Ալվարո Նեգրեդո

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Նեգրեդո Ալվարոից)

Ալվարո Նեգրեդո (օգոստոսի 20, 1985(1985-08-20)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» և Իսպանիայի ազգային հավաքականում։

Ալվարո Նեգրեդո
իսպ.՝ Álvaro Negredo Sánchez
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 20, 1985(1985-08-20)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ալվարո Նեգրեդոն Իսպանիայի հավաքականում
Ալվարո Նեգրեդո

Այկումբային կարիերա խմբագրել

«Ռեալ Մադրիդ» խմբագրել

Նեգրեդոն իր կարիերան սկսել է «Ռայո Վալեկանոում», որից հետո տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ» Կաստիլիա 2005 թվականին։ Իսկ 2006-2007 մրցաշրջանում խփել է 18 գնդակ և հրավիրվել առաջին թիմ սակայն դաշտ դուրս չի եկել, նրա առաջին հանդիպումը առաջին թիմի կազմում եղել է «Ատլետիկոյի» դեմ ընկերական խաղը։

Ալմերիա խմբագրել

2009 թվականի հուլիսին Նեգրեդոն միացավ «Ալմերիային» և իր դեբյուտը նշեց օգոստոսի 26-ին «Դեպորտիվոյի» դեմ խաղում։2008 թվականի փետրվարի 2-ին դաշտ է դուրս գալիս իր նախկին թիմի դեմ։ Նեգրեդոն առաջին մրցաշրջանում լավագույնը ճանաչվեց «Ալմերիայում» 13 գնդակով։ 2008-2009 մրցաշրջանում խփել է 19 գնդակ։

Վերադարձ դեպի «Ռեալ Մադրիդ» խմբագրել

2009 թվականին օգտվելով իր հնարավորությունից 5,000,000 եվրոյով ետ գնեց Նեգրեդոին։ Մինչև մրցաշրջանի սկսվելը Նեգրեդոն արդեն հասցրել էր դառնալ 5 գոլի հեղինակ։ Նեգրեդոն հետաքրքրում էր «Զարագոզա»յի և «Հալլ Սիթի»ի մարզիչներին, բայց նա նախընտրեց մնալ «Ռեալում»։ Բայց նորանշանակ մարզիչ Մանուել Պելեգրինին որոշեց վաճառել «Սևիլյային»։

Սևիլյա խմբագրել

2009 թվականի օգոստոսի 31-ին իր դեբյուտն է նշում «Սևիլյայի» կազմում։ Նա խաղադաշտ է դուրս գալիս 37-րդ րոպեին։2010-2011 մրցաշրջանում նա անվիճարկելի համար 1-ն էր, նա գրավեց նաև «Ռեալի», «Վիլյառեալի», «Օսասունայի» ինչպես նաև այլոց դարպասներ։ 2012-2013 մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ։

Մանչեսթեր Սիթի խմբագրել

2013 թվականի հուլիսի 16-ին Նեգրեդոն տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի» 25 միլիոն եվրոյով։ Նրանից հետո նաև Սիթի տեղափոխվեց իր հայրենակից Խեսուս Նավասը։ Նա իր դեբյուտը նոր ակումբի կազմում նշել է 2013 թվականի օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Դավիդ Սիլվային։2014 թվականի հունվարի 8-ին դարձել է հեթ-թրիկի հեղինակ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իսպանիայի գավաթակիր 2009-2010
  • Անգլիայի չեմպիոն 2013-2014
  • Եվրոպայի չեմպիոն 2012

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարո Նեգրեդո» հոդվածին։