Նանա Կագգա

ուգանդացի դերասանուհի

Նանա Հիլ Կագգա Մաքֆերսոն (անգլ.՝ Nana Hill Kagga Macpherson, հայտնի է նաև որպես Նանա Կագգա-Հիլ կամ Նանա Հիլ կամ Նանա Հիլ Կագգա, ապրիլի 6, 1979(1979-04-06), Նայրոբի, Քենիա), ուգանդացի դերասանուհի, կինեմատոգրաֆիստ, բովանդակություն ստեղծող, սցենարիստ, նավթարդյունահանող ճարտարագետ, մոտիվացիոն խոսնակ[1]։ Հայտնի է որպես «Կյանքը» գրքի հեղինակ, «Beneath The Lies - The Series» միստիկ հեռուստադրամայի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր[2][3], «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալի դերասաններից։

Նանա Կագգա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1979(1979-04-06) (45 տարեկան)
ԾննդավայրՆայրոբի, Քենիա
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունThe Red Maids' School?, Բիրմինգհեմի համալսարան և Gayaza High School?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, քիմիկոս-ինժեներ, կինոռեժիսոր, դերասանուհի և սցենարիստ
ԵրեխաներNaava Kagga?

Եղել է Միս Ուգանդա 2018 դատավորներից[4]։

Կենսագրություն խմբագրել

Նանա Կագգան ծնվել է 1979 թվականին Քենիայի Նաիրոբի բնակավայրում, ուգանդացի ծնողների ընտանիքում։ Ծագմամբ ուգանդացի է, Բագանդայի ցեղի ավանդական իշխող կլանի մի մասը։ Կագգան ծնողների վեց երեխաներից երրորդն է։ Երբ Կագգան ծնվեց, ծնողները գտնվում էին աքսորում նախագահ Իդի Ամինի օրոք։ Նախնական շրջանում մեծացել է Ուգանդայում, բարեկեցիկ ընտանիքում։ Նրա հայրը, մայրական կողմից պապը և չորս քույր-եղբայրները ճարտարագետներ են եղել։ Կագգան իր երեք երեխաների հետ ապրում է Կամպալայում։ Ազատ տիրապետում է անգլերենի և լուգանդայի։

Կրթություն խմբագրել

Նախնական կրթությունը ստացել է Կամպալայում, այնուհետև՝ Գայազայի ավագ դպրոցում, որտեղ ստացել է O-Level: A-Level ստացել է Բրիստոլի Red Maids դպրոցում, ապա սովորել է Բիրմինգհեմի համալսարանում, որտեղից ստացել է քիմիայի ճարտարագետի բակալավրի աստիճան։ Կագգան բազմակողմանի զարգացած ուսանող էր, գերազանց առաջադիմություն ուներ գիտության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Ամառային արձակուրդների ժամանակ վերադառնում էր Ուգանդա և վարում Jam Agenda ուգանդական հեռուստաշոուն[5]։

Կարիերա խմբագրել

Ճարտարագիտություն խմբագրել

Ավարտելուց հետո Կագգան տեղափոխվել է Ֆլորիդա, ԱՄՆ, այնուհետև՝ Նյու Մեքսիկո, ԱՄՆ։ Նյու Մեքսիկոյում աշխատել է Laguna Industries-ում որպես ԱՄՆ-ի ռազմական պայմանագրերի վրա աշխատող տեխնոլոգ[6]։

Հոլիվուդ (որպես Նանա Հիլ) խմբագրել

Կագգան Լոս Անջելես տեղափոխվելով զբաղվել է դերասանական գործունեությամբ, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում`«Կովբոյներ և հնդկացիներ» (կարճամետրաժ), «Good Day to Be Black and Sexy», «Խոստանալ, չի նշանակում ամուսնանալ», «Աստղային ճանապարհ» (2009 ֆիլմ), «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք»։ Ամերիկյան թատրոնում խաղացել է Դարրեն Դահմսիի «Ուգանդայի թիթեռնիկներ» պիեսում, որն առաջադրվել է Գունամորթ բնակչության աջակցման ազգային ասոցիացիա մրցանակի։ Կագգան հայտնվել է PINK-ի, Էմի Ուայնհաուսի, Սթինգի, Լենի Կրավիցի երաժշտական տեսահոլովակներում[7]։ Նկարահանվել է նաև տարբեր ընկերությունների գովազդային տեսահոլովակններում՝ KFC, Coors Light, Pepsi,DSW, Micro-soft, APPLE, Tylenol, DOVE[8]:

