Նարինե Դելլալյան
Նարինե Հարությունի Դելլալյան (փետրվարի 16, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար:
Նարինե Դելլալյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1966 (54 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
ԿենսագրությունԽմբագրել
Նարինե Դելլալյանը ծնվել է 1966 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան (Ա. Մատինյանի դասարան): Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Հրաչյա Հարությունյանի դասարան): Աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում: 1990 թվականին աշխատանքային հրավերով մեկնել է Լիսաբոն: 1993 թվականից Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է: «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահն է, «Հայ-պորտուգալական ընկերություն» կազմակերպության փոխնախագահը[1][2]:
1998 թվականին մասնակցել է Լոս Անջելեսում կայացած Հարություն Դելլալյանի ծննդյան 60-ամյակի հիշատակին նվիրված երաժշտական և մշակութային միջոցառումներին[3][4]:
ՁայնասկավառակներԽմբագրել
2000 թվականին հրատարակել է «Հայաստանի երաժշտական մասունքներ-Հայրիկ Մուրադյանի ձայնը» ձայնասկավառակը (2001 թվականին Լոս Անջելեսում ԱՄՖԱ-ի կողմից արժանացել է «Ավանդական երաժշտության լավագույն ալբոմ» մրցանակ): 2016 թվականին թողարկել է Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարեր» ձայնասկավառակը[5]:
ԳրքերԽմբագրել
«Դելլալյան տրիո»Խմբագրել
«Դելլալյան տրիո» դասական եռյակը ստեղծվել է 1995 թվականին Լիսաբոնում (Պորտուգալիա), Հարություն Դելլալյանի երկու դուստրերի` դաշնակահար Մարինա Դելլալյանի, ջութակահար Նարինե Դելլալյանի և թավջութակահար Լևոն Մուրադյանի կողմից:
ՄրցանակԽմբագրել
- «Կոմիտաս» շքանշան, ՀՀ սփյուռքի նախարարություն, 2016 թ.
ԸնտանիքԽմբագրել
- Հայր՝ Հարություն Դելլալյան, կոմպոզիտոր
- Ամուսին՝ Լևոն Մուրադյան, թավջութակահար
- Քույր՝ Մարինա Դելլալյան, դաշնակահար
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ginosyan David։ «Նարինե Դելլալյան. Երաժշտությունը կարող է մարդուն տակնուվրա անել, կարող է ձեռքից բռնել ու տանել մինչև ամենաբարձրը | Orer News Site»։ orer.eu (hy-HY)։ Վերցված է 2018-02-16
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Նարինե Դելլալյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-02-16
- ↑ Նարինե Դելլալյան
- ↑ Նարինե Դելլալյանը՝ Հարություն Դելլալյանին. «Կցանկանայի տեսնել Քեզ՝ սպիտակած մազերով»
- ↑ «…Եվ 90 տարեկանում Հայրիկ Մուրադյանը սկսեց անգլերեն սովորել»
- ↑ «Նվիրումի հնչյուններ»։ www.dellalian.com։ Վերցված է 2018-02-16
- ↑ ««Նվիրումի հնչյուններ», «Հորիզոն», գրական հավելված, թիվ 6 (226) Հունիս, 2003»