Նատալյա Ռամոս
Նատալյա Նորա Ռամոս Քոեն (անգլ՝. Nathalia Norah Ramos Cohen) կամ՝ Նատալյա Ռամոս, հուլիսի 3, 1992[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանական ծագումով դերասանուհի[3], երգչուհի և ֆոտոմոդել, ով ունի նաև ԱՄՆ և Ավստրալիայի քաղաքացիություն[4]։ Համաշխարհային համբավ է ձեռք բերել Յասմինի («Bratz: The Movie » կինոնկարում), Նինա Մարտինի («House of Anubis»-ում), Ջիլ Ռեյնոլդսի («Encerrada»-ում) դերերի տպավորիչ կատարման շնորհիվ։
Նատալյա Ռամոս | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1992[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Իսպանիա և Ավստրալիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Miami Beach Senior High School? |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Iván? |
Կայք | bebo.com/Nathalia-Ramos |
Nathalia Ramos Վիքիպահեստում |
Կարիերան
խմբագրելՆատալյան կինոյում իր առաջին դերը խաղացել է 2005 թվականին, երբ դեռ ընդամենը տասներեքամյա մի պարմանուհի էր։ Դա Հոուփ Լաբլոուի դերն էր Arrested Development հեռուստասերիալում։ Երկու տարի անց նրան վստահվել է Bratz: The Movie playing սերիալի գլխավոր հերոսուհու՝ Յասմինի դերի կատարումը[5][6]։ 2007 թվականին մասնակցել է նաև ամերիկյան Prima J երաժշտախմբի "Rockstar" տեսաֆիլմի նկարահանման և Bratz 4 Real տեսախաղի ձայնագրման աշխատանքներին։ Այնուհետև խաղացել է սուպերմոդել Դակոտա Նորդի դերը Nickelodeon-ի True Jackson սերիալում, 31 North 62 East հոգեբանական թրիլլերում մարմնավորել Ռեյչելին։ Nickelodeon-ի հիթային House of Anubis սերիալում երկու տարեշրջան՝ 2010 և 2011 թվականներին հիանալի կերպով խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Նինա Մարտինի դերը[7], ապա հայտարարել, որ հրաժարվում է երրորդ տարեշրջանի համար նկարահանվելուց, քանի որ ավելի կարևորում է քոլեջում իր ուսումնառությունն ավարտելը[8]։
2013 թվականին Նատալյա Ռամոսը նկարահանվել է Gallows Hill սարսափֆիլմում[9][10][11], այնուհետև մամնավորել Resident Advisor կինոնկարի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Հաննային։ 2014 թվականին Switched at Birth ֆիլմի երկու դրվագներում փայլուն կերպով խաղացել է Գրեթխենի դերը։ Երիտասարդ, տաղանդավոր դերասանուհին տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել նաև Seoul Searching (2015 թ.) և Wildflower (2016 թ.) կինոնկարներում։ Ներկայումս աշխատում է հոլիվուդյան Dust Studios La նորաստեղծ ընկերությունում որպես ֆոտոմոդել։
Անձնական կյանքը
խմբագրելՆարալյա Ռամոսը ծնվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, երաժիշտների ընտանիքում. հայրը 1980-ական թվականներին իսպանական փոփ երաժշտության աստղերից մեկը համարվող Խուան Կառլոս Ռամոս Վակերոն է, ով ավելի հայտնի է բեմական Իվան անվամբ, մայրը՝ ավստրալիական Մելբուրն քաղաքում ծնված հրեուհի Քեյթը[12][13]։ Երբ Նատալյան երկու տարեկան էր, նրանց ընտանիքը տեղափոխվել է Մելբուրն, իսկ դրանից երկու տարի անց տեղափոխվել են ամերիկյան Մայամի քաղաքը, որտեղ էլ նա իր կրտսեր եղբոր՝ Մայքլի հետ հասակ է առել, մեծացել։ Նատալյան նախ սովորել է Մայամիի North Beach Elementary տարրական, ապա՝ Մայամի Բիչի Nautilus միջնակարգ, այնուհետև՝ Miami Beach Senior High School ավագ դպրոցում։ Ներկայումս նա քաղաքագիտություն է ուսումնասիրում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում։ Ուսումնառության շրջանակներում մեկ ամսով եղել է Հոնկոնգի խոշոր լրատվամիջոցներից մեկի խմբագրությունում՝ փորձի ձեռքբերման նպատակով։
Արժե նշել նաև, որ երիտասարդ դերասանուհին հիմնել է Teens for Teens բարեգործական կազմակերպությունը և գնահատելի օգնություն է ցուցաբերում շնորհալի պատանիներին ու պարմանուհիներին։
