրում էՆյու Յորք
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչPrentice Hall?
Հրատարակման տարեթիվ1964

Բովանդակություն խմբագրել

Գրքի հերոսուհին, երիտասարդ ուսուցչուհի Սիլվիա Բարրետը, գալիս է դպրոց այն հույսով, որ իր առարկայով՝ անգլիական գրականությամբ կհետաքրքրի աշակերտներին, բայց շատ շուտ հայտնաբերում է, որ աշակերտները մեծ մասամբ անտարբեր են, կոլեգաների մեծ մասը ընդհանրապես չեն մասնակցում դպրոցական կյանքին, իսկ այդ կյանքի բուն ընթացքը ենթարկվում է անիմաստ բյուրոկրատական նորմերին։ Թերևս աստիճանաբար նա հասկանում է, որ հենց այստեղ է նրա առջև են բացվում հնարավորություն իսկապես ազդելու աշակերտների մտքերի և սրտերի վրա։

Կառուցվածք խմբագրել

Վեպին դինամիկա է հաղորդում բանաստեղծուհու կողմից ընտրված ձևաչափը այն գրեթե ամբողջությամբ կազմված է գրառումներից, փաստաթղթերից, դպրոցական շարադրություներից, նամակներից։ Գիրքը հիմնված է գրողի իրական կյանքի իրադարձությունների վրա։

Թարգմանություններ խմբագրել

Կաուֆմանի վեպը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով։ Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ (1967, ռեժիսոր՝ Ռոբերտ Մալլիգան)։ Այն բազմիցս բեմադրվել է շատ երկրներում։

Նախապատմություն խմբագրել

Կաուֆմանը գրել է երեք էջանոց «Ուսուցչի աղբամանից» (From a Teacher's Wastebasket) պատմվածքը։ The Saturday Review of Literature թերթը 100 դոլարով գնել է պատմվածքը, և երբ 1962 թվականի նոյեմբերի 17-ին այն հրապարակվել է թերթում, խմբագիրն առաջարկել է գրել վեպ այդ պատմվածքի հիման վրա։ Կաուֆմանի համար ծանր ժամանակաշրջան էր։ Կարիքից դրդված նա ինքն իրեն ստիպել է գրել վեպը, որտեղ նա ցույց է տվել, թե ինչքան դժվար է երեխաների համար դպրոցում և թե ինչպես դպրոցում չեն հասկանում աշակերտներին, թե ինչքան դժվար է ուսուցիչների համար, ովքեր ձայնի իրավունք չունեին։ Վեպը դարձել է բեսթսելլեր, համաշխարհային ճանաչում բերելով Բել Կաուֆմանին[1]։ 1967 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմ[2]։ Գիրքը նաև վերածվել է պիեսի՝ հայտնվելով ավելի քան 100 բեմահարթակներում` Բրոդվեյում, Բրոդվեյից դուրս։

1979 թվականին Կաուֆմանը հրատարակել է երկրորդ վեպը՝ «Սեր և այլն», որը հաջողություն չի ունեցել։ Հետագայում նա մի քանի պատմվածքներ է գրել և շարունակել է որպես ուսուցչուհի և դասախոս Նյու Յորքում։ Ըստ Pearson Education-ի, Կաուֆմանը գրել է. «Ես չեմ սիրում գրել, իրականում ես ատում եմ գրելը և կնախընտրեի որևէ այլ բան անել։ Բայց ուրախությունը գալիս է այն ժամանակ, երբ, գրեթե անկախ ինձանից, ես մոտենում եմ նրան, ինչ ուզում եմ ասել։ Էջից ցատկում է մի նախադասություն կամ խորաթափանց միտք»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «At 100, Still a Teacher, and Quite a Character».
  2. Up the Down Staircase (1967) - IMDb (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2023-05-02-ին
  3. «Sunday in the Park». web.archive.org. 2009 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել