Նատալյա Բաղդասարյան

հայ դերասանուհի

Նատալյա Բաղդասարյան (մայիսի 19, 1956(1956-05-19), Եղվարդ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Նատալյա Բաղդասարյան
Ծնվել էմայիսի 19, 1956(1956-05-19) (68 տարեկան)
ԾննդավայրԵղվարդ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԿապանի պետական թատրոն և Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Նատալյա Բաղդասարյանը ծնվել է 1956 թվականին, ՀԽՍՀ Կապանի շրջանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ 1972 թվականին տեղափոխվել է Կապան քաղաք, ավարտել տեղի թիվ 27 (այժմ՝ թիվ 5) միջնակարգ դպրոցը։ 1973 թվականին եղել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի սկսնակ դերասանուհի։ 1975-1978 թվականներին սովորել է Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժնում։ Մինչև 1980 թվականն աշխատել է Կապանի դրամատիկական թատրոնում, 1980-1983 թվականներին՝ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 1983 թվականին վերադարձել է Կապան։ Նույն թվականից աշխատում է Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում[1][2]։

Ներկայացումներ

խմբագրել
Դեր Ստեղծագործության հեղինակ Ներկայացում
Կլարիչե Կ. Գոլդոնի «Երկու տիրոջ ծառա»
Մարգարիտ Ալեքսանդր Շիրվանզադե «Պատվի համար»
Նատաշա Ալեքսանդր Շիրվանզադե «Մորգանի խնամին»
Լեդի Մակբեթ Ուիլյամ Շեքսպիր «Մակբեթ»
Կեկել Գաբրիել Սունդուկյան «Պեպո»
Անուշ Հակոբ Պարոնյան «Ամուսնություն»
Մարթա-Իզաբելլա Ա. Կասոնա «Ծառերը կանգնած են մեռնում»
Լիդա Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
Շմելիտե Ռ. Կաշաուսկաս «Երազանքների տունը»
Աշխեն Ժորա Հարությունյան «Բախտավոր մարդիկ»

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Մովսես Խորենացու մեդալ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • «Լոռի 2008» փառատոնի «Լավագույն կին դերակատար» մրցանակ
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
  • ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգիր
  • Սյունիքի մարզպետի պատվոգիր
  • ՀԹԳՄ պատվոգիր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Նատալյա Բաղդասարյան». zarkfoundation.com.
  2. ««Առանց բեմի ուրախությունս ամբողջական չի լինի». Նատայլա Բաղդասարյան». sosi-tv.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.