Նավի Պիլայ
Նավի Պիլայ (անգլ.՝ Navanethem "Navi" Pillay, սեպտեմբերի 23, 1941[2][3][4], Դուրբան, Natal Province, Հարավաֆրիկյան Միություն), հնդկական թամիլ ծագմամբ հարավաֆրիկացի փաստաբան, ով 2008-2014 թվականներին եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը։ Նավի Պիլայը եղել է Հարավային Աֆրիկայի Բարձրագույն դատարանի առաջին ոչ սպիտակամորթ կին դատավորը[5], ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր և Ռուանդայի միջազգային քրեական տրիբունայի նախագահ։ Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի քառամյա ժամկետը սկսվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին[6] և 2012 թվականին երկարացվել ևս երկու տարով[7]։ Բարձրագույն հանձնակատարի պաշտոնում 2014 թվականին նրան փոխարինել է Արքայազն Զեիդ բին Ռաադը։ 2015 թվականի ապրիլին Պիլայը դարձել է Ընդդեմ մահապատժի միջազգային հանձնաժողովի 16-րդ հանձնակատարը[8]։
Նավի Պիլայ | ||
![]() | ||
| ||
---|---|---|
1 սեպտեմբեր 2008 - 31 օգոստոս 2014 | ||
Նախորդող | Լուիզա Արբուր | |
Հաջորդող | Արքայազն Զեիդ բին Ռաադ | |
| ||
11մարտ 2003 - 31 օգոստոս 2008 | ||
| ||
1999-2003 | ||
Նախորդող | Լայթի Կամա | |
Հաջորդող | Էրի Մյոս | |
| ||
1995-2003 | ||
| ||
1995-1995 | ||
Կրթություն՝ | Նատալի համալսարան և Հարվարդի իրավունքի դպրոց | |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] | |
Մասնագիտություն՝ | դատավոր, փաստաբան և international forum participant | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 23, 1941[2][3][4] (81 տարեկան) | |
Ծննդավայր | Դուրբան, Natal Province, Հարավաֆրիկյան Միություն | |
Քաղաքացիություն | ![]() | |
Պարգևներ | ||
ԿենսագրությունԽմբագրել
Պիլայը ծնվել է 1941 թվականին Հարավաֆրիկյան Միության Նատալ նահանգի Դուրբան քաղաքում[5]։ Թամիլ ծագմամբ հարավաֆրիկացի է։ Հայրը եղել է ավտոբուսի վարորդ[5]։ 1965 թվականին ամուսնացել է իրավաբան Գաբի Պիլայի հետ[9]։ Ունի երկու դուստր[10]։
Հնդկական համայնքի աջակցությամբ ու նվիրաբերություններով[11][12] 1963 թվականին ավարտել է Նատալի համալսարանը, 1965 թվականին նույն համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան[13]։ Այնուհետև սովորել է Հարվարդի իրավունքի դպրոցում, որտեղից 1982 թվականին ստացել է իրավունքի մագիստրոսի աստիճան և 1988 թվականին՝ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան[14][15]։
Իրավական կարիերաԽմբագրել
1967 թվականին Պիլայը դարձել է առաջին ոչ-սպիտակամորթ[14] կինը, որը Նատալ նահանգում բացել է իր սեփկան իրավական գործը[5]։ Պիլայն ասել է, որ ինքն այլընտրանք չուներ. «Ոչ մի իրավաբանական ընկերություն ինձ աշխատանքի չէր վերցնում, քանի որ, նրանք ասում էին, որ սպիտակամորթ հաճախորդները չեն կարող գունամոթ աշխատակցից ցուցումներ ստանալ»[11]։ Որպես ապարտհեյդ վարչակարգի տակ գտնվող ոչ սպիտակամորթ փաստաբան, նրան թույլ չտվեցին մտնել դատավորի պալատ[11]։
Հարավային Աֆրիկայում 28 տարի աշխատել է որպես փաստաբան և պաշտպանել է հակա-ապարտհեյդ շարժման ակտիվիտներին[16], օգնել է բացահայտելու խոշտանգումները[16] և քաղաքական բանտարկյալների վատ պայմանները[11]։ Երբ նրա ամուսինը ձերբակալվեց ապարտհեյդ օրենքների համաձայն, նա դատի տվեց ոստիկանությանը`ամուսնու նկատմամբ հարցաքննության անօրինական եղանակ կիրառելու համար[9]։ 1973 թվականին նա հաղթեց Ռոբբենայլենդի քաղբանտարկյալների, այդ թվում`Նելսոն Մանդելայի համար փաստաբան ունենալու դատը[12]։ Նավի Պիլայը Չարաշահումների դեմ ստեղծված խորհրդատվական հարթակի համահիմնադիրն է։ Նա ապաստան է տրամադրել ընտանեկան բռնության զոհերին։ Որպես Կանանց ազգային կոալիցիայի անդամ, նպաստել է, որ Հարավային Աֆրիկայի Սահմանադրության մեջ ներառվի հավասարության դրույթը, որով արգելում է ռասայի, կրոնի և սեռական կողմնորոշման խտրականությունը։ 1992 թվականին նա համահիմնադրել է Կանանց միջազգային իրավունքների Equality Now խումբը[17]։
