Նատալյա Ալմադա (1974[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկացի-ամերիկացի ռեժիսոր, լուսանկարիչ[2]։

Նատալյա Ալմադա
Ծնվել է1974
ԾննդավայրՍինալոա, Մեքսիկա
ԿրթությունՌոդ Այլենդի դիզայնի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունմեքսիկացի-ամերիկազի
Մասնագիտացումլուսանկարիչ, կինոռեժիսոր, documentarian և վավերագրող ռեժիսոր
Պարգևներ
IMDbID 1094895

Կենսագրություն Խմբագրել

Ուսանել է և՛ Մեքսիկայում, և՛ ԱՄՆ-ում։ Ավարտել է Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցը։ 2012 թվականին արժանացել է MacArthur ծրագրի կրթաթոշակի։ Նրա ռեժիսորական գործունեությունը ներառում է «Ջրի միակ ունեցվածքը կատարյալ հիշողությունն է» համաշխարհային ճանաչման արժանացած կարճամետրաժ փորձարարական ֆիլմը և «Մյուս կողմում» մրցանակակիր լայնամետրաժ վավերագրությունը՝ ներգաղթի և թմրավաճառքի մասին։ Ալմադայի աշխատանքները ցուցադրվել են Սանդենսի կինոփառատոնում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Ուիթնիի բիենալեում, ինչպես նաև՝ ARTE-ով և PBS-ով։ Ալմադան ապրում և ստեղծագործում է Մեխիկոյում և Բրուքլինում[3][4]։

Ֆիլմեր Խմբագրել

  • Հսկիչը, 2012
  • Մոմակալը, 2011
  • Գեներալը, 2009
  • Մյուս կողմում, 2005
  • Ջրի միակ ունեցվածքը կատարյալ հիշողությունն է, 2001

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «2012 MacArthur Foundation 'Genius Grant' Winners»։ հոկտեմբերի 1, 2012։ AP։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին։ Վերցված է հոկտեմբերի 1, 2012 
  3. Նատալյա Ալմադա(չաշխատող հղում)
  4. Natalia Almada

Արտաքին հղումներ Խմբագրել