Այս ամենի հետ մեկտեղ Նատալյան երգեր է գրում հոր՝ Իվանի հեղինակակցությամբ։ Ազատորեն տիրապետելով երեք լեզվի՝ անգլերենին, իսպաներենին, վիետնամերենին, ցանկանում է ամենատարբեր երկրներում մասնակցել դերասանական ու երաժշտական բազմազան նախագծերի իրականացմանը։ Ընդ որում՝ իր կինոնկարներում ու հեռուստատեսային ծրագրերում մեծ տեղ է հատկացնում իսպանական մշակույթի ներկայացմանը։
Նրա սիրած դերասանուհիներն են Ռեյչել Մաք-Ադամսն ու Պենելոպա Կրուսը, սիրած երգչուհիները՝ Սելենա Գոմեսը, Արիանա Գրանդեն, Բրիթնի Սփիրսը, Ադելը, սիրած սերիալները՝ How to Get Away with Murder-ը, The Flash-ը, Scandal-ը, House of Cards-ը։
Ֆիլմագրություն
խմբագրելՇարժանկարներ
խմբագրել- 2007 թ. -Bratz: The Movie - Յասմին
- 2009 թ. -31 North 62 East - Ռեյչել
- 2013 թ. -Resident Advisor - Հաննա
- 2013 թ. - Gallows Hill[14] - Ջիլ Ռեյնոլդս
- 2015 թ. -Seoul Searching - Մոնիկա
- 2016 թ. -Wildflower - Քլոե
Հեռուստասերիալներ
խմբագրել- 2005 թ. Arrested Development - Հոուփ Լոբլոու 1 դրվագ
- 2008 թ. True Jackson, VP -Դակոտա Նորդ - 1 դրվագ
- 2011 թ. Anubis Unlocked - Աղջիկ - 10 դրվագ
- 2011 - 2012 թթ. House of Anubis - Նինա Մարտին - 76 դրվագ
- 2013 թ. I Dream Of Dinner - իր իսկ դերը - 1 դրվագ
- 2014 թ. Switched at Birth - Գրեթխեն - 2 դրվագ
- 2016 թ. The Richy Show - իր իսկ դերը - 1 դրվագ
Կարճամետրաժ կինոնկար
խմբագրել- 2015 թ. - The Son Of Zoolander - իր իսկ դերը
Հեռուստախաղ-շոու
խմբագրել- 2011 թ. BrainSurge իր իսկ դերը - 1 դրվագ
Տեսախաղ
խմբագրել- 2007 թ. Bratz 4 Real - Յասմին (ձայնը)
Երաժշտական տեսաերիզ
խմբագրել- 2007 թ. Rockstar Prima J
Պարգևներ, անվանակարգեր
խմբագրել- 2008 թ. Razzie Award - Երիտասարդ կինոդերասանուհի
- 2013 թ. XIII Filmmaker Delivery (Gallows Hill) - Լավագույն կինոդերասանուհի
Սկավառակագրություն
խմբագրելՍաունդթրեք
խմբագրել- 2007 թ. " Bratz: The Movie "
(իբրև Bratz group : The Movie-ի մաս)
Սինգլ
խմբագրել- 2014 թ. "« Christmas Song »"
((Իվանի հետ ))
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 AllMovie — 1994.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Meet the Bratz!». People (ամերիկյան անգլերեն). 2007 թ․ հուլիսի 30. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «The day I became an American. #IAmAnImmigrant». Twitter. 2 июн. 2016 г. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Anderson, John (2007 թ․ հուլիսի 30). «Review: 'Bratz'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Sheri Linden (7/30/2007). «Bratz». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Robyn Ross (2011 թ․ հունիսի 29). «Nickelodeon Renews House of Anubis For Second Season». TV Guide. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Hey guys, yes it's true. If there is a season 3 of HOA I won't be returning. You all know that school is a priority for me». Twitter. 3 апр. 2012 г. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Borys Kit (2012 թ․ սեպտեմբերի 10). «'Twilight's' Peter Facinelli to Star in 'Gallows Hill' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Frank Scheck (8/27/2014). «'The Damned': Film Review». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Catsoulis, Jeannette (2014 թ․ օգոստոսի 28). «'The Damned,' by Victor García, Stars Peter Facinelli». The New York Times. 0362-4331. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «See who u kno - Andrew Lloyd Meade | Facebook». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Gerri Miller. «Shmoozin' with? Nathalia Ramos». www.interfaithfamily.com. Արխիվացված է օրիգինալից 2017-02-15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Первоначально фильм назывался «Gallows Hill»
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Ռամոս» հոդվածին։ |