Նեմանյա Մաքսիմովիչ (սերբ.՝ Немања Максимовић / Nemanja Maksimović, հունվարի 26, 1995(1995-01-26)[1], Banja Koviljača, Լոզնիցա, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[1]), սերբ ֆուտբոլիստ, «Պանաթինաիկոս» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան: 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Նեմանյա Մաքսիմովիչ
սերբ.՝ Немања Максимовић
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1995(1995-01-26)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Banja Koviljača, Լոզնիցա, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[1]
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Սերբիայի երիտասարդական հավաքականի ավագ (մինչև 19 տարեկան) 2013 թվականի Եվրոպայի չեմպիոն Սերբիայի պատանեկան հավաքականի և 2015 թվականի աշխարհի չեմպիոն։ Ղազախստանի կրկնակի չեմպիոն «Աստանայի» կազմում։

Ակումբային կարիերա

խմբագրել

Ծնվել է Արևմտյան Սերբիայի Բանյա Կովիլյաչա առողջարանային քաղաքում։ Մարզվել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբի երիտասարդական կազմում։ Ցանկանալով խաղալ արտերկրում՝ 18-ամյա Մաքսիմովիչը 2013 թվականի հունվարին մեկնել է Իտալիա, որտեղ մարզվել է B սերիայի «Հելլաս Վերոնա» ակումբում:

2013 թվականի հուլիսին Սերբիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 19 տարեկան) մասնակցել է Լիտվայում կայացած Եվրոպայի 2013 թվականի առաջնությանը։ Լինելով թիմի ավագ՝ խաղադաշտ է դուրս եկել չորս խաղում՝ ներառյալ կիսաեզրափակիչը և եզրափակիչը։ Առաջնությունն ավարտվեց սերբական «արծիվների» հաղթանակով, որոնք եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեցին Ֆրանսիային: Մաքսիմովիչն անմիջապես պայմանագիր է կնքել սլովենական «Դոմժալե» ակումբի հետ և որպես պրոֆեսիոնալ իր նորամուտը նշեց 18 տարեկանում 2013 թվականի հոկտեմբերի 18-ին:

2014 թվականի հուլիսին Հունգարիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում ավագ Մաքսիմովիչի սերբական թիմը կիսաեզրափակչում 11 մետրանոցներով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին և իր տիտղոսը զիջեց Գերմանիային՝ Ավստրիայի հավաքականի հետ նվաճելով բրոնզե մեդալներ։

2015 թվականի փետրվարի 7-ին Նեմանյան տեղափոխվել է «Աստանա»՝ կնքելով պայմանագիր մինչև 2016 թվականի ավարտը[2]։ Սլովենական ակումբի հենակետային կիսապաշտպանի տրանսֆերը «Աստանային» արժեցել է կես միլիոն եվրո: Եվ արդեն մարտի 1-ին «Աստանայի» կազմում Մաքսիմովիչը նվաճել է Ղազախստանի ֆուտբոլի Սուպերգավաթը 2015 թվականին Ալմաթիի «Կայրաթի» հետ, իսկ առաջնության երկրորդ տուրում մարտի 11-ին Պավլոդարի «Իրտիշի» դեմ արտագնա խաղում խփել է իր առաջին գոլը «Աստանայի» կազմում։

2015 թվականի հունիսին Սերբիայի հավաքականը (մինչև 20 տարեկան) ավագ Մաքսիմովիչի հետ հաղթել է նաև Նոր Զելանդիայում կայացած աշխարհի առաջնությունում (մինչև 20 տարեկան): Սերբերը հաղթելու կամք դրսևորեցին՝ փլեյ-օֆֆի բոլոր չորս խաղերում հաղթելով լրացուցիչ ժամանակում: Նեմանյան որոշիչ գոլեր է խփել քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հետ, իսկ եզրափակչում՝ Բրազիլիայի հետ: Մաքսիմովիչին հետաքրքրել են «Բազելն» ու «Համբուրգը», սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն արդեն հասել է 2 միլիոն եվրոյի[3]։

