Տատրակի բույնը

ռեժիսոր Տարաս Տկաչենկոյի 2016 թվականի նկարահանած ուկրաինական դրամա

«Տատրակի բույնը» (ուկրաիներեն՝ Гніздо горлиці), ռեժիսոր Տարաս Տկաչենկոյի 2016 թվականին նկարահանած ուկրաինական դրամա։ Ուկրաինական ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի նոյեմբերի 10-ին։

Տատրակի բույնը
Երկիր Ուկրաինա
Ժանրդրամա
Թվականմայիսի 12, 2016
Լեզուուկրաիներեն և իտալերեն
ՌեժիսորՏարաս Տկաչենկո
ՊրոդյուսերՎլադիմիր Ֆիլիպով
Սցենարի հեղինակՏարաս Տկաչենկո
ԴերակատարներՌիմա Զյուբինա, Վիտալի Լինեցկի, Նիկոլայ Բոկլան, Նատալյա Վասկո և Ալեքսանդրա Սիսոնեկո
ԵրաժշտությունՍտեֆանո Լենտինի
Տևողություն111 րոպե

Սյուժե

խմբագրել

Դարինայի աշխատանքը իտալական ընտանիքում անտանելի կլիներ, եթե չլիներ պառավի որդին՝ Ալեսանդրոն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անցյալը, որը բաց չի թողնում, բայց ջերմությունն ու անկեղծությունը գրավում են միմյանց։ Ամուսնու և դստեր մոտ Ուկրաինա վերադառնալուց հետո Դարինան ստիպված կլինի դժվար ընտրություն կատարել իր իմացած կյանքի և իր հետ «բերած» կյանքի միջև։

Ֆիլմի ստեղծողներ

խմբագրել

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Ռեժիսոր - Տարաս Տկաչենկո
  • Օպերատոր - Ալեքսանդր Զեմլյանոյ
  • Սցենարիստ - Վասիլի Մելնիկ, Տարաս Տկաչենկո
  • Կոմպոզիտոր - Ստեֆանո Լենտինի
  • Պրոդյուսեր - Վլադիմիր Ֆիլիպով

Դերերում

խմբագրել
  • Ռիմա Զյուբինա - Դարինա
  • Վիտալի Լինեցկի - Դմիտրի
  • Ալեքսանդրա Սիզոնենկո - Միրոսլավա
  • Նիկոլայ Բոկլան - Յուրկո
  • Նատալյա Վասկո - Գալյա
  • Պիեռ Ֆերերո - Գալիի սիրեկանը
  • Մաքսիմ Կանյուկա - Միխայիլ
  • Մաուրո Չիպրիանի - Ալեսանդրո
  • Սիլվիա Ռուբինո - Ալեսանդրոյի կինը
  • Լինա Բերնարդի – Վիտորյա

Նկարահանումներ

խմբագրել

Նկարահանումները հիմնականում իրականացվել են Ուկրաինայում՝ Վիժնիցա քաղաքում, Չեռնովցի քաղաքում, Վիժենկա գյուղում, ինչպես նաև Ջենովայում (Իտալիա)[1]։ 2014 թվականին նկարահանումները ընդհատվեցին գրեթե մեկուկես տարի ֆինանսական խնդիրների պատճառով։ Մինչ նկարահանումների վերսկսումը, Վիտալի Լինեցկին մահացել է և գլխավոր հերոսի դերակատարի մահվան պատճառով կինոնկարի եզրափակիչ մասն ամբողջությամբ վերաշարադրվել է։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Մրցանակներ և անվանակարգեր «Տատրակի բույնը» ֆիլմի համար
Տարի Կինոմրցանակ / կինոփառատոն Կարգավիճակ / մրցանակ Թեկնածու Արդյունք
2016 Օդեսայի միջազգային կինոփառատոն Գրան պրի «Տատրակի բույնը» անվանակարգ
Լավագույն լիամետրաժ ուկրաինական ֆիլմ հաղթանակ
2016 Մանհեյմ-Հայդելբերգի միջազգային կինոփառատոն Էկումենիկ ժյուրիի մրցանակ «Տատրակի բույնը» հաղթանակ
Special Achievement Award Ռիմա Զյուբինա հաղթանակ
2017 «Ոսկե ձիգա» Լավագույն ֆիլմ «Տատրակի բույնը» հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Տարաս Տկաչենկո հաղթանակ
Լավագույն դերասան Վիտալի Լինեցկի(հետմահու) հաղթանակ
Լավագույն դերասանուհի Ռիմա Զյուբինա հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Միկոլա Բոկլան հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Նատալյա Վասկո հաղթանակ
Լավագույն սցենար տարաս Տկաչենկո անվանակարգ
Լավագույն նկարիչ-բեմադրիչ Իգոր Ֆիլիպով անվանակարգ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «У Чернівцях знімають художній фільм «Гніздо горлиці» за сценарієм чернівчанина Василя Мельника» (ուկրաիներեն). Букінфо. Վերցված է 24 апреля 2014-ին.