Ադամա Ամանդա Նդիայե (ֆր.՝ Adama Amanda Ndiaye, 1977, Կինշասա, Կինշասա, ԿԴՀ), սենեգալցի նորաձևության դիզայներ։ Նաև կրում է Ադմա Փերիս անունը, որը իր տնօրնած և ղեկավարած լեյբլի անվանումն է նաև։ Նրա ապրանքները, որոնք արտադրվում են Մարոկկոյում, կարելի է գտնել ողջ աշխարհում, այդ թվում՝ Նյու Յորքում, Տոկիոյում, Լոնդոնում և Փարիզում[2]։ Նրան են վերագրում Սև նորաձևության շաբաթվա հիմնադրումը (Black Fashion Week

Ադամա Նդիայե
Դիմանկար
Ծնվել է1977
ԾննդավայրԿինշասա, Կինշասա, ԿԴՀ
Քաղաքացիություն Սենեգալ
Մասնագիտություննորաձևության դիզայներ և ոճաբան
Պարգևներ և
մրցանակներ
 Adama Paris Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Նդիայեն ծնվել է Կինշասայում՝ Զաիրում[3], մեծացել է Եվրոպայում, որտեղ նրա ծնողները դիվանագետներ էին[4]։ Նա թողել է բանկի կարիերան Եվրոպայում, որ իր երկրում զբաղվի նորաձևության դիզայնով։ Աֆրիկան ունի նորաձևության երկար պատմություն, պայքարում է այն զանգվածների մեջ ընդունելու համար, իր բիզնեսի համար կապիտալի ներգրավումը դժվար էր։ Աֆրիկական նորաձևությունն ավելի նկատելի դարձնելու համար Նդիայեն ստեղծել է ցուցահանդես Դակարի Նորաձևության շաբաթում[5]։ 2012 թվականին՝ շոուի անցկացման 10-րդ տարում, այն գրավել է Աֆրիկայի և Ասիայի 9-ը երկրների երեսուն դիզայներների, լսարանն եկել է ամբողջ աշխարհից, իսկ գործառնական բյուջեն կազմել է ավելի քան 80 մլն ֆրանկ (շուրջ 150 հազար ԱՄՆ դոլար)[2][6]։ Ադաման նաև Black Fashion Week միջոցառումներ է կազմակերպել Պրահայում, Չեխիայում և Բահիայում, Բրազիլիայում[7][8]։

Նդիայեի դիզայնը ոգեշնչված է եղել մեծ քաղաքներով և գլոբալիզմով։ Vogue Italia-ին տված հարցազրույցում նա հայտարարել է․ «մեծ մասամբ ես ոգեշնչում եմ ստանում մեծ քաղաքներից... իմ նպատակը եղել և մնում է կիսվել բոլոր ժամանակակից կանանց հետ մեկ նորաձևությամբ՝ առանց սահմանների»[5]։

Նդիայեն նշել է, որ բազմաթիվ աֆրիկական քաղաքներում կրոնական վերածնունդը թույլ է տալիս դիզայներներին զբաղվել իր մասնագիտությամբ։ Նա կարծում է, որ ընդհանուր առմամբ Սենեգալի հանդուրժողական մշակույթը բարենպաստ միջավայր է ապահովում[8]։ Այլ աֆրիկյան դիզայներների հետ միասին նա նաև հանդես է եկել կառավարությունների կողմից ֆինանսավորման ավելացման և վարկերի մատչելիության օգտին՝ նորարարությունների և նորաձևության ոլորտում աշխատատեղերի ստեղծման համար[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://100women.okayafrica.com/editorial/adamaparis
  2. 2,0 2,1 Lewis, David (2012 թ․ հունիսի 21). «Dakar glamour show rides wave of African fashion». reuters.com. Dakar. Reuters. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  3. «BIOGRAPHIE "adama paris"». Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  4. Lasjaunias, Aude (2012 թ․ հունիսի 14). «La mode africaine ne se limite pas aux pagnes et aux boubous». Le Monde. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  5. 5,0 5,1 Sulmers, Claire (2011 թ․ սեպտեմբերի 5). «Adama Paris: Fashion Without Borders». Vogue Italia. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  6. «Dakar Fashion Week: Adama Paris étale ses ambitions». Leral.net. 2012 թ․ հունիսի 13. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  7. Gleye, Fatou (February 2012). «Africa Prague». Afroglam: 36.
  8. 8,0 8,1 «Dakar capitale de la mode». BBC Afrique. 2012 թ․ հունիսի 13. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  9. «INDUSTRIALISATION DE LA MODE EN AFRIQUE : Alphadi exhorte le financement des gouvernants africains». Le Populaire. popxibaar.com. 2012 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.