Նատյուրմորտ ծաղկեփնջով ու հովհարով

Ռենուարի նկար

Նատյուրմորտ ծաղկեփնջով ու հովհարով (ֆր.՝ Nature morte au bouquet et à l'eventail, անգլ.՝ Still Life with Bouquet and Fan), ֆրանսիացի նկարչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) նկարը՝ ստեղծված 1871 թվականին։ Կտավը պահվում է Հյուսթոնի գեղեցիկ արվեստների թանգարանի (անգլ.՝ Museum of Fine Arts, Houston) հիմնական հավաքածուում՝ եվրոպական արվեստի բաժնում։ Նկարի չափերը՝ 281316×23316 դյույմ (73.2×58.9 սմ)[1]։ Օգտագործվում է նաև նկարի ավելի կարճ խորագիրը՝ «Նատյուրմորտ ծաղկեփնջով»[1]։

Նատյուրմորտ ծաղկեփնջով ու հովհարով
ֆր.՝ Nature morte au bouquet et à l'eventail
տեսակգեղանկար
նկարիչՊիեռ-Օգյուստ Ռենուար
տարի1871
բարձրություն73,2
լայնություն58,9
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ, կտավ
գտնվում էՀյուսթոնի գեղարվեստի թանգարան
հավաքածուՀյուսթոնի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 Still Life with Bouquet (1871) by Pierre-Auguste Renoir in the Museum of Fine Arts, Houston Վիքիպահեստում

Պատմություն և նկարագրություն

խմբագրել

Նկարը Ռոբերտ Լի Բլեֆերի (Robert Lee Blaffer) հիշատակին նվիրված հավաքածուի մի մասն է և թանգարանին է նվիրվել Սառա Քեմփբել Բլեֆերի (Sarah Campbell Blaffer) կողմից[1][2]։

Ծաղիկներով նատյուրմորտները չեն եղել Ռենուարի ստեղծագործության հիմնական թեման, այնուամենայնիվ, նա ստեղծել է նմանատիպ բազմաթիվ նկարներ։ Այդպիսով կարելի էր հանգստանալ ավելի լարված աշխատանք պահանջող կտավներ նկարելուց հետո։ Բացի այդ, Ռենուարն ինքը խոստովանել է, որ նատյուրմորտները հեշտ են նկարվում և լավ են վաճառվում, այսինքն՝ դրանց շնորհիվ կարելի է վաստակել ապրուստի միջոցներ։ Ռենուարի նատյուրմորտների մեծ մասը հայտնվել են մասնավոր հավաքածուներում[3][4]։

«Նատյուրմորտ ծաղկեփնջով ու հովհարով» կտավը Ռենուարի ամենահայտնի նատյուրմորտներից մեկն է։ Նրանում պատկերված է սեղանի վրա դրված ծաղկեփունջ, որի կողքին դրված են երկու գիրք ու սկահակ ճապոնական հովհարով. այդ ժամանակ եվրոպական արվեստում նորաձև էր համարվում ճապոնական թեմատիկան[5]։ Հետին պլանում երևում է պատին փակցված նկարը, որում պատկերված են մի խումբ մարդիկ Էդուարդ Մանեի փորագրանկարն է՝ կատարված Դիեգո Վելասկեսի նկարից[1]: Ենթադրվում է, որ ծաղկեփունջն իր տեսքով ու դիրքով նմանվում է Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավում պատկերվածին[2], իսկ ողջ նկարը հարգանքի տուրք է Մանեին, քանի որ կտավում կան Մանեի հետ կապված մի քանի առարկաներ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Pierre Auguste Renoir — Still Life with Bouquet». The Museum of Fine Arts, Houston. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 05.06.2012-ին.
  2. 2,0 2,1 Жиль Нере. Ренуар. — Taschen / Арт-Родник, 2009. — 440 с. — ISBN 978-5-404-00066-5
  3. «Цветы в творчестве Ренуара» (HTML). floribunda.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 05.06.2012-ին.
  4. «Пьер Огюст Ренуар — Эпизоды из жизни: Страсть к рисованию» (HTML). impressionnisme.narod.ru (по материалам "Художественная галерея. Ренуар." №3, 2004). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 05.06.2012-ին.
  5. Edger Peters Bowron, Mary G. Morton. Masterworks of European Painting in the Museum of Fine Arts, Houston. — Princeton University Press, 2000. — С. 154—155. — 238 с. — ISBN 978-0-691-00460-0
  6. Helen Kohen (15 октября 1985 года). «Renoir show reveals artist's ups and downs» (HTML). Houston Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 05.06.2012-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել