Նամիբիայի կախարդական շրջաններ

Նամիբիայի կախարդական շրջաններ («վհուկների շրջաններ»[1][2], «հրաշալի շրջաններ»[3], «մոգակական շրջաններ», «խորհրդավոր շրջաններ»), 2-ից 15 մետր տրամագծով առանց բուսականության հողակտորներ, որոնք շրջապատված են չոր կանաչ խոտի օղակով։ Կարող է անհետանալ և նորից հայտնվել առանց ակնհայտ պատճառների[4][5]։

Նամիբիայի կախարդական շրջաններ
Տեսակվարք
Երկիր Նամիբիա
Քարտեզ
Քարտեզ
«Մոգական շրջանակներ» Նամիբ անապատում

Երևույթի էությունը խմբագրել

Ավելի վաղ գիտնականները վստահ էին, որ նման արտասովոր երևույթ հանդիպում է միայն Աֆրիկայի հարավ-արևմուտքում գտնվող Նամիբ անապատում։ Այնուամենայնիվ, 2014-ին նմանատիպ կազմավորումներ են հայտնաբերվել Արևմտյան Ավստրալիայում[6][7]։

Շրջանների առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են գոյություն ունենալ մինչև 75 տարի[8]։

Ամբողջ աշխարհի գիտնականները մի քանի տասնամյակ փորձում են ապացույցների վրա հիմնված բացատրություն գտնել այս երևույթի համար։ Կան մի քանի տեսություններ։

  1. Երաշտի պայմաններում բուսականության ինքնակարգավորումը ջրի համար պայքարում[9]։ Նման խնդիրը բնորոշ է շատ չոր էկոհամակարգերին։ Ավելի ուժեղ բույսերը միշտ հաղթում են խոնավության համար պայքարում։ Այս բույսերը ինքնուրույն և ակտիվորեն աճում են դեպի վեր, բայց միաժամանակ իրենց արմատներով լցնում են հարևան հողակտորները։ Այսպիսով, նոր խոտի աճման համար հնարավորություն չի մնում նման մրցակցության պայմաններում[10]։
  2. Տերմիտները՝ մեծամրջյունները․ վերջիններս տեղաշարժման համար հողը փխրեցնելու նպատակով ոչնչացնում են բույսերի արմատները՝ առաջացնելով դրանց ամբողջական մահը՝ չորացումը։ Գերմանացի կենսաբան Նորբերտ Յուրգենսը 40 արշավ է իրականացրել և 2013-ին հայտնաբերել է, որ ամբողջ տարվա ընթացքում և յուրաքանչյուր շրջանի մեջ հանդիպում է միևնույն տեսակի մեծամրջյուն՝ ավազաբնակ Psammotermes allocerus[4]։ ««Վհուկների շրջանները» կարող են դիտարկվել որպես էկոհամակարգի ճարտարագիտության ակնառու օրինակ, որի շնորհիվ առաջացել է եզակի լանդշաֆտ՝ աճող կենսաբազմազանությամբ»,- գրում է Յուրգենսը։

Տերմիտային տեսություն խմբագրել

Տերմիտների հետ տեսությունն ի սկզբանե քննադատվել է գիտնականների մեծամասնության կողմից։

Մինչ օրս չկա որևէ ապացույց, որ սոցիալական միջատները կարող են ստեղծել միատարր բաշխված կառույցներ նման մեծ մասշտաբների վրա։

Դոկտոր Ուոլթեր Չինկելը քննադատեց Նորբերտ Յուրգենսի տեսությունը՝ պնդելով, որ գիտնականը շփոթել է պատճառն ու հետևանքը։ Գիտնականների կարծիքով տերմիտները շրջանների մեջ են մտնում այն ժամանակ, երբ դրանք արդեն գոյացել են, այսինքն՝ դրանք իրենք չեն ստեղծում, այլ միայն օգտագործում են։ Դոկտոր Յուրգենսի հակառակորդները վստահ են, որ նա ոչ մի հիմնավոր ապացույց չի բերել այն բանի համար, որ հենց Psammotermes allocerus տեսակի գործունեությունն է ստեղծում այդ շրջանները, և թե ինչու են դրանք հենց շրջանաձև։

Ավելի ուշ Փրինսթոնի համալսարանի հետազոտողները կատարել են հետազոտություն, որի ընթացքում նրանք իրագործել են համակարգչային մոդելավորում։ Առաջին հերթին նրանք ուսումնասիրել են տերմիտների ազդեցությունը բույսերի վրա։ Ենթադրության համաձայն՝ տերմիտները կրծել են բույսերի արմատները, ինչի պատճառով առաջացել են հողի մերկ հատվածներ։ Համակարգչում իրավիճակը մոդելավորելով՝ գիտնականներն ապացուցել են, որ տերմիտներն իսկապես ոչնչացրել են բույսերի արմատներն այնպես, որ մակերեսին քիչ թե շատ նույն չափի հատվածներ են առաջացել, սակայն այդ հատվածները պատկանել են տարբեր գաղութների։ Սիմուլյացիան ցույց տվեց, որ շրջանները ձևավորվում են միայն այն ժամանակ, երբ գոյություն ունի տերմիտների՝ մոտավորապես նույն չափի մի քանի գաղութների դիմակայություն։ Այս դեպքում խոտը կաճի տերմիտների տարածքների սահմաններում[9]։

