Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նարեկ Պողոսյան (ապրիլի 7, 1988 թվական, Լիճք, Մարտունի, ՀԽՍՀ), հայ երգիչ։ Իր գործունեությունը ծավալում է ժողովրդական երգի բնագավառում։ «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի եզրափակչում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[1]։

Նարեկ Պողոսյան
Հայկական ժողովրդական երգիչ Նարեկ Պողոսյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՆարեկ Պողոսյան
Ծնվել էապրիլի 7, 1988 (36 տարեկան)
Ժանրերժողովրդական, աշուղական
Մասնագիտություն
տնտեսագետ,
երգիչ
Կայքweb.facebook.com/Poghosian.Narek/

Կենսագրություն խմբագրել

Նարեկ Պողոսյանը ծնվել է 1988 թվականի ապրիլի 7-ին նախկին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Լիճք գյուղում, ինժեներ-տնտեսագետի ընտանիքում։ 1994-2004 թվականներին սովորել է Լիճքի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիքի նախասիրություններից մեկն ստեղծագործություններ գրելն է եղել։ 2002-2004 թվականներին ուսանել է Երևանի՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցում՝ ժողովրդական երգիչ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ։ 2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ 2008 թվականին գերազանցության կարմիր դիպլոմով ավարտել է բակալավրիատը՝ ուսումը շարունակելով նույն ֆակուլտետի «Մաթեմատիկական մոդելավորում» ամբիոնի մագիստրատուրայում, որն ավարտել է 2010 թվականին՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։

Գործունեություն խմբագրել

2007 թվականի գարնանը «Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկեց նոր նախագիծ՝ «Ժողովրդական երգիչ» անվանմամբ, որին մասնակցել է նաև Նարեկ Պողոսյանը։ Հաղթահարելով նախընտրական փուլերը (որոնց մասնակցում էին 14 երգիչ-երգչուհիներ)՝ հասավ եզրափակիչ փուլ։ Յուրաքանչյուր շաբաթ ստանալով բարձր գնահատականներ ու դրվատանքի խոսքեր ժյուրիի անդամների կողմից և հավաքելով բավարար քանակությամբ SMS հաղորդագրություններ հանդիսատեսի կողմից՝ հասավ եզրափակիչ փուլ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 2008 թվականից մինչ օրս համերգային ծրագրերով շրջագայում է սփյուռքի տարբեր հայաշատ համայնքներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Իրանում։ «Ժողովրդական երգիչ» նախագծի ավարտից հետո մասնակցում է բազմաթիվ այլ ծրագրերի[2][3][4]։

Բացի երգչի կարիերայից, Նարեկ Պողոսյանը նաև հաջողություններ է գրանցել մյուս մասնագիտության ոլորտում. 2010-2013 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերության ֆինանսների բաժնում՝ որպես գնման մասնագետ։

Ընտանիք խմբագրել

Հայրը 1997 թվականից մեկնում է ՌԴ՝ արտագնա աշխատանքի։ Մայրը մաթեմատիկայի ուսուցչուհի է Լիճքի միջնակարգ դպրոցում։ Ամուսնացել է 2012 թվականին։ Կինը՝ Լյուդմիլա Մարտիրոսյանը, արմատներով Ջավախքից է։ Նարեկը և Լյուդմիլան ունեն 1 դուստր (ծնվ.՝ 2014 թվականին)՝ Սոֆի Պողոսյանը, և 1 որդի (ծնվ.՝ 2017 թվականին)՝ Մոնթե Պողոսյանը։

Երգեր խմբագրել

  • «Սերս վանքում Տաթևի»
  • «Հայ աղջիկ»
  • «Իմ անուշիկ յար»
  • «Մայրիկիս»
  • «Ով դու գուսան»
  • «Խնամխոսներ»
  • «Երեքնուկ»
  • «Երբ խանդում ես ինձ»
  • «Իմ սիրուհի»
  • «Սերդ անուշ»
  • «Մաճկալ ես»

Տեսահոլովակներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել