Նեղ խխունջ
Նեղ խխունջ
Նեղ խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Ենթատիպ Conchifera
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Կարգ Ցողունաչքավորներ (Stylommatophora)
Ընտանիք Նեղ խխունջներ (Pupillidae)
Ցեղ Vertigo
Տեսակ Նեղ խխունջ (V. angustior)
Միջազգային անվանում
Vertigo angustior
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Նեղ խխունջ (լատին․՝ Vartigo angustior), նեղ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

4,5-5 ուռուցիկ պտույտներով, կարճ գլանաձև, ձախ-ոլորված, շատ բարակ, համաչափ կողաձև մանրագծված, խոշոր հիմային ելուստով, ծոծրակի վրա երկար և խորը երկայնակի ակոսով և կարմրաշագանակագույն խեցու վերջին պտույտը դեպի ներքև խիստ նեղացած է։ Խեցին ունի 1,6-1,8 մմ բարձրություն և 0,8-0,9 մմ լայնություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Իրանում։ Հայաստանում հանդիպում է միայն Լոռու մարզում (նախկին Լոռու սովխոզում և Ստեփանավան քաղաքի մոտակայքում)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են խոնավ մարգագետիններում՝ խոտերում և մամուռում։ Կենսաբանական առանձնահատկությունները պարզված չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ տեսակ է, որը Հայաստանում ներկայացված է միակ ռելիկտային պոպուլյացիայով։ Բնության պահպանության միջազգային միաության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և Բեռնի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։

Տեսակին սպառնում է ապրելավայրերի մելիորացիայի վտանգը[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեղ խխունջ» հոդվածին։