Նատալյա Բեստեմյանովա (ռուս.՝ Ната́лья Филимо́новна Бестемья́нова, հունվարի 6, 1960(1960-01-06), Մոսկվա, ԽՍՀՄ), պարեր սառույցի վրա ձևում խորհրդային գեղասահորդուհի։ Անդրեյ Բուկինի հետ՝ 1988 թվականի օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի չեմպիոն (1985—1988), Եվրոպայի հնգակի չեմպիոն (1983, 1985-1988), ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1982, 1983, 1987):

Նատալյա Բեստեմյանովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Наталья Филимоновна Бестемьянова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, սառցի վրա պարող և figure skating choreographer
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 6, 1960(1960-01-06) (64 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1984), Ռուսաստանի Հրեական Կոնգրեսի Հանրային Խորհրդի անդամ (RJC)[1]:

Կարիերա խմբագրել

Գեղասահքով սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Առաջին մարզիչը Անտոնինա Իվանովնա Կարցևան է։ 15 տարեկանում Նատաշան հայտնվում է Էդուարդ Գեորգևիչ Պլիների խմբում[2], հաղթել է ԽՍՀՄ պատանիների առաջնությունում և 1976 թվականի ԽՍՀՄ գավաթը՝ մենասահք ձևում։ 1977 թվականից սկսել է զբաղվել պարեր սառույցի վրա ձևով։

Հանդես է եկել՝ որպես զուգընկեր ունենալով Անդրեյ Բուկինին և ներկայացրել է Մոսկվան։ Մարզվել է Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ։

1988 թվականից աշխատում է Սառույցի մանրաերկի թատրոնում։

2006-2008 թթ. եղել է Ռոսիա 1 հեռուստաալիքի «Պարեր սառույցի վրա» հեռուստանախագծի մարզիչ-համահեղինակը[3]։

2007 թվականին եղել է բրիտանական ITV1 հեռուստաընկերության «Dancing on Ice» («Պարեր սառույցի վրա») հեռուստաշոուի դատավորական կազմում։

2011-2012 թթ. եղել է «Առաջին ալիքի» (Ռուսաստան) «Պրոֆեսիոնալների գավաթ» հեռուստաշոուի դատավորական կազմում[4]։

Մոսկվայի ֆիզկուլտուրայի ինստիտուտի և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի գեղասահքի բալետմեյստերի բաժնի շրջանավարտ է։

Անձնական կյանք խմբագրել

Ծնողները՝ Իրինա Մարկովնա և Ֆիլիմոն Կուզմիչ։ Ունի մեծ եղբայր՝ Պյոտր։ 1983 թվականից ամուսնացած է գեղասահքի Եվրոպայի չեմպիոն Իգոր Բոբրինի հետ։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Ա. Բուկինի հետ
Մրցումներ 1977-78 1978-79 1979-80 1980-81 1981-82 1982-83 1983-84 1984-85 1985-86 1986-87 1987-88
Ձմեռային օլիմպիադաներ 8 2 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 10 3 2 2 2 1 1 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 6 4 2 1 2 1 1 1 1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 4 2 3 1 1 2 1
Skate America 2
NHK Trophy 1 1
«Московские новости» թերթի մրցանակ 4 2 3 1 1 1 2 1

Բացի դրանից՝ Աշխարհի չեմպիոն պրոֆեսիոնալների միջև՝ 1991 թվական և արծաթե մրցանակակիր՝ 1989 թվական։

Պարգևներ խմբագրել

  • Ժակ Ֆավարդի մրցանակի դափնեկիր «Աշխարհի գեղասահքում մեծ ավանդի համար» (1993): Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» և «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Структура Российского еврейского конгресса Արխիվացված 2018-07-04 Wayback Machine Российский еврейский конгресс
  2. «Спорт на Урале - Плинер Эдуард Георгиевич» (ռուսերեն). sportufo.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  3. Танцы на льду. Бархатный сезон Արխիվացված 2009-03-14 Wayback Machine
  4. "Кубок Профессионалов" Արխիվացված 2012-03-02 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Բեստեմյանովա» հոդվածին։