Վիկոնտեսսա Նենսի Աստոր (անգլ.՝ Nancy Witcher Astor, Viscountess Astor, ի ծնե Նենսի Լենգհորն (անգլ.՝ Nancy Langhorne, մայիսի 19, 1879(1879-05-19)[1][2][3][…], Danville, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 2, 1964(1964-05-02)[1][2][3][…], Grimsthorpe Castle, Edenham, Հարավային Քեսթևեն, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առաջին կինը, ով Միացյալ Թագավորության համայնքների պալատի բրիտանական խորհրդարանի ստորին պալատում նշանակվել է պատգամավոր։

Նենսի Աստոր
անգլ.՝ Nancy Astor
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1879(1879-05-19)[1][2][3][…]
ԾննդավայրDanville, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 2, 1964(1964-05-02)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրGrimsthorpe Castle, Edenham, Հարավային Քեսթևեն, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բարձրաշխարհիկ հեղինակություն և սուֆրաժիստ
ԱմուսինWaldorf Astor, 2nd Viscount Astor?[4][5] և Robert Gould Shaw II?[4][5]
Ծնողներհայր՝ Chiswell Langhorne?[4][5], մայր՝ Nancy Witcher Keen?[2][4][5]
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 37-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 36-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 34-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 33-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 32-րդ խորհրդարանի անդամ և Միացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
ԱնդամությունElectrical Association for Women?[6]
ԵրեխաներRobert Gould Shaw III?, David Astor?[5], William Astor, 3rd Viscount Astor?[5], Jakie Astor?, Michael Astor? և Nancy Phyllis Louise Astor?[2]
Ստորագրություն
Изображение автографа
 Nancy Astor, Viscountess Astor Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
1908 թվական

Եղել է ամերիկացի միլիոնատեր Չ. Լենգհորնի դուստրը։ Մեծ Բրիտանիա եկել է երիտասարդ տարիքում՝ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո։ Այստեղ ամուսնացել է Աստորների արդյունաբերական դինաստիայից մեդիա-նագնատ Ուիլյամ Աստորի հետ։ Իրենց գոյատևման համար նորահարուստները ձեռք են բերում Կլիվդեն հերցոգական կալվածատունը, որտեղ տրվում էր պերճաշուք ընդունելություն։ Պահպանողականները, որոնք հավաքվել էին Աստորի շուրջը, կոչվում էին «Կլիվդենի հավաքածու»։

Քաղաքական կարիերա

խմբագրել

Լեդի Աստորը 1919 թվականին դարձել է պատգամավոր և խորհրդարանում սկսել է աշխատել 25 տարեկանից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում կանանց սոցիալական, ընտանեկան խնդիրներին և հայտնի էր որպես ալկոհոլի հակառակորդ։ Իր առաջին ելույթի ժամանակ խորհրդարանում նա ալկոհոլին «դև» է անվանել, որը հանդիսանում է բոլոր չարիքների արմատը, իսկ 1923 թվականին ներկայացրել է օրինագիծ սպիրտային խմիչքների վաճառքի վերաբերյալ, ըստ որի դրանք պետք է միայն 18 տարեկանը լրացած անձանց հասանելի լինեն։

Ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև համաշխարհային քաղաքականության նկատմամբ։ Սկզբում նա և իր ամուսինը աջակցում էին Միացյալ Թագավորության վարչապետ Նևիլ Չամբեռլենին և նացիստական Գերմանիայի հետ ամեն գնով խաղաղության կողմնակիցներ էին։ Ուինստոն Չերչիլի քաղաքականությանը Աստորը նույնպես չէր աջակցում։

 
1923 թվական

1945 թվականի հետպատերազմյան առաջին ընտրություններում Աստորը իր թեկնածությունը չի առաջադրել և իր կյանքի վերջին երկու տասնամյակներն անց է կացրել քաղաքականությունից դուրս։

Հայտնի արտահայտություն

խմբագրել
  • Լեդի Աստոր – Եթե ես ձեր կինը լինեի, Ուինստոն, ձեր սուրճի մեջ թույն կլցնեի։

Չերչիլ – Իսկ եթե ես ձեր ամուսինը լինեի, ապա կխմեի այն

(Ուինստոն Չերչիլ, 1912 թվական)

Հանդիպում Ստալինի հետ

խմբագրել

1931 թվականին ԽՍՀՄ այցելության ժամանակ ունեցել է հանդիպում Ստալինի հետ։ Խորհուրդ տալով խորհրդային առաջնորդին պատվիրակություն ուղարկել Բրիտանիա՝ ուսումնասիրելու մանկապարտեզների սարքելու փորձը (ինչ է կատարվել), լեդի Աստորը հարցրել է[7]։

  Ե՞րբ կդադարեք սպանել ձեր հպատակներին։  

Ստալինը պահանջում է ասվածը փոխանցել բառացի և ասում է. «Մեր երկրում պայքար է ընթանում սահմանադրությունը խախտողների դեմ։ Աշխարհը կսկսվի, երբ խախտումները դադարեն։ Լեդի Աստորը այն եզակի մարդն էր, ով Ստալինի աչքերի մեջ նայելով, անվանել է նրան մարդասպան[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Աստոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Աստոր» հոդվածին։