Բացել գլխավոր ցանկը

Քոլթոն Հեյնս (անգլ.՝ Colton Haynes, հուլիսի 13, 1988(1988-07-13), Andale, Սեջուիք շրջան, Կանզաս, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան և մոդել։ Նա ճանաչված է MTV ալիքի Պատանի գայլը սերիալից՝ Ջեկսոն Վայթմորի կերպարով և «The CW» ալիքի «Նետը» սերիալից՝ Ռոյ Հարփեր/Արսենալի դերում։

Քոլթոն Հեյնս
Colton Haynes Comic-Con 2012.jpg
Հասակը172 սմ
Ծնվել էհուլիսի 13, 1988 (31 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վիչիտա, Կանզաս, ԱՄՆ
ԿրթությունNavarre High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ՄասնագիտությունԴերասան, մոդել
Ակտիվ շրջան2007-այժմ
IMDbID 2686262
twitter.com/ColtonLHaynes

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Քոլթոն Հեյնսը ծնվել է 1988 թվականի հուլիսի 13-ին Կանսազ նահանգի Վինչիտա քաղաքում։ Նրա հայրը՝ Վիլլիամ Քլայթոն Հեյնս, մայրը՝ Դանա Դենիզ Միշել։ Քոլթոնը ունի եվրոպական և հնդկական արմատներ։ Ապրել և մեծացել է տարբեր նահանգներում և քաղաքներում։ Կրթություն է ստացել Ֆլորիդայի «High School»-ում, Կենզասի «Andale High School»-ում և ավարտել է ավագ դպրոցը՝ «Schertz» Տեհասում։ Քոլթոնը ունի ավագ եղբայր և երկու ավագ քույրեր։ Նրա եղբայրը նույնպես ցանկանում է դերասան դառնալ։

ԿարիերաԽմբագրել

 
Քոլթոն Հեյնսը գործընկերուհու՝ «Պատանի գայլը» սերիալի դերասանուհի, Հոլլանդ Ռոդենի հետ։

Սկսած 15 տարեկանից աշխատել է որպես մոդել «Abercrombie & Fitch»ի համար, Նյու-Յորքում և իր առաջին մրցանակը ստացավ Բրյուս Վեբերի փոտոշարքից հետո։ Այնուհետև, 2006 նկարահանվել է «XY» ամսագրի համար։ Քլոթոնը դարձավ բավականին հայտնի որպես ֆոտոմոդել։ 2008 թվականին առաջարկ է ստանում աշխատել որպես մոդել Verizon-ում, այնուհետև հայտնվում է տարբեր ճանաչված և հայտնի ամսագրերում, ինչպիսիք են՝ Teen Vogue և Aren։

Քոլթոնը տեղափոխվում է Կալիֆորնիա, Լոս-Անջելես և սկսում դերասանական կարիերան նկարահանվելով տարբեր հեռուստաշոուներում։ Սկսած 2007 թվականից նկարահանվել է մի քանի սերիանում տարբեր սերիալներում («Հանցագործության վայր Մայամի», «Մելռոույզ Փլեյս»և այլն):2009 թվականին նկարահանվել է Hallmark Channel հեռուստաալիքի «Միշտ և ընդմիշտ» ֆիլմում (Սքոթթ Հոլլանդ)։ 2007 թվականին առաջարկ է ստանում նկարահանվել «Մթնշաղ» ֆիլմում (Էդուարդ Կալլեն), սակայն դերը ստանում է Ռոբերտ Պատտիսոնը։ 2010 թվականին նկարահանվել է ABC հեռուստաալիքով հեռարձակվող «Դարապասներ» ֆիլմում (Բրեթթ Քրեզսկի)։ Սկսած 2011 թվականից մինչև 2012 թվականը նկարահանվել է MTV հեռուստաալիքով հեռարձակվող «Պատանի գայլը» սերիալում (Ջեկսոն Վայթմոր)։ Սկսած 2013 թվականից նկարահանվել է The CW հեռուստաալիքով հեռարակվող «Նետը» սերիալում (Ռոյ Հարփեր)։ 2013 թվականին նկարահանվել է Վիքթորիա Ջեսթիսի «Gold» («Ոսկի») երաժշտական տեսահոլովակում, որը Youtube-ում հատել է 15 միլիոն դիտումների սահմանը։

Անձնական կյանքԽմբագրել

Հեյնսն իր ողջ կյանքը տառապել է անհանգստությունից։ Երկարատև հանրային քննարկումներից հետո՝ 2016 թվականին հունվարին, որոնք վերաբերում էին նրա «թաքուն պահած միասեռական անցյալին», մեկնաբանություն հրապարակվեց նրա կողմից Tumblr-ում, որտեղ նա արձագանքում է տասնամյակներ առաջ հրապարակված լուսանկարներին, որոնք տեղ էին գտել միասեռականների ապրելակերպին նվիրված XY ամսագրում, որոնք էլ մի շարք լրատվամիջոցներ հաշվի էին առել իբրեւ հաստատում նրա ալտերնատիվ սեռական կողմնորոշման[2]։ Հեյնսն, որը դեռ պատրաստ չէր հրապարակայնորեն խոսել իր սեռական նախընտրությունների մասին, նորովի բարձրացած աղմուկը դրդեց նրան լուծում տալ իր անհանգստությամը հաջորդող 3 ամիսների համար: Իսկ 2016 թվականի մայիսին նա Entertainment Weekly-ին տված հարցազրույցով հրապարակայնորեն բացահայտեց իր սեռական կողմնորոշումը[3]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2007 «Տրանսֆորմերները» "Transformers" Սրճարանի երիտասարդը
2007 «Հանցագործության վայր Մայամի» "CSI: Miami" Բրենդոն Ֆոքս
2008 «Մահացածների պահանջը» "Pushing Daisies" Արես Կոստոպոլուս
2008 «Փչացածներ» "Privileged" Ալեքսանդր
2009 «Մելռոույզ Փլեյս» "Melrose Place" Ջեսսի Ռոբերտս
2009 «Միշտ և ընդմիշտ» "Always and Forever" Սքոթթ Հոլլանդ
2010 «Հայացք» "Look" Շեյն
2010 «Դարապասներ» "The Gates" Բրեթթ Քրեզսկի
2011 «Քլոի Քինգի ինը կյանքերը» "The Nine Lives of Chloe King" Կայ
2011-2012 «Պատանի գայլը» "Teen Wolf" Ջեկսոն Վայթմոր
2013-2015 «Նետը» "Arrow" Ռոյ Հարփեր
2015 «Սան Անդրեաս» "San Andreas" Ջոբի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://flaunt.com/people/colton-haynes/
  2. Garner Glenn (January 2, 2016)։ «Colton Haynes May Have Come Out in a Pretty Chill Way»։ Out։ Վերցված է July 26, 2016 
  3. Snetiker Mark (May 5, 2016)։ «Colton Haynes gets honest about life after Arrow»։ Entertainment Weekly։ Վերցված է May 5, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Նկարահանվել է «My Chemical Romance» ռոք-խմբի «I Don’t Love You» տեսահոլովակում։
  • Ստացել է առաջարկ նկարահանվել «Մթնշաղ» ֆիլմում (Էդուարդ Քալլեն»։
  • Նկարահանվել է Լեոնա Լյուիսի «Trouble» տեսահոլվակում։
  • Նկարահանվել է արմերիկյան դերասանունի և երգչուհի Վիքթորիա Ջասթիսի «Gold» տեսահոլովակում։