«Եթե տերմիտները գտնում են ավելի փոքր գաղութ, նրանք պարզապես ոչնչացնում են այն և ընդլայնում իրենց տարածքը։ Բախվելով նույն չափի գաղութի ՝ տերմիտները չեն կարող հաղթահարել այն և մնում են այն սահմանին, որտեղ անընդհատ բախումներ են առաջանում, բայց չեն անցնում լայնածավալ պատերազմի»,- պատմում է բնապահպան և էվոլյուցիոն կենսաբան Կորինա Թարնիտան։

Այնուամենայնիվ, դա դեռ լիովին չի բացատրում «մոգակական շրջանների» գոյությունը։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ «մոգակական շրջանները» առաջանում են ինչպես տերմիտների, այնպես էլ տարածաշրջանի հողի առանձնահատկությունների պատճառով։ Նրանք կրկին դիմել են համակարգչային մոդելավորման կիրառմանը, որի օգնությամբ ստեղծել են տերմիտների դիմակայության և բույսերի գոյատևման իմիտացիա խոնավության պակասի պայմաններում[9]։

«Տերմիտները հեռացնում են բուսականությունը իրենց բնակության բլուրներից՝ հողի խոնավությունը բարձրացնելու համար, ինչը անհրաժեշտ է չոր միջավայրում միջատների գոյատևման համար։ Ահա թե ինչպես է հայտնվում հողի մերկ շրջանը։ Այնուամենայնիվ, տերմիտնիկի շուրջ բույսերը վայելում են խոնավության բարձր մակարդակ և աճում են՝ ստեղծելով բուսականության օղակ։ Նոր շրջանների առաջացումը բացատրվում է տերմիտների նոր գաղութների առաջացմամբ, որոնք պայքարում են միմյանց դեմ»,- բացատրում է դոկտոր Խուան Բոնաչելան Ստրատկլիդես համալսարանից։

Այնուամենայնիվ, այն փաստը, որ շրջանակներն անհետանում են այնպես, կարծես դրանք երբեք էլ գոյություն չեն ունեցել, դեռ ոչ ոք չի կարողացել ապացուցել։

Հասարակության վրա ունեցած ազդեցությունը խմբագրել

Տեղաբնակները գյուղատնտեսության մեջ օգտագործում են «կախարդական շրջաններ»։ Նրանց համար շրջանակներն ապահովում են անասունների արածեցումը։ Հիմբա ժողովուրդն այս շրջանակների շուրջը ժամանակավոր փայտե ցանկապատեր է կառուցում, որպեսզի գիշերը այնտեղ տանեն անասունների ձագերին՝ վայրի կենդանիներից (առյուծներ և այլ գիշատիչներ) պաշտպանելու համար[11]։

Միֆեր խմբագրել

1․ «Կախարդական շրջաններ»՝ «աստվածների հետքեր»։ Հիմբա ժողովրդի ներկայացուցիչները, ովքեր ապրում են այս տարածաշրջանում, պնդում են, որ առանց բույսերի տարածքները ստեղծել են բնական աստվածությունները, և որ շրջանները ստեղծել է իրենց առաջին նախնի Մուկուրուն[11]։

2․Գետնի տակ քնած վիշապի շունչը։ Այս տարբերակը պատկանում է էքսկուրսավարներին։ Նրանց կարծիքով գետնի խորքում ապրում է վիշապը,և նրա թունավոր շունչը սպանում է բուսականությունն այնպես, որ ձևավորվում են շրջաններ[10]։

Ֆիլմեր խմբագրել

  • «Նամիբ անապատի խորհրդավոր շրջանները» վավերագրական ֆիլմ (2011)
  • «Խելագար Մաքսը. կատաղության ճանապարհ» ֆիլմը

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Модель растительного покрова в условиях дефицита ресурса: "ведьмины круги" в Намибии». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Создание «ведьминых кругов» в пустыне Намиб приписывается термитам-мелиораторам». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. ««Чудесные круги» в пустыне Намиб можно смоделировать». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 «"Ведьмины круги" в Африке оказались творением термитов» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 20130328T2240+0400Z. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «"Волшебным кругам" в Намибии найдено новое объяснение». 2017 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Getzin S., Bell B. (2016 թ․ մարտի 9). «Discovery of fairy circles in Australia supports self-organization theory». PNAS. Highwire Press. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  7. Sullivan R. (2016 թ․ մարտի 15). «Rare 'fairy circles' discovered near Newman in Western Australia». ABC News. Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  8. «Тайна аномальных «ведьминых кругов» в Намибии раскрыта» (ռուսերեն). Mir24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Магические круги оказались следами борьбы» (ռուսերեն). Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. 10,0 10,1 «Раскрыта тайна "ведьминых кругов"» (ռուսերեն). Nat-geo.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. 11,0 11,1 Wilford, John Noble (2013 թ․ մարտի 28). «African Circle Mystery Solved? Maybe It's Chewing». The New York Times. 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել