Դեսպանի աղջիկը (հեռուստասերիալ)

Դեսպանի աղջիկը (թուրքերեն՝ Sefirin Kızı), դրամա ժանրի թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV հեռուստաընկերությամբ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էնգին Աքյուրեքը Նեսլիհան Աթագյուլը և Ուրազ Քայգըլարօղլուն[1]։ Հեռուստասերիալի ռեժիսորն Էմրե Քաբաքուշաքն է, իսկ սցենարիստները՝ Այշե Ֆերդա Էրյըլմազը և Սեդեֆ Նեհիր Էրդեմը։ Հեռուստասերիալը նկարահանվել է Մուղլայում և Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում[2][3]։

Դեսպանի աղջիկը
թուրքերեն՝ Sefirin Kızı
Изображение логотипа
Ժանրդրամա
Երկիր{{{2}}} Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորԷմրե Քաբաքուշաք
Գլխավոր
դերերում
Էնգին Աքյուրեք
Նեսլիհան Աթագյուլ
Թուբա Բույուքյուսթուն
ՍցենարիստԱյշե Ֆերդա Էրյըլմազ
Սեդեֆ Նեհիր Էրդեմ
Նկարահանման վայրՄուղլա, Պոդգորիցա
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ52
Էկրաններին է2019 թվականի դեկտեմբերի 16-ից 2021 թվականի մայիսի 11
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունNGM
O3 Medya
Ձայնի ձևաչափStereo
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Սցենար խմբագրել

Մուղլա քաղաքի հայտնի ընտանիքներից մեկի տղան՝ Գեդիզը, մի անգամ օդանավակայում տեսնում է արտասովոր գեղեցկությամբ մի աղջկա՝ Նարեին, ու հենց առաջին իսկ հայացքից սիրահարվում։ Բայց նույն օրը՝ երեկոյան, Գեդիզը իմանում է, որ Նարեն իր մոտ ընկերոջ՝ Սանջարի նախկին սիրելին է, ում 9 տարի առաջ Սանջարը վռնդել էր հենց ամուսնական գիշերը, ու ոչ ոք չգիտեր, թե դրանից հետո ինչ էր եղել Նարեի հետ։ 9 տարի անց երբ Նարեն հայտնվում է, Գեդիզը դառնում է միակ մարդը, ով հավատում է Նարեի ամեն մի խոսքին, օգնում նրան ու պաշտպանում բոլորից։ Բայց Գեդիզի սերը այնքան էլ հարթ ընթացք չի ստանում, քանի որ Նարեն դեռ սիրում է Սանջարին և նրանք ունեն նաև դուստր։ Սակայն նրա կյանքն ավարտվում է ողբերգությամբ։ Մեքենա վարելիս նա զանգ է ստանում Նարեից և ջանում է արագ պատասխանել։ Սակայն հենց այդ զանգն էլ լինում է նրա վերջինը և ճակատագրականը։ Վթարի ենթարկվելով նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ ավարտվում է իր կյանքը, թողնելով բոլորի վրա մեծ հետք[4]։։

Դերասանական կազմ խմբագրել

Դերասան Կերպար Սերիա
Էնգին Աքյուրեք Սանջար Էֆեօղլու 1-52
Նեսլիհան Աթագյուլ Նարե Չելեբի 1-35
Էրդալ Քյուչյուքքյոմյուրջյու Գյուվեն 1-52
Ուրազ Քայգըլարօղլու Գեդիզ Ըշիկլի 1-37
Իլայդա Իլդըր Դուդու 3-52
Դողուքան Փոլաթ Յահյա 1-52
Հիվդա Զիզան Ալփ Էլվան 1-52
Օզլեմ Չաքար Յալչընքայա Ռեֆիքա 1-41
Էրհան Ալփայ Աքըն 1-26
Գոնջա Ջիլասուն Հալիսե 1-52
Թյուլին Յազքան Մենեքշե 1-35
Էսրա Քըզըլդողան Մյուգե 1-52
Ջեմրե Օքթեմ Զեհրա 1-52
Էդիփ Թեփելի Քավրուք Օմեր 1-52
Բերեն Գենչալփ Մելեք 1-52

Ցուցադրություն խմբագրել

Եթերաշրջան Սերիաների թիվ Ցուցադրություն
Առաջին սերիա Վերջին սերիա
1 17 16 Դեկտեմբերի 2019 (2019-12-16) 22 Հունիսի 2020 (2020-06-22)
2 35 7 Սեպտեմբերի 2020 (2020-09-07) 11 Մայիսի 2021 (2021-05-11)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sefirin Kızı dizisinde Neslihan Atagül ile Engin Akyürek geçmişe döndü!
  2. Sefirin Kızı'ndan ilk set kareleri
  3. Sefirin Kızı Montenegro’da
  4. «Дочь посла / Sefirin Kizi Все серии (2019) смотреть онлайн на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել