Նարեկ Հակոբյան, գրական կեղծանուն՝ Նարեկ Կոսմոս (մարտի 8, 2002(2002-03-08), Գյումրի, Հայաստան), երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ և արվեստաբան, «Ջրաներկ» խմբի հիմնադիրն է։

Նարեկ Կոսմոս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՆարեկ Հակոբյան
Նաև հայտնի է որպեսՆարեկ Կոսմոս
Ծնվել էմարտի 8, 2002(2002-03-08) (22 տարեկան)
Գյումրի, Հայաստան
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգերի հեղինակ, հեղինակ-կատարող, բանաստեղծ և արվեստագետ
Գործիքներկիթառ և ջութակ

Կենսագրություն

խմբագրել

Նարեկ Կոսմոսը ծնվել է 2002 թ. մարտի 8-ին հայ երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ և արվեստաբան է։ Ծնվել է Գյումրիում։ Սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում արվեստաբանության ֆակուլտետում։ Ավարտել է Գյումրիի Շերամի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։

2023թ.-ից հանդիսանում է Աշտարակի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավարը։

2023թ.-ին արժանացել է «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն երաժշտության հեղինակ («Միզերի» - Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն» - Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ)[1]։

2022 թ․-ին իրականացրել է Սթիվեն Քինգի Միզերի ստեղծագործության թատերական դրամայի երաժշտական ձևավորումը։ Ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ 2022 թ․ սեպտեմբերի 17-18-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[2], բեմադրությունը՝ Գոռ Մարգարյանի։

2018թ-ին հիմնել է «Ջրաներկ» խմբումը, որն այս պահին չի գործում։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Մենահամերգներ

  • 2024թ. ապրիլ, Աշտարակի դրամատիկական թատրոն, «Անց 48» գրքի շնորհանդես և մենահամերգ։
  • 2024թ. մայիս, Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամատիկական թատրոն, «Անց 48» մենահամերգ
Նարեկ Կոսմոսի երաժշտական գործունեություն
խմբագրել
Տարեթիվ Ստեղծագործություն Մանրամասներ
2022 Արի ու տես[3] Երաժշտություն և գործիքավորում՝ Նարեկ Կոսմոս

Ձայնագրություն, միքս մաստերինգ՝ Արտուշ Ավետիսյան, «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)

2022 Երևի[4] Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
2022 Իմ մասին[5] Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
Գործիքավորում, ձայնագրում, միքս մաստերինգ՝ Միքայել Աբրահամ Վերմեյ (Anhidema)
2022 Կապույտ կարոտ[6] Երաժշտություն և գործիքավորում՝ Նարեկ Կոսմոս

Խոսքեր՝ Արտուշ Ալեքսանյան Ձայնագրում, միքս մաստերինգ՝ Anhidema Michael Vermey

2021 Սպասիր ինձ[7] Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
Ձայնագրություն, միքս մաստերինգ՝ «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)
Օպերատոր և տեսագրության խմբագիր՝ Կարեն Մկրտչյան
2021 Լինեմ[8] Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
Գործիքավորում՝ Միքայել Աբրահամ Վերմեյ (Anhidema)
2021 Թղթե լուսին[9] Խոսքերի, երաժշտության և գործիքավորման հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Մոնիկա Մանուչարովա
Ձայնագրություն, միքս մաստերինգ՝ Արտուշ Ավետիսյան, «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)
«Ջրաներկ» խմբի հիմնում
խմբագրել

2018 թ.-ին, 16 տարեկանում, Նարեկը հիմնել է «Ջրաներկ» խումբը։ Խմբում հանդես է գալիս որպես հեղինակ-մենակատար։ «Ջրաներկ» խումբն ունի մի շարք ձայնագրություններ։ Խումբը նկարահանել է 5 տեսահոլովակ։ 2022 թ․-ին նախատեսվում է նկարահանել ևս մի քանիսը։«Ջրաներկի» ամենահայտնի կատարումներից է «Դու իմն ես» երգը, որը հնչում է «Հատուկ դասարան» հեռուստասերիալի մեջ։

 
Խմբի երգացանկը
խմբագրել
 
Տարեթիվ Ստեղծագործություն Մանրամասներ
2021 Ինձ տար քեզ հետ[10] Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Վիկտորյա Գասպարյան
Գործիքավորում, միքս մաստերինգ՝ Միքայել Աբրահամ Վերմեյ (Anhidema)
Բաս կիթառ՝ Արսեն Վարդանյան
2021 Խատուտիկներ[11] Խոսքերի և երաժշտության հեղինակ` Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Էմմա Ֆոքս
Գործիքավորում՝ Miguel Ohannes
Ձայնագրություն՝ «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)
2020 Դու իմն ես[12] Կիթառ և վոկալ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Վիկտորյա Գասպարյան
Բաս կիթառ՝ Արսեն Վարդանյան
Ձայնագրություն՝ «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)
2020 Մամ (acoustic)[13] Խոսքերի և երաժշտության հեղինակ, վոկալ՝ Նարեկ Կոսմոս
2019 Կարոտ (Ջրաներկ և Լուսինե Իկիլիկյան)[14] Խոսքերի և երաժշտության հեղինակ, վոկալ, կիթառ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Լուսինե Իկիլիկյան, Վիկտորյա Գասպարյան
2019 Ես չգիտեմ[15] Խոսքերի և երաժշտության հեղինակ, վոկալ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Վիկտորյա Գասպարյան
Ձայնագրություն՝ Արտուշ Ավետիսյան, «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)
Գործիքավորում, միքսմաստերինգ՝ ՄայքՎերմեյ (Anhidema)
2019 Լուսաբացին[16] Խոսքերի և երաժշտության հեղինակ, վոկալ (առաջին մաս)՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Լևոն Ավետիսյան
Assistant՝ Վիկտորյա Գասպարյան (Ջրաներկ)
Միքայել Աբրահամ Վերմեյ (Anhidema)
Ձայնագրություն՝ Արտուշ Ավետիսյան, «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)
2018 Դու[17] Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Էմմա Ֆոքս
2018 Լուսինը՝ կաթ[18] Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Էմմա Ֆոքս
Ձայնագրություն՝ «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)
Տեսահոլովակներ
խմբագրել
Տարեթիվ Ստեղծագործություն Մանրամասներ
2022 Երևի[4] Խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս
2020 Դու իմն ես[12] Կիթառ և վոկալ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Վիկտորյա Գասպարյան
Բաս կիթառ՝ Արսեն Վարդանյան
Ձայնագրություն՝ «Հորիզոն» ձայնագրման ստուդիա (Գյումրի)
Օպերատոր՝ Կարեն Մկրտչյան
2019 Ես չգիտեմ[19] Խոսքերի և երաժշտության հեղինակ, վոկալ՝ Նարեկ Կոսմոս
Վոկալ՝ Վիկտորյա Գասպարյան
Ձայնագրություն՝ Արտուշ Ավետիսյան
Օպերատոր՝ Կարեն Մկրտչյան

