Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Նամ Ու Հյոնը ծնվել և մեծացել է Սեուլում։ Այժմ մասնագիտանում է Դոնգ Այի Մեդիայի և Արվեստի համալսարանի կիրառական երաժշտության ֆակուլտետում[1]։ Ունի ավագ եղբայր՝ Նամ Բու Հյոն անունով, ով հանրահայտ BBQ ռեստորանի սեփականատերն է[2]։
10asia-յին տված հարցազրույցում Ու Հյոնը պատասխանել է, որ ի սկզբանե ցանկացել է ֆուտբոլիստ դառնալ[3], սակայն չի ստացվել իրականացնել երազանքը։ Ի վերջո միջին դպրոցում Woollim Entertainment-ի լսումներին մասնակցելով մտադրվել է դառնալ երգիչ[4]։ Լսումներին կատարել է Սթիվի Ուանդերի «Lately» երգը, և ընդունվել՝ որպես իդոլներին վարժեցնող[5]։
Երբ նա սկսեց հանդես գալ Ինֆինիտի խմբում, այդ ժամանակ նա նաև աշխատում է որպես մոդել Beast խմբի Ջուն Հյոնգի և Թի Արա խմբի Ջի Յոնի հետ[6]։ Նա նաև մասնակցել է Hello Star մրցույթի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ կատարել է Լի Հյորիի U Go Girl երգը[7]։
2007 թվականին նա խաղացել է գլխավոր դերը KooPD-ի 귀가 멀어 տեսահոլովակում[8]։ 2009 թվականին նա կատարել է Լի Սընգ Գիի 하기 힘든 말 երգը (Դժվարությամբ ասվող բառեր) Mnet հեռուստաալիքի 소녀펀치 (Դակող աղջիկը) նախագծում[9]։