Նեսլիահան Աթագյուլ (թուրքերեն՝ Neslihan Atagül, օգոստոսի 20, 1992(1992-08-20), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասանուհի և մոդել[3][4]։ Ներկայումս Աթագյուլը նկարահանվում է Սև սեր հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն է Բուրակ Օզչիվիտը։

Նեսլիհան Աթագյուլ
թուրքերեն՝ Neslihan Atagül[1]
Ծնվել էօգոստոսի 20, 1992(1992-08-20) (31 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[1]
ԿրթությունYeditepe University?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
ԸնտրանիՍտամբուլի երկու դեմքը, Սև սեր և Դեսպանի աղջիկը
Ամուսին(ներ)Կադիր Դողուլու[2]
neslihanatagul.com

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Նեսլիհան Աթագյուլը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 20-ին Ստամբուլում` վարորդի ընտանիքում։ Նեսլիհանը ունի չերքեզական ծագում։ Նեսլիհանը նշել է, որ ինքը ունի նաև ավագ եղբայր։ Իր կարիերան սկսել է` նկարահանվելով գովազդային հոլովակներում։ 2005- 2006 թվականներին մասնակցել է Tofita, Valenza Kids, Sütaş ընկերությունների գովազդներում։ 2006 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Առաջին սեր» ֆիլմում։ 2008- 2009 թվականներին Նեսլիհանը նկարահանվել է «Տերևաթափ» սերիալի 34 սերիաներում։

2013 թվականին Նեսլիհան Աթագյուլը միացավ «Ստամբուլի երկու դեմքը» սերիալի նկարահանմանը` մարմնավորելով գլխավոր հերոսուհու Ներիմանի դերը։

Դերասանուհուն մեծ ճանաչում բերեց Էլիֆի դերը, որը նա խաղացել է «Այն ամենը, ինչ որ մնացել է ինձ քեզանից» (2015) ֆիլմում։

Չնայած երիտասարդ տարիքին, դերասանուհին արդեն ստացել է միջազգային ճանաչում և մի շարք մրցանակներ, որոնցից մի քանիսը նա ստացել է «Քավարան» ֆիլմի համար։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի կեսերից Նեսլիհանը հանդիպում է թուրք հայտնի դերասան Կադիր Դողուլուի հետ։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին զույգը նշվեց։ Հարսանիքը տեղի է ունենեցել 2016 թվականի հուլիսի 8-ին։

Դերասանուհին սիրում է կարդալ գրքեր։ Նրա սիրելի հեղինակներից է Ֆրանց Կաֆկան, Կարլոս Կաստանեդան, Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինն, ինչպես նաև հետաքրքրվում է Թիմ Բարթոնի և Դեյվիդ Լինչի ֆիլմերով։

Մրցանակներ խմբագրել

Դերասանուհու մրցանակներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ
2007 «Ոսկե կոկոն» 14-րդ կինոփառատոն (Ադան) Երիտասարդ պոտենցիալ աստղ Առաջին սեր
2012 «Վաղը» միջազգային կինոփառատոն (Մոսկվա) Լավագույն դերասանուհի Քավարան
2012 «Ոսկե կոկոն» 19-րդ կինոփառատոն (Ադան) Երիտասարդ պոտենցիալ աստղ Քավարան
2012 25-րդ միջազգային կինոփառատոն (Տոկիո) Լավագույն դերասանուհի Քավարան
2012 Միջազգային կինոփառատոն (Պունա) Լավագույն խաղ Քավարան
2012 SIYAD մրցանակ 45-րդ Անթալիական կինոփառատոն Լավագույն դերասանուհի Քավարան
2013 16-րդ «Թռչող փայտավել» միջազգային կինոփառատոն Ամենաերիտասարդ վհուկ Քավարան
2016 Magazinci.com Ինտերնետ ԶԼՄ-ների կինոմրցանակ Տարվա դերասանուհի Սև սեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.kimnereli.net/neslihan-atagul.html
  2. https://www.ensonhaber.com/galeri/kadir-dogulu-ile-neslihan-atagul-evlendi
  3. «Who is Neslihan Atagül?». Milliyet.
  4. «Ayıp olur istemem!». Sabah. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել