Գարի Սքոթ Վինիկ (անգլ.՝ Gary Scott Winick, մարտի 31, 1961(1961-03-31)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - փետրվարի 27, 2011(2011-02-27)[4][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և մոնտաժող։ Առավել հայտնի է «Լովելաս» (2002), «13-ից 30» (2004) և «Հարսնացուների պատերազմ» (2009) ֆիլմերի վրա աշխատանքով։

Գարի Վինիկ
անգլ.՝ Gary Scott Winick
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1961(1961-03-31)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էփետրվարի 27, 2011(2011-02-27)[4][2] (49 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան, Թաֆթսի համալսարան, Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կոնսերվատորիա և Columbia Grammar & Preparatory School?
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Գարի Վինիկը ծնվել է ԱՄՆՆյու Յորք քաղաքում[5]։ Սովորել է Columbia Grammar & Preparatory School միջնակարգ դպրոցում, որը ավարտել է 1979 թվականին՝ բակալավրի աստիճանով։ Այնուհետև ընդունվել է Բոստոնի Թաֆթս համալսարանը, որը ավարտել է 1984 թվականին[6]։ Այնտեղ սովորելիս որոշել է դառնալ ռեժիսոր։ Բայց մինչ ֆիլմի նկարահանումները սկսելը, յոթ տարի աշխատել է Նյու Յորքի համալսարանի «Արվեստի դպրոցում»։

1989 թվականին առաջնաելույթ է ունեցել որպես ռեժիսոր՝ նկարահանվելով «Պարետային ժամ» թրիլլերում։ 1991 թվականին դրան հաջորդել է երկրորդը՝ «Անձրևից առաջացած» ֆիլմը, Բրիջիտ Ֆոնդայի հետ միասին։ 1995 թվականին «Կոդ Տիկ» ֆիլմի համար Բեռլինի կինոփառատոնում ստացել է «Բյուրեղյա արջ» մրցանակ[7]։

1999 թվականին Ջոնոս Սլոսոմի և IFC Production-ի հետ միասին Վինիկը հիմնադրել է իր «Independent Digital Entertainment» ընկերությունը[8]։ Դրանից հետո նա դարձել է մի քանի այնպիսի հաջողված ֆիլմերի պրոդյուսեր, ինչպիսիք են «Չելսիի պատերը», «Լովելաս», «Նոյեմբեր» և ուրիշներ։

Գարի Վինիկը նաև «13-ից 30» (2004), «Շառլոտայի սարդոստայնը» (2006), «Հարսնացուների պատերազմ» (2009) և «Նամակներ Ջուլիետին» (2010) ֆիլմերի ռեժիսորն է։

Մահ խմբագրել

2011 թվականի փետրվարի 27-ին Գարի Վինիկը մահացել է թոքաբորբից Մանհեթենի[5] հիվանդանոցներից մեկում՝ ուղեղի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո՝ իր հիսունամյակից մեկ ամիս առաջ[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Պրոդյուսեր խմբագրել

  • 1995՝ Քաղցր Ոչինչ
  • 2000՝ Սիրեկան Սեմ
  • 2001` Կինոնկար
  • 2002՝ Լովելաս
  • 2004՝ Նոյեմբեր
  • 2004՝ Առատության երկիր
  • 2005՝ Միայնակ Ջիմը
  • 2005՝ Պիցցա
  • 2005՝ Ներեցեք, ատողներ
  • 2007՝ Փաթիլներ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Բեռլինի կինոփառատոն

  • 1999՝ Բյուրեղյա արջ՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ
  • 1999՝ Երեխաների աջակցության գերմանական հիմնադրամի Գրան պրի՝ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար

Անկախ ոգի մրցանակ

  • 2002՝ Ջոն Կասավետիսի մրցանակ

Սանդենս

  • 2002՝ Դրամայի լավագույն ռեժիսոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #140913262 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://www.hollywoodreporter.com/news/director-gary-winick-dies-at-162422
  5. 5,0 5,1 Weber, Bruce (2011 թ․ մարտի 1). «Gary Winick, Director of Small and Studio Films, Dies at 49». The New York Times. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  6. Basking In The Sun Արխիվացված 2005-01-03 Wayback Machine
  7. moviereporter.net: Gary Winick Biographie
  8. Calling the Shots: Gary Winick
  9. Director Gary Winick Dies at 49