2015 թվականի նոյեմբերի 8-ին «Աստանան», տանը 1:0 հաշվով հաղթելով «Ակտոբեին», կրկին դարձել Է Ղազախստանի չեմպիոն[4]։ Եվ Մաքսիմովիչը նվաճել է երկրի չեմպիոնի իր առաջին ոսկե մեդալը:

2016 թվականի հոկտեմբերի 26-ին «Աստանան», առաջնության ավարտից մեկ տուր առաջ տանը զրոյական ոչ-ոքի խաղալով «Օկժետպեսի» հետ, նվաճել է երրորդ անընդմեջ տիտղոսը[5]։ Իսկ Մաքսիմովիչը դարձավ Ղազախստանի կրկնակի չեմպիոն։

2017 թվականի հունվարի 8-ին Նեմանյան «Վալենսիայի» հետ կնքել է մինչև 2021 թվականը 7 միլիոն եվրոյի նախնական հնգամյա պայմանագիր, սակայն իսպանական ակումբի ղեկավարությունը որոշել է 300 հազար եվրո չվճարել «Աստանային» սերբի անհապաղ տեղափոխության համար և սպասել հունիսին, երբ նա կդառնա ազատ գործակալ և նրան անվճար կստանա[6][7]։ 2017 թվականի փետրվարին Մաքսիմովիչը վերադարձել է «Աստանա»[8]։ Բայց նոր մրցաշրջանում երբեք չի խաղացել ոչ մի խաղ և հետ է կանչվել 2017 թվականի հունիսին[9]։ Իսկ «Վալենսիան» հուլիսին հայտարարել էր նրա տեղափոխության մասին՝ ֆուտբոլիստի համար նշանակելով ակումբի համար ռեկորդային 100 մլն եվրո[10][11]։

Բայց Հուլիսի 23-ին սերբը լքել է իր ակումբի Հյուսիսային Ամերիկայի նախամրցաշրջանային շրջագայությունը՝ չստանալով ԱՄՆ վիզա և վերադարձել է Իսպանիա[12]։

2017 թվականի օգոստոսի 18-ին Մաքսիմովիչը նորամուտը նշել է իսպանական Լա լիգայում առաջին տուրի «Վալենսիա»-«Լաս Պալմաս» (1:0) խաղում՝ փոխարինման դուրս գալով 89-րդ րոպեին[13]։ Նույն Կանարյան ակումբին նա իր առաջին գոլը խփել է 2018 թվականի հունվարի 9-ին, Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչում (4:0)[14]։ Ընդհանուր առմամբ, Նեմանյան «Վալենսիայի» կազմում անցկացրել է առաջնության 15 խաղ և 6 խաղ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, սակայն այդպես էլ չի արմատավորվել թիմի հիմքում:

2018 թվականի հուլիսին «Վալենսիան» Մաքսիմովիչին զիջել էր «Խետաֆե» ակումբին 5,5 միլիոն եվրոյով, սակայն նրան երեք տարվա ընթացքում 8 միլիոն եվրոյով հետ գնելու նախապատվությամբ[15]։ Օգոստոսի 19-ին սերբը նորամուտը նշել է նոր ակումբում՝ «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալով Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի առաջին տուրի հանդիպման բոլոր 90 րոպեները (0:2): Իսկ 2019 թվականի մայիսի 18-ին նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում առաջնության վերջին տուրում «Վիլյառեալի» հետ խաղում (2:2) և օգնեց թիմին գրավել 5-րդ տեղը, որը ակումբին իրավունք է տվել 8 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցել հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգային[16][17]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Նեմանիան Սերբիայի պատանեկան (մինչև 19 տարեկան) հավաքականի կազմում հաղթել է 2013 թվականի Եվրոպայի առաջնությունում և 2014 թվականին դարձել բրոնզե մեդալակիր: Նաև հաղթել է 2015 թվականի աշխարհի առաջնությունում (մինչև 20 տարեկան) Նոր Զելանդիայում։ Հունիսի 20-ին կայացած եզրափակիչում նա հաղթական գոլ է խփել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի դարպասը 118-րդ րոպեին (2:1), իսկ քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում խփել է հաղթական 11 մետրանոցը (6:5): Ընդհանուր առմամբ մրցաշարում խփել է 3 գնդակ։