1995 թվականին, Աֆրիկյան ազգային կոնգրեսի իշխանության գալուց մեկ տարի անց, Մանդելան Պիլային առաջադրեց որպես Հարավային Աֆրիկայի բարձրագույն դատարանի առաջին ոչ-սպիտակամորթ կին[5][11]։
Բարձր դատարանում նրա պաշտոնավարումը կարճ էր, քանի որ նա շուտով ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից որպես Ռուանդայի միջազգային քրեական դատարանի (ICTR) դատավոր[11][18]։ Պաշտոնավարել է ութ տարի, այդ թվում`չորս տարի որպես նախագահ[18]։ Նա տրիբունալի առաջին չորս տարիներին միակ կին դատավորն էր[19]։ Ռուանդայի միջազգային քրեական դատարանում նրա պաշտոնավարումը հիշատակվում է Ժան-Պոլ Ակաեզուի դատավարության մեջ ունեցած դերի համար, որը հաստատեց, որ բռնաբարությունը և սեռական բռնությունը կարող են ցեղասպանության տարրեր լինել[15][19][20][21]։
2003 թվականի փետրվարին Պիլայն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի դատավորների առաջին կազմում և նշանակվել Վերաքննիչ դատարանի կազմում[18]։ Նա ընտրվել է վեց տարի ժամկետով, սակայն 2008 թվականի օգոստոսին հրաժարական է տվել՝ ՄԱԿ-ում պաշտոնը ստանձնելու համար[22]։
Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարԽմբագրել
2008 թվականի հուլիսի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Քի Մունը Պիլային առաջադրել է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար պաշտոնում՝ փոխարինելու Լուիզա Արբուրին։ Միացյալ Նահանգները, ըստ էության, ի սկզբանե դիմադրել է նրա նշանակմանը, աբորտի և այլ հարցերի վերաբերյալ նրա տեսակետների պատճառով, սակայն ի վերջո համաձանել է[16]: 2008 թվականի հուլիսի 28-ի հատուկ նիստում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Պիլայի առաջադրումը կոնսենսուսով[23]։ Նավի Պիլայի քառամյա պաշտոնավարումը սկսվել է 2008 թվական սեպտեմբերի 1-ին[23]։ Պիլայը նշում է, որ բարձրագուն հանձնակատարը «զոհի ձայնն է ամենուր»[11]։ 2012 թվականին նրա պաշտոնավորւմը երկարաձգվել է ևս 2 տարով[24]։ Որպես բարձրագույն հանձնակատար՝ Պիլայը ստորագրել է «Ծնվել ազատ և հավասար» փաստաթուղթը, որը վերաբերում է անձի սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը[25]։
2014 թվականի հուլիսին կայացած մամլո ասուլիսում Պիլայն անդրադարձել է Էդվարդ Սնոուդենին որպես «մարդու իրավունքների պաշտպան» և ասել. «Այստեղ ես շատ կարևոր փաստարկներ եմ բերում, որոնք կարող են բարձրացվել նրա անունից, որպեսզի այդ քրեական գործերն արգելվեն»[26]։ 2014 թվականի օգոստոսին նա քննադատել է միջազգային հանրությանը կապված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետ[27]։
ՄրցանակներԽմբագրել
2003 թվականին Պիլայը ստացել է «Կանանց իրավունքների հարցերով» Գրուբեր մրցանակ։
Պատվավոր կոչումներ է ստացել
- Դուրբանի տեխնոլոգիական համալսարանից
- Դարհեմի համալսարանից[28]
- Նյու Յորքի քաղաքային համալսարանի իրավագիտության դպրոցից[29]
- Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցից, Ռոդսի համալսարանից[13]
- Լյովենյան կաթոլիկ համալսարանից[30]
- Էրազմ Ռոտերդամցու համալսարանից[31]
2009 թվականին Forbes-ը նրան աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքում դասակարգել է 64-րդ տեղում[32]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142611859 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Davos 2014 Participant List
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Reuters (28 July 2008). "FACTBOX-South Africa's Pillay is new human rights chief". Retrieved on 30 July 2008.
