Նելսոն Հմայակի Դավիդյան (ապրիլի 6, 1950(1950-04-06), Ճարտար - սեպտեմբերի 11, 2016(2016-09-11)[1], Կիև, Ուկրաինա[1]), հունահռոմեական ոճի խորհրդահայ ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1975, 1976, 1979), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1973, 1980), աշխարհի կրկնակի չեմպիոն (1974, 1975), Մոնրեալի ամառային օլիմպիական խաղերի (1976) արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1974)։ Ուկրաինայի վաստակավոր մարզիչ (2007)։

Նելսոն Դավիդյան
Նելսոն Դավիդյան.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 6, 1950(1950-04-06)
Ծննդավայր՝Ճարտար
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 11, 2016(2016-09-11)[1] (66 տարեկան)
Մահվան վայր՝Կիև, Ուկրաինա[1]

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում[2]։ 1958 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Գրոզնի, որտեղ 1964 թվականին սկսել է ըմբշամարտով զբաղվել Իգոր Կոնդրացկու ղեկավարությամբ։ 1972 թվականից բնակվել է Կիևում։

1973 թվականին Դավիդյանն առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն թեթև քաշային կարգում։ 1974 թվականին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում նա վերջին պահին փոխարինեց Շամիլ Խիսամուդինովին, որը հանդես էր գալիս կիսաթեթև քաշային կարգում ու թեև բոլոր մրցակիցներից թեթև էր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ստացավ լավագույն տեխնիկայի համար մրցանակը։ 1975 թվականին նա կրկին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն թեթև քաշային կարգում։ Դավիդյանն ընդգրկվեց Մոնրեալի օլիմպիական խաղերին մասնակցող ԽՍՀՄ հավաքականում և նվաճեց այս մրցումների արծաթե մեդալը։ 1980 թվականին նա հաղթեց Եվրոպայի առաջնությունում, բայց առանց հիմնավորման մարզչական շտաբի կողմից չընդգրկվեց Մոսկվայի օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1981 թվականին նա ավարտեց մարզական կարիերան։

Հետագայում Դավիդյանը մարզիչ է աշխատել է «Դինամո» մարզական ընկերությունում, ինչպես նաև ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում։ 1990-ականների սկզբին և վերջին նա Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչն էր։ 2006 թվականին նա վերադարձավ այս պաշտոնին։ Նրա գլխավորությամբ հունահռոմեական ոճի ուկրաինացի ըմբիշները հասան նշանակալի նվաճումների։ 2006 թվականին Վլադիմիր Շացկիխը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 2007 թվականին Ուկրաինայի հավաքականը երկար տարիների ընթացքում առաջին անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթը[3]։ Այս հաջողությունից հետո Նելսոն Դավիդյանին շնորհվեց Ուկրաինայի վաստակավոր մարզչի կոչում։ Թեպետ Պեկինի օլիմպիական խաղերում Արմեն Վարդանյանը ութ տարվա ընթացքում հունահռոմեական ոճի ըմբշամարտում նվաճեց առաջին օլիմպիական մեդալը, հավաքականի ելույթը գնահատվեց անբավարար, և 2009 թվականի հունվարին Նելսոն Դավիդյանին փոխարինեց Ալեքսանդր Կոտովոյը, որը նախորդ օլիմպիական շրջափուլում արդեն ղեկավարել էր ուկրաինական թիմի շտաբը, սակայն ոչ մի մեդալ չէր նվաճել[4]։

ԸնտանիքԽմբագրել

  • Օլեգ Դավիդյան (ծն. 1953)՝ եղբայրը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի (1970) և աշխարհի (1971) երիտասարդական չեմպիոն[5], ԽՍՀՄ մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր (1977)
  • Անդրանիկ Դավիդյան՝ որդին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ, պատանեկան մրցաշարերի մասնակից և հաղթող[6]
  • Օլեգ Դավիդյան (2001-2014)՝ որդին, «Դինամո» ֆուտբոլային դպրոցի սան
  • Նելսոն Դավիդյան (ծն. 2016)՝ որդին

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել