Նատալյա Ռեզնիկովա
Նատալյա Ռեզնիկովա (ռուս.՝ Наталия Семёновна Резникова (հուլիսի 7, 1911, Իրկուտսկ, Ռուսական կայսրություն - 1995, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առաջին ամուսնական ազգանունը՝ Տարբյու, (դան․՝ Tarby), երկրորդ ամուսությունից՝ Դերյուժինսկայա[1]), ռուս բանաստեղծուհի։
Նատալյա Ռեզնիկովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 7, 1911 |
Ծննդավայր | Իրկուտսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1995 |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Դանիա |
Natalia Reznikova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆատալիա Ռեզնիկովան ծնվել է 1911 թվականի հուլիսի 7-ին Իրկուտսկում։ Հայրը փաստաբան էր. նրա ընտանիքը 1921 թվականին արտագաղթում է Հարբին, որտեղ Ռեզնիկովան ավարտում է ռուսական գիմնազիան և ընդունվում է Հարբինի իրավաբանական ֆակուլտետ, որն էլ ավարտում է 1932 թվականին։ Աշխատել է «Սահման» ամսագրի խմբագրությունում՝ վարելով մատենագիտության բաժինը։ Թարգմանում էր անգլերենից և ֆրանսերենից։ Մասնակցում էր «Երիտասարդ Чураевка» խմբակին, տպագրվում էր կոլեկտիվ ժողովածուներում, «Սանդուխք դեպի երկինք» (1929), «Յոթով» (1930), «Սպիտակ խնկենի» (1931), «Ոլորան» (1935). «Սահման» ամսագրում կանոնավոր կերպով հրապարակվում էին նրա բանաստեղծությունները, պատմվածքները, թարգմանությունները և գրախոսությունները։ 1930-ական թվականներին լույս են տեսնում Ռեզնիկովայի «Դավաճանություն» և «Պարտվածը» վեպերը, «Աֆրոդիտեի ծառաները» պատմվածքների գիրքը։ Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Հողի երգեր» վերնագրով, հրատարակվել է 1938 թվականին։ Ճապոնացիների կողմից Մանջուրիայի օկուպացիայից հետո նա տեղափոխվում է Շանհայ։ Շանհայում հրատարակվում է նրա բանաստեղծությունների երկրորդ գիրքը «Դու» վերնագրով (1942)։ Այստեղ նա աշխատում է «Շանհայական արշալույսներ» թերթում, որտեղ գրում էր հոդվածներ ներկայացումների, գեղարվեստական ցուցահանդեսների և համերգների մասին։ Շանհայում հրատարակում է «Պուշկինը և Սոբանսկայան» գիրքը։ 1943 թվականին ամուսնանում է ծագումով դանիացի կապիտան Հելգե Տարբյուի դան. Helge Tarby-ի հետ։ Ամուսնու մահից հետո 1948-1951 թվականներին ապրում է Կոպենհագենում և Լոնդոնում։ 1951 թվականին տեղափոխվում է Նյու Յորք (ԱՄՆ), որտեղ վերադառնում է գրական գործունեությանը և սովորում բիզնեսի վարման դասընթացներում։ 1956 թվականին երկրորդ անգամ ամուսնանում է ռուս քանդակագործ Գլեբ Դերյուժինսկու հետ (1888-1975)։
1990-ական թվականներին ապրում էր Նյու Յորքի կույրերի ապաստարանում։
Երկեր
խմբագրել- Измена. Роман.
- Побеждённая. - Харбин: М.В. Зайцева, 1937. - 256 с.
- Раба Афродиты. Рассказы.
- Песни земли. Сб. стихотворений. Харбин, 1938.
- Ты. Сб. стихотворений. - Шанхай, 1942.
- Пушкин и Собаньская.
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Ռեզնիկովա» հոդվածին։ |