Ավագ դպրոց. սիրո ժամանակն է
Ավագ դպրոց. Սիրո ժամանակն է (հանգըլ՝ 하이스쿨 - 러브온, տառադարձում՝ Հաիսըքուլ - Րոբուոն), հարավկորեական ֆանտաստիկա ժանրի երիտասարդական դպրոցական դորամա (հեռուստասերիալ)[1]։ Էկրան է բարձրացել 2014 թվականին։ Դորամայի ռեժիսորներն են Սունգ Ջու Հեն և Լի Ըն Մին, սցենարիստը՝ Լի Ջե Յունը։
Ավագ դպրոց. սիրո ժամանակն է 하이스쿨 - 러브온 | |
---|---|
Ժանր | դրամա |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Սունգ Ջու Հե, Լի Ըն Մի |
Գլխավոր դերերում | Կիմ Սե Ռոն, Նամ Ու Հյոն և Լի Սոնգ Յոլ |
Պրոդյուսեր | Սունգ Ջու Հե |
Սցենարիստ | Լի Ջե Յուն |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | հուլիսի 11, 2014-ից դեկտեմբերի 19, 2014-ը |
Հեռուստաալիք | KBS2 |
Դիստրիբյուտոր | Կորեայի հեռարձակման համակարգ և Նեթֆլիքս |
Հաջորդ | Spy? |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Սյուժե
խմբագրելԼի Սիլ Բին հրեշտակ է, ով իջնում է երկիր Շին Ու Հյոնին պաշտպանելու համար։ Տղան տատիկի հետ ապրում է միայնակ. փոքր ժամանակ մայրը նրան լքել է, և այդ իսկ պատճառով էլ նրա բնավորության մեջ իշխում է սառնությունը։ Եվ չնայած սրան՝ դպրոցում հայտնի է՝ շնորհիվ իր գեղեցիկ արտաքինի և երաժշտական տվյալների։
Երբ նրա լավագույն ընկերը՝ Հվան Սոն Յոլը իմանում է, որ Ու Հյոնի բիոլոգիական մայրը շուտով դառնալու է իր խորթ մայրը, լավագույն ընկերները դառնում են մրցակիցներ։ Նրանց մրցակցությունն էլ ավելի է սրվում, երբ երկուսը սիրահարվում են իրենց համադասարանցի դարձած Լի Սիլ Բիին։
Դերերում
խմբագրել- Նամ Ու Հյուն - Շի Ու Հյոն[2]
- Կիմ Սե Ռոն - Լի Սիլ Բի
- Լի Սունգ Յոլ - Հվան Սոն Յոլ
- Չոի Սի Րի - Ան Չի Հյո
- Ջունգ Ջե Սուն - Գոնգ Մալ Սուկ
- Ջո Յուն Ու - Հվանգ Ու Ջին
- Կիմ Յւոնգ Ջե - Չհվե Չե Սոկ
- Կիմ Մին Յունգ - Նա Յոն Ըն
- Նա Հյե Րյունգ - Լի Յե Նա
- Կիմ Սու Յուն - Լի Դա Յուլ
- Կիմ Մին Սուկ - Փակ Բյունգ Վուկ
- Յունգ Յու Մին - Կիմ Չու Ա
- Լի Շի Հու - Կո Չոն Սիկ
- Կիմ Քվանգ Սիկ - Կիմ Քվանգ Շիկ
Սաունդթրեկ
խմբագրելԱվագ դպրոց. Սիրո ժամանակն է OST Մաս 1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Too Good (아까워)» (Jung Gi-go (정기고) & Min Woo of Boyfriend) | 3:30 | |||||||
2. | «Too Good (아까워) (ինստ.)» (Jung Gi-go (정기고) & Min Woo of Boyfriend) | 3:30 |
Ավագ դպրոց. Սիրո ժամանակն է OST Մաս 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «What My Heart Wants to Say (내 맘이 그게 아닌데)» (Lel (를) & Linzy of Fiestar) | 4:27 | |||||||
2. | «What My Heart Wants to Say (내 맘이 그게 아닌데) (ինստ.)» (Lel (를) & Linzy of Fiestar) | 4:27 |
Ավագ դպրոց. Սիրո ժամանակն է OST Մաս 3 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Chocolate Cherry Night (쇼콜라 체리밤)» (Mad Clown (매드 클라운) & Yozoh (요조)) | 3:05 | |||||||
2. | «Chocolate Cherry Night (쇼콜라 체리밤) (ինստ.)» (Mad Clown (매드 클라운) & Yozoh (요조)) | 3:05 |
Ավագ դպրոց. Սիրո ժամանակն է OST Մաս 4 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Your Waltz (너의 왈츠)» (Afternight Project (애프터나잇 프로젝트)) | 4:21 | |||||||
2. | «Your Waltz (너의 왈츠) (ինստ.)» (Afternight Project (애프터나잇 프로젝트)) | 4:21 |
Ավագ դպրոց. Սիրո ժամանակն է OST Մաս 5 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «C'mon C'mon (뜬뜬뜬뜬 뜨든뜬)» (Crayon Pop (크레용팝)) | 3:08 | |||||||
2. | «C'mon C'mon (뜬뜬뜬뜬 뜨든뜬) (ինստ.)» (Crayon Pop (크레용팝)) | 3:08 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «김새론, '하이스쿨 : 러브온' 스틸컷 공개» [Kim Sae-ron in High School Love On] (կորեերեն). YTN. 2014 թ․ հուլիսի 23.
- ↑ «Woohyun, Kim Sae Ron, and Sungyeol Are Three of a Kind in New BTS Stills for "High School: Love On"». Soompi. KOREA. 2014 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.