Նատալյա Վասկո

ուկրաինացի դերասանուհի

Նատալյա Վասկո (ուկր․՝ Ната́ля Любоми́рівна Васько́, հոկտեմբերի 19, 1972(1972-10-19)[1], Չերվոնոգրադ, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ) , կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ուկրաինացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի։ «Золота дзиґа» ազգային կինոմրցանակի դափնեկիր «Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում («Տատրակի բույնը» ֆիլմի համար, 2017)[2]։ Ուկրաինական կինոակադեմիայի անդամ[3]։

Նատալյա Վասկո
Ծնվել էհոկտեմբերի 19, 1972(1972-10-19)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՉերվոնոգրադ, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան (1994)
Քաղաքացիություն Ուկրաինա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 19-ին Լվովի մարզի Չերվոնոգրադ քաղաքում, շարքային հանքագործի ընտանիքում։ Դեռ դպրոցական տարիներին աչքի է ընկել դերասանական ձիրքով, խաղացել է մանկական ստեղծագործական կենտրոնի «Հեքիաթ» թատրոնում, հանդես եկել տարաբնույթ դերերի կատարմամբ՝ մարմնավորելով արքայադուստրից մինչև վհուկ ընկած դիապազոնի կերպարներ։

Դպրոցից հետո ընդունվել է Կիևի թատերական արվեստի պետական ինստիտուտ, որն ավարտել է 1994 թվականին։ Դեռ 4-րդ կուրսի ուսանող՝ խաղացել է Կիևի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոնում։

1999-2019 թվականներին եղել է Կիևի երիտասարդական թատրոնի առաջատար դերասանուհին[4]։

2008 թվականից վարում է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի «Առավոտը «Ինտեր»-ի հետ» շոուն։

Առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր[5][6]։ 2022 թվականին, ութ տարի տևած մտերմիկ հարաբերություններից հետո, ամուսնացել է Անդրեյ Շեստովի հետ[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2007 Ամուսինը վերադառնում է գործուղումից
2008 Արկածախնդրության չհակված կինը Նադեժդա Հեռուստաֆիլմ
Կույսի նշանի ներքո
2011 Բալլադ ռմբահարողի մասին Սվետլանա Պարխոմենկո
2012 Zvychayna sprava
Սա իմ շունն է Լյուդմիլա Հեռուստաֆիլմ
2013 Կրեդենս Օլենկա
2016 Տատրակի բույնը Գալինա Ոսկե Ձիգա մրցանակ կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարման համար
2018 I Am Illusion կարճամետրաժ
2019 1918․ Կրուտիի ճակատամարտը Մայր
Հյուրանոց Edelveys
2020 Viddana
Tokola
2021 Երբ քնած ենք

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2004 Բոռը Ջուլիա Բարտոն
2007 Սրտին չես հրամայի Վալենտինա
2013 Ուշացած զղջում Օլգա Իլիեսկու Մինիսերիալ
2014 Հանցանքն ուշադրության կենտրոնում
Ետ բեր իմ սերը Տատյանա Օռլովա
2015 Ճակատագրի նետած վիճակը Մինիսերիալ
2015-16 Ամեն ինչ կարող եմ՝ հանուն սիրո Գալինա Գորոդեցկայա
2016 Ընկեցիկները
Վհուկը Կալի
2017 Կանանց բժիշկը 3
Ոտնաթաթերը վեր
2018 Ռազմական դրության օրենքներով 2 Նինա Գուսևա
2019 Թաքուն սեր Բուբա
Դուստրեր-մայրեր Նատալյա Կովալևիչ
Ժառանգականության դարանը Ախտաբան Օլգա
2020 Կամավորը Գալյա Մինիսերիալ
Sex, Insta i ZNO Եվայի մայր Առաջին դրվագում
2021 Մեռած շուշաններ

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

 
Երաժշտական տեսահոլովակի կադրերից
  • 2019 — «Առաջին տիկինը» (Pianoбой feat. Аліна Паш), ռեժիսոր՝ Անտոնինա Նոյաբրյովա[8]

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Պարգևներ և առաջադրումներ
Տարին Մրցանակը Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
2011 Бронек Բեմական ակնառու աշխատանք Талан Հաղթանակ
2017 Viva! Найкрасивіші Ուկրաինայի ամենագեղեցիկ կին Առաջադրված
Золота дзиґа Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում Տատրակի բույնը Հաղթանակ
2018 Viva! Найкрасивіші Ուկրաինայի ամենագեղեցիկ կին Առաջադրված
2019 Імперія краси Ուկրաինական կինոյի և հեռուստատեսության ասպարեզներում զգալի ավանդի ներդրում Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://maximum.fm/zolota-dziga-ogolosheno-peremozhciv-pershogo-ukrayinskogo-oskara_n119405. Վերցված է 21.04.2017-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |url-архіву= ignored (օգնություն); Unknown parameter |вебсайт= ignored (օգնություն); Unknown parameter |дата-архіву= ignored (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն); Unknown parameter |розміщення= ignored (օգնություն)
  3. Члени Української кіноакадемії
  4. Сергій ВАСИЛЬЄВ, Віталій ЖЕЖЕРА 25 Молодих історій. Ювілейне ревю (2005)
  5. «Наталя Васько на порталі «Кіно-театр»». Արխիվացված է օրիգինալից 13 лютого 2020-ին. Վերցված է 13 лютого 2020-ին.
  6. «Наталя Васько на «Телепорталі»». Արխիվացված է օրիգինալից 13 лютого 2020-ին. Վերցված է 13 лютого 2020-ին.
  7. ««У цей вирішальний час боротьби за незалежність від рашистської навали»: Наталія Васько повінчалася зі своїм обранцем». «Українська правда» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 9 березня 2022-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Дівчата Кравець та дочка Корогодського знялися у кліпі Шурова з Паш про першу леді». tabloid.pravda.com.ua. ТаблоID. 2019 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 12 вересня 2019-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |мертвий-url= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Վասկո» հոդվածին։