Նամպուլա

քաղաք Մոզամբիկում

Նամպուլա (պորտ.՝ Nampula), քաղաք Մոզամբիկում, հանդիսանում է Նամպուլա նահանգի վարչական կենտրոն։ Գտնվում է երկրի հյուսիսում, ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա [1]։

Քաղաք
Nampula Airport.jpg
ԵրկիրՄոզամբիկ Մոզամբիկ
Հիմնադրված է1956 թ.
Մակերես320 կմ²
ԲԾՄ360±1 մետր
Բնակչություն477 900 մարդ (2007)
##Նամպուլա (Մոզամբիկ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Նամպուլան հիմնադրվել է Մոզամբիկում դեռևս պորտուգալական տիրապետության ժամանակ և եղել է Նյասի գաղութի վարչական կենտրոնը։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1956 թվականից։ Քաղաքի կենտրոնը կառուցվել է 20-րդ դարի պորտուգալական գաղութային ճարտարապետության հոյակապ նմուշներով, որոնց թվում առանձնանում է de Nosa Senhora da Conceicao կաթոլիկ տաճարը։

1996 թվականին քաղաքում բացվել է Մոզամբիկի Կաթոլիկ համալսարանը (UCM)։

ԲնակչությունԽմբագրել

Բնակչության թվով ( 2007 թվականի տվյալներով 477 900 մարդ ) Նամպուլան երկրի երրորդ քաղաքն է ՝ մայրաքաղաք Մապուտուից և Բեյրայից հետո։

Տարեթիվ Բնակչություն
1970 126 126
1997 314965
2007 477900

Տնտեսություն և տրանսպորտԽմբագրել

Նամպուլան Հյուսիսային Մոզամբիկի խոշորագույն տնտեսական կենտրոնն է, նրա արդյունաբերական և բանկային սիրտը։ Նամպուլան հիմնականում կապված է քաղաքի շրջակա տարածքներում գյուղատնտեսական արտադրանքի (բամբակ, բանջարեղեն, եգիպտացորեն, գետնանուշ և սուրճ) մշակման և վերամշակման հետ։

Նամպուլայով անցնում է Նակալա-Լիշինգ երկաթուղու գիծը, որը Աֆրիկայի խորքային շրջանները կապում է Հնդկական օվկիանոսի նավահանգիստների և ափերի հետ։ Ունի միջազգային օդանավակայան։

Հայտնի տեղաբնակներԽմբագրել

ԾանոթագրությունԽմբագրել

  1. ««Նամպուլա, Մոզամբիկ էջ»: Fallingrain Global Gazetteer- ը:» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2014-01-29