Չադրա (պարսկ.՝ چادر - չադոր) – գլխաշոր, ծածկող, որոնք շարիաթի օրենքների համաձայն կրում են մուսուլման կանայք։ Իսլամում գոյություն ունեն գլխաշորերի տարբեր տեսակներ (նիկաբ, բուրկա, հիջաբ և այլն), որոնք տարբեր ձևերով են ծածկում կնոջ մարմինը և հատկապես գլխամասը։ Կնոջ գլխաշորի հետ կապված վերջին տարիներին մեծ խնդիրներ են ի հայտ եկել եվրոպական երկրներում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ աշխարհիկության սկզբունքներից ելնելով արգելվում է հանրային վայրերում գլխաշոր կրելը։

Չադրայով ծածկված կանայք


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չադրա» հոդվածին։