Նեդա Այազյան
Նեդա Իզրաիլի Այազյան (ապրիլի 27, 1940 - հունվարի 2, 2022, Յարոսլավլ, Ռուսաստան), հայազգի խորհրդային և ռուսական դաշնակահարուհի, Սոբինովի անվան երաժշտական ուսումնարանի մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1993)[1], Սոբինովի անվան մրցանակի դափնեկիր (1994, 1997)[2]։
Նեդա Այազյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1940 |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 2, 2022 (81 տարեկան) Յարոսլավլ, Ռուսաստան |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Աշխատավայր | Յարոսլավլի պետական ֆիլհարմոնիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, Մոսկվայի կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1940 թվականի ապրիլի 27-ին երաժիշտների ընտանիքում։ Մայրը երգչուհի էր, Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, իսկ հայրը՝ ջութակահար։ Սովորել է Լենինգրադի և Մոսկվայի կոնսերվատորիաներում, Գնեսինի ինստիտուտում, նրա ուսուցիչներն են եղել հայտնի դաշնակահարներ Պավել Սերեբրյակովը, Յակով Ֆլիերը, Բորիս Բեռլինը[2]։
Նեդա Այազյանի համերգային գործունեությունը Յարոսլավլի ֆիլհարմոնիայի բեմում սկսվել է 1966 թվականի դեկտեմբերի 20-ին Չայկովսկու Առաջին դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարմամբ Յարոսլավլի սիմֆոնիկ նվագախմբի և բուլղարացի դիրիժոր Վասիլ Ստեֆանովի հետ[2]։ 40 տարի եղել է Յարոսլավլի պետական ֆիլհարմոնիայի մենակատարը, դաստաիարակել է աշակերտների բազմաթիվ սերնդի։ 1993 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում, իսկ մեկ տարի անց նա արժանացել է Սոբինովի անվան մարզային մրցանակի` Բախի, Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Գերշվինի համերգային ծրագրերի համար[1]։
Մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 2022 թվականի հունվարի 2-ին[1][3]։
Պարգևներ
խմբագրել- 1993 թվականին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով Նեդա Իզրաիլի Այազյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում[2]։
- 1994 թվականին արժանացել է Սոբինովի անվան տարածաշրջանային մրցանակին մշակույթի ոլորտում վաստակի համար՝ Բախի, Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Գերշվինի ստեղծագործություններից համերգային ծրագրերի համար[2]։
- 1997 թվականին Սոբինովի երկրորդ մրցանակը նրան շնորհվում է «Զրույցներ դաշնամուրի մոտ» մանկական համերգների ցիկլի համար[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նեդա Այազյանը». style.news.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «АЯЗЯН Недда Израилевна». yarwiki.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Умерла заслуженная артистка России Недда Аязян». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.