Սերգեյ Սայադով
Սերգեյ Սայադով (սեպտեմբերի 14, 1955[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, «Հայազգ» հիմնադրամի համացանցային հանրագիտարանի հիմնադիր ղեկավար։
Սերգեյ Սայադով Սերգեյ Միխայիլի Սայադով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան (1977) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (2008) |
Երկեր | Հայազգ էլեկտրոնային հանրագիտարան[2] |
Մասնագիտություն | պատմաբան և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Legislative Assembly of Rostov Oblast?[3] |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Սայադովը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 14-ին Թբիլիսի քաղաքում։ Սովորել է Թբիլիսիի թիվ 66 միջնակարգ դպրոցում։ 1977 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[4]։ 1980-1983 թվականներին աշխատել է Հնագույն ակտերի կենտրոնական պետական արխիվի, Գրականության և արվեստի կենտրոնական պետական արխիվի ֆոնդերում։ Զբաղվում է հայ ժողովրդի էթնոէկոլոգիայի հարցերով։
Հանդիսանում է «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն։
Գործունեություն
խմբագրելԿայքը հասցեագրված է նախևառաջ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հայկական համայնքներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայ ժողովրդի պատմությամբ և մշակույթով։
«Հայազգ» ռուսալեզու հայագիտական հանրագիտարանի հիմնադիր[5], որը գրանցվել է 2007 թվականի գարնանը[6]։ Նախագծին աջակցում ր «Նոր Նախիջևանի հայկական համայնք» Ռոստովի տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս դրա նախագահ, արվեստի հայտնի հովանավոր Հարություն Սուրմալյանի, հասարակական Էդուարդ Կառլենովիչ Գուլյանը, Գերասիմ Վանոևիչ Միրզոյանը, ով «Հայազգ» հիմնադրամի նախագահն է[6]։
Եթե համեմատենք www.hayazg.info հայտնի Wikipedia հանրագիտարանի հետ, ապա պետք է նշել, որ, ի տարբերություն վերջինիս, www.hayazg.info, լինելով զուտ հայաճանաչ գիտահանրամատչելի համացանցային ռեսուրս, հնարավոր ապատեղեկատվությունից խուսափելու համար հրաժարվեց ազատ խմբագրման գործառույթի կիրառումից։ - Սերգեյ Սայադով
|
Նա գրեթե միայնակ է իրականացնում կայքի խմբագրական աշխատանքները։ Նրա խոսքով, աշխարհի տարբեր երկրներից և´ հայ, և´ օտարազգի օգտատերերը մշտապես հետաքրքիր տեղեկություններ են ուղարկում իրեն[5]։ Նախագծի աշխատանքներում հիմնական աջակցությունը ստանում է ռուսալեզու հայկական լրատվամիջոցներից՝ «Նոյյան տապան», «Нахичевань-на-Дону»[7], «Еркрамас», «Գոլոս Արմենիի» և այլն։ Պտղաբեր համագործակցություն է հաստատվել «Արարատ» մշակութային և կրթական հասարակության, «Դոնի Նովո Նախիջևանի հայկական համայնք», «Друзья Арцаха», «Джавахкская диаспора России» հասարակական կազմակերպությունների հետ։
Ձեռքբերումներ
խմբագրել- Պատմական գիտությունների թեկնածու (2008)
- «Վիլյամ Սարոյան» շքանշան (2012)
Մատենագրություն
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Сергей Саядов - Армянские корни - А1
- ↑ И словом, и делом
- ↑ Вышла в свет новая монография ростовского историка Саядова
- ↑ «Ծագումով Հայերը Սերգեյ Սայադով»:(չաշխատող հղում) Արմենիա ՀԸ։ Վերցված է՝ 13 Փետրվարի 2014։
- ↑ 5,0 5,1 «HAYAZG.INFO ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ». www.armin.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ 6,0 6,1 Media, Noev Kovcheg. ««При единении и малое растет, при раздоре и величайшее распадается…»». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Юбилей газеты «Нахичевань-на-Дону» — Нахичевань.ru» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Вышла в свет новая монография ростовского историка Саядова․– Ростов н/Д: Foundation, 2018. – 448 с. ISBN 978-5-4376-0176-1
- ↑ Sai︠a︡dov, S. M. (Sergeĭ M.),. Становление арменоведения в России в первой трети XIX века. Вопросы историографии и источниковедения. Rostov-na-Donu. ISBN 978-5-4376-0176-1. OCLC 1108749737.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Սերգեյ Սայադով Հայազգ
- Ծագումով հայերը Սերգեյ Սայադով(չաշխատող հղում)
- «Hayazg.info»: Все об армянах на русском языке․ Արխիվացված 2021-04-25 Wayback Machine 13.Июл.2013
- «ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 2-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ». www.armin.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.