Ներսես Ումիկով

մանկաբույժ

Ներսես Զաքարի Ումիկով (հոկտեմբերի 7, 1865(1865-10-07), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1956[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3]), հայազգի մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1895)։ ՎԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Picto infobox med.png
Ներսես Ումիկով
Ծնվել էհոկտեմբերի 7, 1865(1865-10-07)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1956[1][2]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունQ30889518? (1891)
Մասնագիտությունմանկաբույժ
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[1] (1895)
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան[1]
ԶավակներԶաքար Ումիկով[1]
Պարգևներ

Զաքար Ումիկովի հայրը։

ԿենսագրությունԽմբագրել

Ներսես Ումիկովը ծնվել է 1865 թվականին Թիֆլիսում։ 1891 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1891-1894 թվականներին աշխատել է Խարկովի համալսարանի հիգիենայի ամբիոնում։ Ծառայել է ՆԳՆ դեպարտամենտում, այնուհետև կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում։ 1894-1897 թվականներին՝ եղել է Ֆինլանդիայի Ուդելնայա երկաթուղային կայարանի հակախոլերային լազարեթի ղեկավար։ 1897 թվականից տեղափոխվել էԹիֆլիս և զբաղվել է մանկաբուժությամբ։ Ումիկովի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Բելայա Ռոմաշկա» հակատուբերկուլոզային երթևեկ բուժարանը, 1913 թվականին՝ Վրաստանում առաջին մանկական հիվանդանոցը, որի հիման վրա հիմնադրվել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների կլինիկան[4][5]։

Աշխատանքները վերաբերում են ֆոսֆորի կենսաբանական հատկություններին։ Մասնակցել է Վրաստանում և Բելառուսիայում Վիտեբսկի մարզում բռնկած խոլերայի համաճարակի դեմ պայքարին[4]։

ԳրականությունԽմբագրել

  • Гевенян Сурен. Мой Тифлис. Эчмиадзин 2002
  • Мамулов С.С. Армяне в Грузии. Книга вторая. М., 2002

ԵրկերԽմբագրել

  • К биологии фосфора : дис. ... доктора медицины / Н. З. Умиков. СПб., 1895
  • Диазореакция в моче грудных детей Н.З. Умикова : Из Хим. лаб. Петерб. воспитательного дома. - Спб. : Тип. Я. Трей, 1897. - 34 с. ; 20см.. - Отт. из журн. "Врача" N 40
  • Врачебное применение плодов, ягод и овощей с древнейших времён. Тбилиси, 1938
  • Плоды, ягоды, овощи, злаки и пряности [Текст] : Из истории происхождения и врачебного применения их с древнейших времен до настоящего времени / Н. З. д-р мед. наук, заслуж. деятель науки. Тбилиси : Грузмедгиз, 1953
  • Плоды, ягоды, овощи, злаки и пряности [Текст] : Из истории происхождения и врачебного применения / Н. З. Умиков, д-р мед. наук, заслуж. деятель науки ; [Предисл. заслуж. врача Груз. ССР И. С. Франгулян]. Тбилиси : изд. и тип. Грузмедгиза, 1947

ԾանոթագրություններԽմբագրել