Ներսես Բալոյան

խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար

Ներսես Փարսիի Բալոյան (մայիսի 1, 1901(1901-05-01)[1][2], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 14, 1997(1997-01-14)[2], Երևան, Հայաստան[2]), խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար։

Ներսես Բալոյան
մայիսի 1, 1901(1901-05-01)[1][2] - հունվարի 14, 1997(1997-01-14)[2] (95 տարեկան)
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգնդապետ[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը (1926|1926 թվականին)։ Ծառայել է Հայկական դիվիզիայի հեծյալ գնդում։ 1934–1939 թվականներին սովորել է Կարմիր բանակի զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբին մասնակցել է Սմոլենսկի համար մղված մարտերին, ապա Մոսկվայի պաշտպանությանը։ 1943 թվականին Բալոյանի հրամանատարությամբ 146-րդ հրաձգային դիվիզիան Արևմտյան ռազմաճակատում մասնակցել է Սպաս-Դեմենսկ, Ռոսլավլ, Իփսլավիչի, Առաջին մերձբալթյան ռազմաճակատում՝ Վելիկիե Լուկի, Նևել քաղաքների ազատագրման մարտերին։ Բալոյան 1944 թվականին սկզբից եղել է 261-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1947 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիայի դասընթացները։ Դասավանդել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական, և Վ․ Ի․ Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիաներում (մինչև 1954 թվականը)[3]։ ԽՄԿԿ անդամ 1924 թվականից։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան
  • Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան (3)
  • Կարմիր աստղի շքանշան

Գրականություն խմբագրել

  • Оганесян Г. Х., Гвардии полковник, Е., 1974

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Բալոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 237