Թալեհ Բաղիրով
Թալեհ Քամիլ օղլու Բաղիրով (ադրբ.՝ Taleh Kamil oğlu Bağırov, հունիսի 23, 1984, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է նաև որպես Թալեհ Բաղիրզադե, ադրբեջանցի աստվածաբան և քաղաքական ակտիվիստ։ Քաղբանտարկյալ։
Թալեհ Բաղիրով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 23, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | աստվածաբան և հասարակական ակտիվիստ |
Բաղիրովը Ադրբեջանում շիայական շարժման ամենաազդեցիկ ներկայացուցիչն է։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքվում։ Արմատները Իսմայիլիի շրջանի Լահիջ գյուղից են։ Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2005-2010 թվականներին կրոնական կրթություն է ստացել Իրանի Ղոմ քաղաքում, իսկ 2010 թվականի մայիսից այն շարունակել է Իրաքի Նաջաֆ քաղաքում։
Ստանալով կրոնական կրթություն Բաղիրովը վերադարձել է Ադրբեջան, որից հետո ձերբակալվել է «Ո՛չ հիջաբին» ակցիային մասնակցելու համար։ Ազատվելուց հետո Ադրբեջանի տարբեր շրջաններում սկսել է կրոնական քարոզներ իրականացնել։ Նման քարոզներից վերջինի ընթացքում, որը տեղի է ունեցել Աղսուում, տեղական ոստիկանությունը արգելել է Բաղիրովին քարոզ կարդալ քաղաքի մզկիթում։
2015 թվականի նոյեմբերի 6-ին ձերբակալվել է Նարդարան ավանում Ներքին գործերի նախարարության կողմից իրականացրած հատուկ գործողության ընթացքում[1]։
2017 թվականի հունվարի 25-ին Բաքվի դատարանը դատապարտել է Բաղիրովին 20 տարվա ազատազրկման ԱՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ սպանություն, ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և այլ հոդվածներով[2]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու որդի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ադրբեջանի ներքին քաղաքականությունը (2015 թ. նոյեմբեր)
- ↑ «Taleh Bağırov 20 il azadlıqdan məhrum edildi». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.