Նարդարան
Նարդարան (ադրբ.՝ Nardaran), քաղաքատիպ ավան Բաքվի Սաբունչինի շրջանում։ Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնից գտնվում է 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Աշխարհագրորեն գտնվում է Ապշերոնյան թերակղզում։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1884 թ. | |
ԲԾՄ | 28 մետր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բնակչությունը կազմում է 8 300 մարդ։ Վարչականորեն պատկանում է Բաքվին և համարվում նրա արվարձաններից մեկը։ Ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, որոնք կրոնական տեսանկյունից լիբերալ են, Նարդարանը համարվում է Ադրբեջանում շիա իսլամի միակ պահպանողական կենտրոնը։
Նարդարան անունը ծագում է պարսկերեն նար (նուռ)نار + դարան (ծառեր) داران, այսինքն՝ «նռնենիներով վայր»։
Ավանում է գտնվում 14-րդ դարում կառուցված ամրոցը, որն ունի մոտ 12,5 մետր բարձրություն ունեցող կլոր աշտարակ։ Խորհրդային ժամանակաշրջանում, Նարդարանը հայտնի էր որպես ծաղիկների աճեցման կենտրոն։ Ադրբեջանի անկախացումից հետո տնտեսությունն անկում ապրեց և ավանը հայտնի դարձավ իր խավիարային որսագողերով[1]։
Շիա իսլամի կենտրոն խմբագրել
Նարդարանը երկար ժամանակ եղել է «բարեպաշտ շիա մուսուլմանների հենակետ»[2] և ողջ Ադրբեջանում միակ վայրն է, որտեղ նրա բնակիչները հավատացյալ են և պահպանողական։ Փողոցներում կան կրոնական պաստառներ, իսկ կանանց մեծամասնությունը հանրային վայրերում կրում է չադրա։ Ավանում կա գործող մեդրեսե, ինչպես նաև Ռահիմա խանըմի մզկիթը, որը կառուցվել է 1990-ական թվականների վերջին՝ շիա իմամ Ալի ալ-Ռիդայի քրոջ Ռահիմա խանըմի գերեզմանի վրա։ Ներկայումս Ադրբեջանում արգելված Իսլամական կուսակցությունը հիմնադրվել է հենց այս քաղաքում։ Բացի այդ, կուսակցության գլխամասը ևս եղել է Նարդարան ավանում։ 2002 թվականի հունիսին Նարդարանը եղել է բողոքի ցույցերի և բախումների կենտրոն, որի ժամանակ ցուցարարները պահանջում էին կենսապայմանների բարձրացում։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև 2006 թվականի հունիսին, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ[3]։ 2015 թվականի նոյեմբերի 26-ին ոստիկանության և ավանի բնակիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով Նարդարանում զոհվել էր երկու ոստիկան և ավանի չորս զինված բնակիչ[4]։ Մուսուլմանական միություն շարժման կրոնական առաջնորդ Թալեհ Բաղիրովը, Նարդարանի 14 այլ բնակիչների հետ միասին, ևս ձերբակալվել էր[5]։
Այդ բախումից հետո Ադրբեջանի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով արգելվեց արտասահմանում հոգևոր կրթություն ստացած անձանց Ադրբեջանում անցկացնել իսլամական ծեսեր և արարողություններ, ինչպես նաև քարոզներ կարդալ մզկիթներում և բարձր պաշտոններ ստանձնել Ադրբեջանում։ Բացի այդ, արգելվեց կրոնական նշանակության պաստառների, իրերի, դրոշների և կարգախոսների ցուցադրությունը, բացառությամբ պաշտամունքի վայրերում, կրոնական կենտրոններում և գրասենյակներում[6]։ Արգելվեց նաև հանրայնորեն տոնել Շախսեյ-վախսեյի տոնը[7]։ Ադրբեջանի կառավարությունը խորհրդարան ներկայացրեց նաև օրենսդրական նախագիծ, որով ադրբեջանական քաղաքացիությունից կարող էին զրկվել այն անձինք, որոնք երկրի սահմաններից դուրս մասնակցել են մարտական գործողություններին[8]։
Տնտեսություն խմբագրել
Նարդարանի տնտեսության հիմնական ճյուղերն են.
- Ծաղկաբուծությունը[9],
- Գորգագործությունը,
- Կաթնարտադրությունը,
- Բանջարաբուծությունը։
Պատկերասրահ խմբագրել
-
Խանի այգու տաղավարը
-
Նարդարանի թիվ 295 միջնակարգ դպրոցը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ C.J. Chivers, "Corruption Endangers a Treasure of the Caspian", The New York Times, Nov. 11, 2005, Accessed 05-01-2006
- ↑ Mamedov Eldar (8 December 2015)։ «Azerbaijan: Examining the Source of Discontent in Nardaran»։ eurasianet.org (Open Society Institute)
- ↑ Overseas Security Advisory Council, Safety & Security Report: Unrest in Nardaran, Azerbaijan Archived 2007-09-27 at the Wayback Machine., Bureau of Diplomatic Security, U.S. Department of State, Feb. 1, 2006, Accessed 05-01-2006
- ↑ Novruz Nurgul (30 November 2015)։ «Deadly Clashes Between Police and Shia Muslims in Azerbaijan»։ Institute for War and Peace Reporting
- ↑ Azerbaijan: Mission Nardaran Challenge, Osservatorio Balcani e Caucaso, 2 February 2016
- ↑ «В Азербайджане запретят мулл, обучавшихся за границей (Azerbaijan has banned mullahs studying abroad)» (ռուսերեն)։ Oxu.az։ 2 December 2015
- ↑ «В Азербайджане запрещают различные представления в дни Ашура (Azerbaijan will forbid various representations in the days of Ashura)» (ռուսերեն)։ Oxu.az։ 2 December 2015
- ↑ «Террористов будут лишать азербайджанского гражданства (Terrorists will be deprived Azerbaijani citizenship)» (ռուսերեն)։ Oxu.az։ 2 December 2015
- ↑ «Правоверный Нардаран»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2012-03-03
Գրականություն խմբագրել
- Фатуллаев-Фигаров Ш. С., "Зодчество Апшерона", Шарг-Гарб, 2013