Ուգանդայում խմբագրել

Կագգան Ուգանդա է վերադարձել 2009 թվականի վերջին և հիմնել Savannah MOON ՍՊԸ-ն (Ֆիլմերի, հեռուստատեսության, անիմացիայի և վեբ արտադրության ընկերություն)։ Savannah MOON արտադրանքի ներքո ստեղծել է «Կյանքը» լիամետրաժ ֆիլմը[9][10]։ Կամպալայի կինոդպրոցի հետ համատեղ ստեղծել են «Վերջին շունչը» կարճամետրաժ ֆիլմը։ Կագգան ստեղծել է «Դուք սահմաններ չունեք» (YAL) նախաձեռնությունը, որի նպատակն է դրդել, առաջնորդել և խրախուսել աֆրիկացիներին, հատկապես երիտասարդներին, հասնելու օգտագործելի հնարավորություններին։ Կագգան, որպես ճարտարագետ, նաև աշխատում է Ուգանդայի նավթային և գազի խոշորագույն ընկերություններից մեկում։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես դերասանուհի խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Ռեժիսոր Ծանոթագրություններ
2009 Աստղային ճանապարհ Ձեռնարկության անձնակազմի անդամ Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս Paramount Pictures
Խոստանալ, չի նշանակում ամուսնանալ Երեկույթի հյուր Քեն Քուոպիս Universal Pictures
2008 A Good Day to Be Black and Sexy (Segment Reprise) Քենդի Դենիս Դորչ Magnolia Pictures
2007 Collision Անկախ Ֆիլմ
Hitch-hike Անկախ Ֆիլմ
Կովբոյներ և հնդկացիներ Հնդիկ Կարճամետրաժ Ֆիլմ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Ծանոթագրություններ
2014 Beneath The Lies - The Series գլխավոր դատախազ Ջոզեֆ Քաշա Քյասի հեռուստասերիալ, Savannah MOON Productions
2008 Runway Stars հրեշտակ Ցանցային սերիալ
Life (NBC հեռուստասերիալ) գեղեցիկ սևուկ աղջիկ հեռուստասերիալ, NBC
2007 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք Ջոզեֆին Դելակրուա Ջո Դանթե հեռուստասերիալ, CBS
2006 BET Stars BET

Թատրոն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Թատրոն Ծանոթագրություններ
2008 Ուգանդայի թիթեռնիկները[11] Մերսի[12] Դարրեն Դահմս Մերսի Գրինվեյ թատրոն սեպտեմբեր-հոկտեմբեր 2008

Անձնակազմի անդամ խմբագրել

Տարի Ֆիլմ/հեռուստասերիալ Դեր Ծանոթագրություններ
ՄԵԼԱ հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր ցանցային սերիալ
2018 Արտացոլում[13] հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր հեռուստասերիալ
2016 Վերջին շունչը գլխավոր պրոդյուսեր կարճամետրաժ Ֆիլմ
2014 Beneath The Lies - The Series[14] հեղինակ, սցենարիստ, գլխավոր պրոդյուսեր հեռուստասերիալ
Ինչպես ենք դա ընկալում հաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր ուգանդական թոք շոու
2012 Կյանքը ռեժիսոր, պրոդյուսեր լիամետրաժ Ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Star Profile: Nana Kagga An All Round Dreamer Changing The Face Of Television». Chano 8. Roy Ruva. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  2. «Nana Kagga parades boo». Kampala Sun. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  3. «New star studded հեռուստասերիալ to hit screens in 8 weeks». Satisfaction Ug. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Five Miss Uganda beauty pageant judges unveiled». Uganda Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  5. Baranga, Samson. «Kagga, the engineer with a passion for film». The Observer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. «Caught between the arts and sciences». Daily Monitor. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Interview with Nana Kagga of 'The Life'». Mawado. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «"If You Give Yourself Permission to Dream, You Will Be Amazed At What You Can Achieve" Nana Kagga-Macpherson #AfricanWomanOfTheWeek». Bugisi Ruux. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «THE LIFE Official Movie Trailer, Directed by Nana Hill Kagga». Ugandan Diaspora. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  10. «Beneath The Lies' Nana Kaggwa Fit to Burst». Chimpreports. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  11. «'Butterflies of Uganda' debuts at Greenway Court Theatre». NICOLE KRISTAL. Backstage. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 4-ին.
  12. «Butterflies of Uganda». Backstage. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. «Nana Kagga: Her experience in the Ugandan Ֆիլմ industry». Jump. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  14. «Don't Miss!! "Beneath the Lies" հեռուստասերիալ, Created by Nana Kagga Macpherson, Premieres Dec 17th, Urban TV». Ugandan Diaspora News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել