Նելլի Խոստիկյան

հայ ախտաբան-անատոմ

Նելլի Գուրգենի Խոստիկյան (մայիսի 25, 1940(1940-05-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 12, 2020(2020-10-12)[2], Երևան, Հայաստան[1]), հայ ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1990)։ ՀՀ ԲԳԱ անդամ (2003)։ ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա կին» (2001) և «Տարվա կին մասնագետ» (2001)։

Նելլի Խոստիկյան
Ծնվել էմայիսի 25, 1940(1940-05-25)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 12, 2020(2020-10-12)[2] (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1963)[1]
Մասնագիտությունախտաբան-անատոմ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1990)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Նելլի Խոստիկյանը ծնվել է 1940 թվականի մայիսի 25-ին, Երևանում։ 1963 թվականին Նելլի Խոստիկյանն ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965 թվականից աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանի ախտաբանական անատոմիայի ամբիոնում[3], 1990 թվականից, միաժամանակ՝ կլինիկական ախտաբանության դասընթացի ղեկավար։ 2006 թվականից ղեկավարում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ախտաբանական անատոմիայի ամբիոնը։ Ղեկավարում է նաև «Հայ ախտաբան-անատոմների և ախտահյուսվածքաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը[4]։

Աշխատանքները վերաբերում են ռևմատիկ հիվանդությունների և տորեպտոստաֆիլոկոկային վարակների ժամանակ նյարդաներգատ. համակարգի ձևաբանական փոփոխություններին։

Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների[5][6]։

Անդամակցություն

խմբագրել
  • «Архив Патологии» խմբագրական կազմի անդամ
  • Հայկական պաթոլոգանատոմների գիտական ասոցիացիայի նախագահ

Պարգևներ

խմբագրել
  • ԵՊԲՀ ոսկե մեդալ (2000)
  • ԱՄՆ նոր հազարամյակի պատվո ոսկե մեդալ (2001)
  • ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրեր (2015, 2017)
  • «Տարվա կին» (ԱՄՆ կենսագրական ինստիտուտ, 2001)
  • «Տարվա կին մասնագետ» (ԱՄՆ կենսագրական ինստիտուտ, 2001)

Ընտանիք

խմբագրել

Նելլի Խոստիկյանի նախնիները եղել են Արևմտյան Հայաստանից` Վանից։ Մայրը՝ Գեղանուշ Խոստիկյանը, ճատարապետ էր, աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արհեստանոցում, հայրը` Գուրգեն Խոստիկյանը, դեղագետ, դեղաբան։ Դերասան Արմեն Խոստիկյանը Նելլիի հորեղբոր որդին է եղել։ Նելլի Խոստիկյանի որդիները՝ Արմեն Ավոյանը, ավարտել է ԵՊԲՀ-ը, ուրոլոգ, Հովհաննես Ավոյանը ՏՏ ոլորտի մասնագետ է, Picsart ընկերության հիմնադիրը։

  • «Կլինիկական մորֆոլոգիա»։ Դասագիրք 6-րդ կուրսի ուսանողների համար, Երևան (2016)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է բժիշկ Նելլի Խոստիկյանը
  3. Նելլի Խոստիկյանի մասին med-practic.com կայքում
  4. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  6. studio, 5165m. «Anunner.com - ՆԵԼԼԻ ԽՈՍՏԻԿՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)