- ↑ Navanethem Pillay confirmed as new High Commissioner for Human Rights
- ↑ Navanethem Pillay
- ↑ «Navanethem Pillay new ICDP Commissioner | International Commission against the Death Penalty»։ www.icomdp.org։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-29-ին։ Վերցված է 2016-06-12
- ↑ 9,0 9,1 Interview with Vino Reddy (11 August 2002). Voices of Resistance. Retrieved on 30 July 2008.
- ↑ «Navanethem (Navi) Pillay, United Nations High Commissioner for Human Rights»։ un.org։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 10, 2014-ին։ Վերցված է 2014-09-15
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Jonah Fisher (28 July 2008). "Profile: New UN human rights chief". BBC News. Retrieved on 30 July 2008.
- ↑ 12,0 12,1 Maggie Farley (26 July 2008). "Human rights commissioner fought a long battle for her own rights". The Sydney Morning Herald. Retrieved on 30 July 2008.
- ↑ 13,0 13,1 Paul Walters (1 April 2005). Citation for honorary doctorate, Rhodes University Archived 26 September 2006 at the Wayback Machine.. Retrieved on 30 July 2008.
- ↑ 14,0 14,1 Human Sciences Research Council. Group: Democracy and Governance (2000)։ Women Marching Into the 21st Century: Wathint' Abafazi, Wathint' Imbokodo։ Human Sciences Research Council։ ISBN 9780796919663
- ↑ 15,0 15,1 Emily Newburger (Spring 2006). "The bus driver's daughter". Harvard Law Bulletin. Retrieved on 30 July 2008.
- ↑ 16,0 16,1 16,2 Louis Charbonneau (28 July 2008). "U.N. assembly confirms S.African as human rights chief". Reuters. Retrieved on 20 April 2009.
- ↑ «Jordan Diplomat to Replace Navi Pillay in United Nations for Human Rights»։ NDTV։ հունիսի 7, 2014։ Վերցված է 2014-08-07
- ↑ 18,0 18,1 18,2 International Criminal Court. "Judge Navanethem Pillay Archived 9 May 2006 at the Wayback Machine.". Retrieved on 30 July 2008.
- ↑ 19,0 19,1 Katy Glassborow (26 July 2006). "Apartheid Legacy Haunts ICC Appeals Judge Archived 2014-08-14 at the Wayback Machine.". Institute for War and Peace Reporting. Retrieved on 30 July 2008.
- ↑ Bill Berkeley (11 October 1998). "Judgment Day". Washington Post Sunday Magazine, p. W10.
- ↑ International Criminal Tribunal for Rwanda (1999). Fourth annual report to the United Nations Archived 2014-01-03 at the Wayback Machine.. Retrieved on 30 July 2008.
- ↑ International Criminal Court (30 July 2008). Resignation of Judge Navanethem Pillay Archived 9 August 2008 at the Wayback Machine.. Retrieved on 30 July 2008.
- ↑ 23,0 23,1 Office of the United Nations High Commissioner for Human Rights (2008). "Navanethem Pillay confirmed as new High Commissioner for Human Rights". Retrieved on 30 July 2008.
- ↑ «High Commissioner»։ ohchr.org։ Վերցված է 2014-09-15
- ↑ BORN FREE AND EQUAL – Sexual orientation and gender identity in international human rights law (2012)
- ↑ «UN's Pillay suggests Snowden should not face trial»։ Reuters։ հուլիսի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2014-08-07
- ↑ «UN criticizes 'international paralysis' on Syrian civil war»։ Big News Network.com։ օգոստոսի 22, 2014։ Վերցված է 2014-08-22
- ↑ Durham University (15 May 2007). "Honorary degrees for remarkable achievement Archived 3 October 2008 at the Wayback Machine.." Retrieved on 30 July 2008.
- ↑ CUNY Newswire (25 May 2006). "CUNY Commencement 2006 Archived 28 March 2009 at the Wayback Machine.". Retrieved on 30 July 2008.
- ↑ "Laudatio KU Leuven Archived 2014-09-16 at the Wayback Machine.". Retrieved on 1 September 2014.
- ↑ "Mandeville Lecture Archived 2017-10-11 at the Wayback Machine.". Retrieved on 9 June 2016.
- ↑ «The 100 Most Powerful Women»։ Forbes.com
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նավի Պիլայ կատեգորիայում։ |