Նեոդրուիդականություն, ժամանակակից դրուիդիզմ (անգլ.՝ Druidry, նաև Druidism) նկարագրվում է որպես ժամանակակից հոգևոր կամ կրոնական շարժում, որի խորհուրդն է հարգել աշխարհի ֆիզիկական լանդշաֆտը, բուսական աշխարհը, կենդանական աշխարհը և ժողովուրդներին, ինչպես նաև բնության աստվածներին և տեղի ոգիներին[1]։ Ժամանակակից դրուիդների աստվածաբանական տեսակետները բազմազան են, բայց նրանք բոլորն էլ հարգում են բնության աստվածային էությունը[2]։

Նեոդրուիդականություն
Изображение логотипа
Տեսակկրոն
 Neodruidism Վիքիպահեստում

Այն վերագրվում է էկլեկտիկ նեոհեթանոսականությանը[3]՝ նեոհեթանոսական շարժումների էկլեկտիզմի և վերակառուցողականության բաժանման շրջանակներում[4]։

Թեև ժամանակակից դրուիդիականության պրակտիկայում կան զգալի տարածաշրջանային և խմբային տարբերություններ՝ ամբողջ աշխարհում դրուիդները միավորված են ընդհանուր հոգևոր և կրոնական պրակտիկաների հիմնական շարքով՝ մեդիտացիա, աղոթք/աստվածությունների և ոգիների հետ շփում, պատկերացումներ էքստրասենսոր մեթոդների մասին, դիմում բնության ոգիներին` կրոնական պրակտիկաներ և ծեսեր կատարելու համար, բնության հետ կապի կանոնավոր պրակտիկա և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ[5]։

Վաղ նեոդրուիդիզմը ծագել է Բրիտանիայում 18-րդ դարում՝ որպես ռոմանտիզմի մաս, որը փառաբանում էր բրիտանական երկաթե դարի հնագույն կելտական ժողովուրդներին, վաղ նեոդրուիդները ձգտում էին ընդօրինակել երկաթե դարի քահանաներին՝ դրուիդներին։ Այն ժամանակ այս հնագույն քահանաների մասին քիչ ճշգրիտ տեղեկություն է հայտնի եղել՝ ուստի նեոդրուիդիզմը նրանց հետ անմիջական կապ չունի, չնայած որոշ նեոդրուիդների հակառակ պնդումներին[6]։

18-րդ դարի վերջին նեոդրուիդները ստեղծել են կազմակերպություններ՝ եղբայրությունների տեսքով, որոնք հիմնված էին մասոնականության վրա, որոնք օգտագործում էին բրիտանական դրուիդների և բարդների ռոմանտիկ կերպարը որպես նախապատմական Բրիտանիայի բնիկ հոգևորության խորհրդանիշ։ Այս խմբերից մի քանիսը զուտ եղբայրական և մշակութային էին, օրինակ՝ ամենահին պահպանվածը՝ Դրուիդների հնագույն միաբանությունը հիմնադրվել է 1781 թվականին, որն իր ավանդույթները ձևակերպել է Բրիտանիայի ազգային երևակայությունից։ Մյուս խմբերը 20-րդ դարի սկզբին միաձուլվել են ժամանակակից շարժումների հետ, ինչպիսիք են ֆիզիկական կուլտուրայի շարժումը և նատուրիզմը։ 1980-ականներից ի վեր որոշ նեոդրուիդական խմբեր որդեգրել են կելտական վերակառուցողականության մեթոդաբանությունը՝ փորձելով ստեղծել պատմականորեն ավելի ճշգրիտ պրակտիկա։ Այնուամենայնիվ դեռևս վիճահարույց խնդիր կա, թե որքանով է նման ժամանակակից դրուիդիզմը երկաթի դարաշրջանի դրուիդների ավանդույթներին։

2020 թվականի դրությամբ նեոդրուիդիզմը ներկայացված էր 34 երկրներում[7]։ Կարևորությունը, որ ժամանակակից դրուիդները տալիս են կելտական լեզվին և մշակույթին, տատանվում է՝ կախված այն մշակութային միջավայրից, որում ապրում է առանձին դրուիդը[7]։ 2020 թվականին նեոդրուիդների 92 %-ն ապրում էր Բրիտանական կղզիներից դուրս[7]։

Համաձայն Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Իռլանդիայի 2011–2013 թվականների մարդահամարի տվյալների և 2008 թվականին Միացյալ Նահանգներում ARIS զեկույցի համաձայն՝ անգլիախոս երկրներում ապրող նեոդրուիդների թիվը կազմել է 59299 մարդ[7]։ Ենթադրվում է, որ նեոդրուիդների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան այս թիվը, քանի որ շատ երկրներ, որտեղ ապրում են դրուիդները, իրենց մարդահամարներում նրանց որպես առանձին խումբ չեն գրանցել[7]։ Հեթանոսական հավատքի հարցումները նույնպես հավանաբար թերագնահատում են նեոդրուիդների թիվը։ Նեոդրուիդների ընդամենը 63 տոկոսն իրեն նույնացնում է հեթանոսների կատեգորիաներից որևէ մեկի հետ[7]։ Բացի այդ, Աշխարհում դրուիդների 74 տոկոսը նշում է գաղտնիության և անվտանգության լուրջ մտահոգություններ՝ կապված իրենց տեղական համայնքներում խտրականության և հալածանքների հետ, այդ իսկ պատճառով նրանք ենթադրաբար չեն հայտնում իրենց դրուիդների պատկանելության մասին մարդահամարներում[7]:

Մինչ ժամանակակից դրուիդիան արագորեն տարածվել է շատ երկրներում, նեոդրուիդները դավանափոխ չեն եղե [8] և նրանց 74 %-ը ձգտում է գաղտնի պահել իրենց հոգևոր գործունեությունը[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. White, 2021, էջ 253-255
  2. White, 2021, էջ 113—157,254
  3. Doyle White, 2016, էջ 7
  4. Strmiska, 2005, էջեր 18—22, 41, 47
  5. White, 2021, էջ 186—187
  6. «The Druids». The British Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. «Modern Druids have no direct connection to the Druids of the Iron Age. Many of our popular ideas about the Druids are based on the misunderstandings and misconceptions of scholars 200 years ago. These ideas have been superseded by later study and discoveries.»
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 White, 2021
  8. Doyle White, 2016
  9. White, 2021, էջեր 29—58

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեոդրուիդականություն» հոդվածին։