Գրական գործունեություն

խմբագրել

Երաժշտական գործունեությունից զատ Նարեկ Կոսմոսը հայ արդի հեղինակ է։ Սկսել է ստեղծագործել վաղ մանկությունից։ Տպագրվել է տարբեր գրական մամուլում, մասնավորապես՝ «Գրանիշ[20]», «Երևանյան էսքիզ», «Անդին», «Գրքամոլ[21]», «Գրական Արցախ», «Գրեթերթ[22]», «Մշակութային հրապարակ[23]»։

2024թ.-ին լույս է տեսել Նարեկ Կոսմոսի պոեզիայի առաջին ժողովածուն։

Ստեղծագործությունները ներառում են՝

  • Ես կորել եմ ձեզնից՝ ինձ գտնելու հույսով[24]
  • Որպես մի դեղին օդապարիկ[25]
  • ***
  • Թելադրություն[26]
  • Կապույտ կիրակիներ[27]
  • Ինձ թող թարգմանի Սամվել Մկրտչյանը, ես փոքրիկ բանաստեղծություն եմ Ուլիսեսից հետո[28]
  • Ջազատություն[21]
  • Լռություն
  • Դուերեն[29]
  • Թվային սեր[30]

Արտաքին հղումներ

խմբագրել

Բանաստեղծություններ, հրապարակումներ

Հարցազրույցներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են». shabat.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 27-ին.
  2. «Միզերի». gyumritheatre.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Narek Cosmos - Ari u tes | Նարեկ Կոսմոս - Արի ու տես, Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին
  4. 4,0 4,1 Narek Cosmos - Yerevi | Նարեկ Կոսմոս - Երևի, Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  5. Narek Cosmos | իմ մասին (audio version), Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  6. Emma Fox | Կապույտ կարոտ, Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  7. Narek Cosmos | Սպասիր ինձ (Official Music Video), Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  8. Narek Cosmos | Լինեմ, Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  9. CosMona(ft) | Թղթե Լուսին // Txte Lusin (audio version), Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  10. Jranerk / Ջրաներկ | Ինձ տար քեզ հետ, Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  11. Narek Cosmos feat Emma Fox | Խատուտիկներ, Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  12. 12,0 12,1 Jranerk / Ջրաներկ | Դու իմն ես (Official Clip), Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  13. Narek Cosmos | Մամ (Acoustic), Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  14. Jranerk/Ջրաներկ ft Lusine Ikilikyan | Կարոտ (Karot), Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  15. Jranerk / Ջրաներկ | Ես չգիտեմ (© Official Music Video 2019), Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  16. Jranerk/Ջրաներկ | Լուսաբացին, Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  17. Jranerk/Ջրաներկ-"Դու", Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  18. Jranerk/Ջրաներկ-Լուսինը՝կաթ, Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  19. Jranerk / Ջրաներկ | Ես չգիտեմ (© Official Music Video 2019), Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին
  20. «Նարեկ Կոսմոս | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  21. 21,0 21,1 «Նարեկ Կոսմոս | Ջազատություն». grqamol.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  22. «Untitled». gretert.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  23. «Որոնում։ Նարեկ Կոսմոս». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  24. «Նարեկ Կոսմոս | Ես կորել եմ ձեզնից՝ ինձ գտնելու հույսով | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  25. says, Անահիթ Ղազարենց. «Նարեկ Կոսմոս | Որպես մի դեղին օդապարիկ | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  26. «Մշակութային Հրապարակ ՆԱՐԵԿ ԿՈՍՄՈՍ. ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0e6b7b0c6ef4f8af1354080910674dd0 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  27. Ադամյան, Սոնա (2021 թ․ նոյեմբերի 7). «Նարեկ Կոսմոս. Կապույտ կիրակիներ». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  28. Դաշտենց, Անուշ (2020 թ․ ապրիլի 7). «Ինձ թող թարգմանի Սամվել Մկրտչյանը, ես փոքրիկ բանաստեղծություն եմ Ուլիսեսից հետո․Նարեկ Կոսմոս». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  29. «Նարեկ Կոսմոս «Դուերեն»». grqamol.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  30. Օհանյան, Արտյոմ (2020 թ․ մայիսի 21). «Նարեկ Կոսմոս - «Թվային սեր»». Newsflow (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  31. «Մի քիչ Նարեկ Կոսմոս». zangakbookstore.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  32. «Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս». www.vnews.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  33. «Some Title». erit.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.