2016 թվականի մարտի 23-ին Մաքսիմովիչը Սերբիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պոզնանում Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում (0:1)՝ փոխարինման դուրս գալով խաղի 73-րդ րոպեին[18]։

Մաքսիմովիչը հայտնվել է 27 ֆուտբոլիստների նախնական ցուցակում՝ Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցելու համար: Սակայն 23 մասնակիցների վերջնական ցուցակում Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մլադեն Կրստայիչը նրան չի ընդգրկել[19]։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Աստանա»
  • Ղազախստանի չեմպիոն (2)՝ 2015, 2016
  • Ղազախստանի սուպերգավաթակիր՝ 2015
  • Ղազախստանի գավաթակիր՝ 2016
  • Ղազախստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2015
Սերբիայի հավաքական
  • Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն (մինչև 19 տարեկան)՝ 2013
  • Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր (մինչև 19 տարեկան)՝ 2014
  • Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ 2015

Վիճակագրություն

խմբագրել

2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ[20]

Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դոմժալե 2013–14 Սլովենիայի առաջնություն 11 0 0 0 0 0 11 0
2014–15 16 3 3 1 19 4
Ընդհանուր 27 3 3 1 0 0 0 0 30 4
Աստանա 2015 Պրեմիեր լիգա 23 6 3 0 11 1 1 0 38 7
2016 31 3 1 0 10 2 1 0 43 5
2017 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 54 9 4 0 21 3 2 0 81 12
Վալենսիա 2017–18 Լա Լիգա 15 0 6 1 21 1
Խետաֆե 2018–19 Լա Լիգա 36 1 4 0 40 1
2019–20 35 2 1 0 7 0 43 2
2020–21 35 1 0 0 35 1
2021–22 35 1 0 0 35 1
2022–23 29 0 0 0 29 0
2023–24 37 4 0 0 37 4
Ընդհանուր 207 9 5 0 7 0 0 0 218 9
Ընդհանուր կարիերայի ընթացքում 303 21 18 2 28 3 2 0 351 26

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Неманья Максимович: «Клуб мне ничего не должен. Я остаюсь до лета»». Արխիվացված է օրիգինալից 2016-02-14-ին. Վերցված է 2016-02-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  4. ««Астана» стала чемпионом страны». Tengrinews.kz. 2015-11-08. Արխիվացված է օրիգինալից 2016-11-20-ին. Վերցված է 2016-11-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. ««Астана» — чемпион! В третий раз — как в первый». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին. Վերցված է 2020-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Долгая дорога в «Валенсию»». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2020-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. ««Валенсия» отказалась платить «Астане» за Максимовича». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2020-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Неманья Максимович прибыл в расположение Астаны». Zakon.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-27-ին. Վերցված է 2020-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «ПФЛК сообщила об изменениях в составах клубов». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2020-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. ««Валенсия» представила экс-полузащитника «Астаны» Максимовича». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-07-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «У экс-полузащитника «Астаны» Максимовича самая большая сумма отступных в «Валенсии»». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-07-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Новичку «Валенсии» не выдали визу для поездки с командой в США». sport-express.ru. 2017-07-24. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-08-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Экс-игрок «Астаны» Максимович дебютировал в Ла Лиге». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-08-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Видео первого гола экс-полузащитника «Астаны» Максимовича за «Валенсию»». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2018-01-10-ին. Վերցված է 2018-01-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Экс-футболист «Астаны» перешёл в клуб Ла Лиги за 5,5 миллиона евро». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Крутой гол экс-футболиста «Астаны» помог испанскому клубу попасть в Лигу Европы». Sports.kz.
  17. ««Хетафе» выкупил экс-игрока «Астаны» у «Валенсии»». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Максимович дебютировал за Сербию - Футбол». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2020-03-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Экс-футболист «Астаны» не попал в итоговую заявку на чемпионат мира 2018». Sports.kz.
  20. «N. Maksimović». Soccerway.com. Վերցված է 2 March 2015-ին.