Նաուեն (գերմ.՝ Nauen), քաղաք է Գերմանիայում, Բրանդենբուրգ երկրամասում։ Բնակչությունը 16 684 է, զբաղեցնում է 266,77 ք/կմ տարածք։

Համայնք
Նաուեն
Nauen
Զինանշան

Նաուենի կաթոլիկ եկեղեցին
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲրանդենբուրգ
ՇրջանՀաֆելլանդ
Մակերես266.78 կմ²
ԲԾՄ35 մ
Բնակչություն16684 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ03321
Փոստային ինդեքս14641
Փոստային դասիչ14641
Ավտոմոբիլային կոդHVL
Պաշտոնական կոդ12 0 63 208
Պաշտոնական կայքnauen.de
Նաուեն (Գերմանիա)##
Նաուեն (Գերմանիա)
Նաուեն (Բրանդենբուրգ)##
Նաուեն (Բրանդենբուրգ)

Պատմություն խմբագրել

Նաուենն առաջին անգամ հիշատակվել է 1186 թվականին Բրանդենբուրգի եպիսկոպոս Բալդերամի գրություններում։ Ըստ վարկածներից մեկի՝ քաղաքն իր անունը ստացել է այդ վայրում բնակություն հաստատած ընտանիքի ազգանունից։ 1302 թվականին կառուցվել է Նաուենի քաղաքապետարանը (ռատուշա), իսկ 1317 թվականին մարկկոմս Վալդեմարը քաղաքին շուկայական առևտրի իրավունք է տվել։ Միջին դարերում քաղաքում բնակություն են հաստատել հրեաներ, իսկ 1800 թվականին սինագոգ է բացվել։

1414 թվականին Նաուենում խոշոր հրդեհ է բռնկվել Դիտրիխ ֆոն Կվիտցովի գործողությունների հետևանքով, իսկ 1631 թվականին ավերվել է Տիլլիի զորքերի կողմից։ 1675 թվականին քաղաքի մատույցներում ճակատամարտ է տեղի ունեցել բրանդենբուրգյան և շվեդական զորքերի միջև, որն ավարտվել է բրանդենբուրգցիների հաղթանակով։

1816 թվականին ձևավորվել է Օստհաֆելլանդի շրջանը, որի կենտրոնը 1826 թ. դարձել է Նաուենը։ Այդ կարգավիճակում քաղաքը մնացել է մինչև 1993 թվականը։ 1846 թվականին Նաուենով անց է կացվել Բեռլին-Համբուրգ երկաթուղին։

1865-1930 թվականներին քաղաքում բազմաթիվ խոշոր նախագծեր են իրականցվել։ Կառուցվել են դպրոց, շաքարի գործարան, նոր քաղաքապետարան, հիվանդանոց։

1912 թվականին Նաուենն էլեկտրաֆիկացվել է, իսկ 1930 թվականին քաղաքի կենտրոնում ջրահեռացման համակարգ է անցկացվել։

1945 թվականի ապրիլի 20-ին ամերիկյան օդուժը ռմբակոծել է Նաուենը, որի հետևանքով 60 մարդ է զոհվել։ Կայարան ու շրջակա շինություններ լուրջ վնասներ են կրել։

1994 թվականի հունվարի 7-ին քաղաքի զինանշան է հաստավել կապույտ կարպ ձուկն արծաթագույն ֆոնին[1]։

Բնակչություն խմբագրել

Նաուենի բնակչությունը[2]
Տարի Բնակչություն
1875 13 072
1890 14 330
1910 15 534
1925 18 154
1933 18 330
1939 19 448
1946 23 172
1950 24 208
1964 20 320
1971 19 688
Տարի Բնակչություն
1981 18 422
1985 18 109
1989 17 512
1990 17 140
1991 16 887
1992 16 757
1993 16 577
1994 16 397
1995 16 329
1996 16 889
Տարի Բնակչություն
1997 16 883
1998 16 793
1999 16 684
2000 16 695
2001 16 851
2002 16 945
2003 16 774
2004 16 555
2005 16 649
2006 16 674
Տարի Բնակչություն
2007 16 675
2008 16 626
2009 16 523
2010 16 684
2011 16 475
2012 16 491

Մանրամասն տվյալների բնակչության մասին կարելի է գտնել Wikimedia Commons-ում[3]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել