Նարա Շլեպչյան
Նարա[1] Սուրենի Շլեպչյան (փետրվարի 23, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։
Նարա Շլեպչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1957) |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի հանրային հեռարձակողի խորհուրդ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1956 թվականի նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրվանից աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը[2]։ 1964-1983 թվականներին դասավանդել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս։ 2011 թվականից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է։
Հեռուստահաղորդումներ
խմբագրելՀեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր՝ լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ։ Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով։ 2000-2001 թվականներին վարել է «Մեր էկրանը» հաղորդումը (սցենարի հեղինակ, պրոդյուսեր)։ 2001-2011 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը[3][4]։
2011 թվականի մարտի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով մրցույթի արդյունքների հիման վրա նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ[5]։
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքի արիության մեդալ, 1966
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1972
- Գերագույն Խորհրդի նախագահի պատվոգիր, 1982
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1986
- Մովսես Խորենացու մեդալ, 2001
- «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակ-դիպլոմ, 2003
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր՝ հայոց լեզվի պահպանման ու զարգացման համար, 2006
- Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմ և ոսկե մեդալ, 2007, ակադեմիկոս, 2010
- ՀՀ ԱԺ նախագահի պատվո մեդալ, 2011
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2016[6]
- Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Անվան ճշգրտումն ըստ ԿԸՀ կայքի ընտրողների ռեգիստրի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Նարա Շլեպչյան` առաջին հեռուստահաղորդավարուհին (ֆոտո)
- ↑ Նարա Շլեպչյան. «Հեռուստատեսությունն առողջություն է խլում»
- ↑ «Նարա Շլեպչյան. Ուզում ես էկրանին տեսնել նաև ինտելիգենտ մարդկանց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Երևանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի». mediamax.am. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.