Նամ Ջու Հյուկ

հարավկորեացի դերասան և մոդել

Նամ Ջու Հյուկ (հանգըլ՝ 남주혁, հանջա՝ 南柱赫, փետրվարի 22, 1994(1994-02-22), Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել։ Իր մոդելային կարիերան սկսել է SONGZIO Homme գարուն/ամառ 2014 հավաքածուում։

Նամ Ջու Հյուկ
Ծնվել էփետրվարի 22, 1994(1994-02-22) (30 տարեկան)
ԾննդավայրԲուսան, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտությունմոդել, դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2013 ― ներկա
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

2014 թվականին Նամը որպես դերասան կատարեց իր դեբյուտը՝ նկարահանվելով «Ջրահարսը» (հանգըլ՝ 잉여공주) դորամայում, որից մեկ տարի անց ստանձնեց «Ով ես դու․ Դպրոց 2015» դորամայի երկու գլխավոր տղաների դերերից մեկը[1]։

Կարիերա խմբագրել

2013 թվականին Նամ Ջու Հյուկը հանդես եկավ որպես մոդել SONGZIO Homme-ի գարուն-ամառ հավաքածուի համար։ 2014 թվականին հայտնվել է Akdong Musician դուետում, այնուհետև դեբյուտ է արել որպես դերասան «Ջրահարսը» ֆիլմում։

2015 թվականին նկարահանվել է «Ով ես դու․ Դպրոց 2015» դրամայում։

2016 թվական երկրորդական դերեր է խաղացել «Պանիրը թակարդում» և «Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը» ֆիլմերում։ Այդ նույն տարում էլ գլխավոր դեր է խաղացել «Քիմ Բոք Ջու ծանրամարտի փերի» ֆիլմում։ 2017 թվականին խաղացել է «Գետի աստծո հարսնացուն» ռոմանտիկական ֆիլմում։

2018 թվականին նկարահանվել է «Անսի ամրոցը» պատմական ֆիլմում։

2018 թվականի հունվարին պարզ դարձավ որ Սյուզիի հետ նկարահանվում է «Արի և գրկիր ինձ» ֆիլմում։ Հեռուստասերիալի ցուցադրումը լինելու էր մայիսին։ Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ դերասանները հրաժարվել են նկարահանվել ֆիլմում։

Սեփական կյանքը խմբագրել

2017 թվականի ապրիլի 24-ին Նամ Ջու Հյուկի կազմակերպությունը հայտարարել է, որ հանդիպում է դերասանուհի Լի Սոն Գյոնի հետ, որի հետ խաղացել է «Քիմ Բոք Ջու ծանրամարտի փերի» ֆիլմում։ 2017 թվականի օգոստոսի 18-ին պարզ է դարձել, որ նրանք բաժանվել են։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսային սերիալներ խմբագրել

Տարի Վերնագիր Դեր ՀԸ
2014 Ջրահարսը Փակ Դե Բակ ("BIG") tvN
2015 Ով ես դու․ Դպրոց 2015 Հան Յի Ան KBS2

|2017|| Հզոր Դո Բոնգ Սուն KBS2

Տարբեր շոուներ խմբագրել

Տարի Վերնագիր ՀԸ Նշումներ
2014 Նամ TV ICON TV (Youtube) անձնակազմ
2014 Շաբաթ երեկո Live Korea tvN հյուր, 90-րդ դրվագ
2014-2015 Դպրոցից դուրս jTBC անձնակազմի անդամ[2][3]
2015 Վազող տղան   հյուր, 230-րդ դրվագ[4][5]

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Երգի անուն Արտիստ
2014 "200%"
Akdong Musician
"Give Love"

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kim, Min-ji (2015 թ․ մարտի 31). «Nam Joo Hyuk Confirmed as Male Lead of School 2015». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  2. Lee, Sung-eun (2014 թ․ սեպտեմբերի 15). «Off to School is on a roll». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  3. Kim, Min-ji (2015 թ․ մարտի 24). «Nam Joo Hyuk to Leave I'm Going to School». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  4. Oh, Hyo-jin (2015 թ․ հունվարի 5). «Seo Kang Jun, Seo Ha Jun, Hong Jong Hyun, Choi Tae Joon and Nam Joo Hyuk Film Running Man». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  5. Jo, Yeon-kyung (2015 թ․ հունվարի 19). «Nam Joo Hyuk Answers Yes to Dating Question Without Thinking on Running Man». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նամ Ջու Հյուկ» հոդվածին։