«Գեներալը» (իսպ.՝ El General), 2009 թվականին ռեժիսոր Նատալյա Ալմադայի նկարահանած ֆիլմը[2]։

Գեներալը
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվականփետրվար 2009
ՌեժիսորՆատալյա Ալմադա
ՊրոդյուսերՋոն Զորն
Տևողություն2975 s և 83 րոպե[1]

2011 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրում[3]։

Սյուժե

խմբագրել

Անցյալն ու ներկան բախվում են այս ֆիլմում, երբ Սանդենսի կինոփառատոնում վավերագրական կինոնկարի լավագույն ամերիկացի ռեժիսոր ճանաչված Նատալյա Ալմադան կյանքի է կոչում այն ձայնագրությունները, որոնք ժառանգել է տատից։ Դրանք Ալիսիա Կալյեսի հուշերն են իր հոր՝ Նատալյայի ապուպապի՝ գեներալ Պլուտարկո Էլիաս Կալյեսի մասին, հեղափոխական մի գեներալ, ով 1924 թվականին Մեքսիկայի նախագահը դարձավ։ Կալյեսին անվանում էին «բոլշևիկ» և «պարագլուխ»։ Այսօր նա մնում է Մեքսիկայի ամենահակասական դեմքերից մեկը՝ մարմնավորելով երկրի պատմության և՛ իդեալիզմը, և՛ անարդարությունները։ «Գեներալը» պատմական դատի բանաստեղծական և կինեմատոգրաֆիկ հետազոտությունն է և անցյալի ստվերներում ապրող ընտանիքի ու երկրի բարդ, ուշագրավ դիմանկարը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. cinenacional.com (իսպ.) — 2001.
  2. Նատալյա Ալմադա(չաշխատող հղում)
  3. ««Գեներալը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել