Նահապետի աշունը (իսպ.՝ El otoño del patriarca) Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպը, գրված 1975 թվականին։

Նահապետի աշունը
իսպ.՝ El otoño del patriarca
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրdictator novel? և վեպ
ՀեղինակԳաբրիել Գարսիա Մարկես
ԵրկիրԿոլումբիա
Բնագիր լեզուիսպաներեն
Գրվել է1975 թվական
ՀրատարակչությունPlaza & Janés?
Հրատարակվել է1975 թվական

Վեպը գրվել է անփոխարինելի բռնապետի նախատիպով, որն իշխանությունում էր ավելի քան 100 տարի, վեպում կան որոշ իրական կերպարներ, Լատինական Ամերիկայի ղեկավարներից՝ Խուան Վիսենտե Գոմես (Վենեսուելա), Խերարդո Մաչադո և Ֆուլխենսիո Բատիստա (Կուբա), Պրոֆիրիո Դիաս (Մեքսիկա), Գասպար Ֆրանսիա (Պարագվայ) և ուրիշներ։ Գարսիա Մարկեսի խոսքերով, նա փոփոխել է այն տասնհինգ անգամ, որը առաջին անգամ չի հաջողվել վաճառել։ Գիրքը չէին գնել, և ընթերցողին էլ թվում էր, որ դա այնքան էլ նման չէ «Հարյուր տարվա մենությանը»[1]։

Պատմությունը խմբագրել

Վեպը գրոտեսկային ձևով պատմում է նահապետի կյանքի մասին՝ Լատինական Ամերիկայի բռնապետ նախագահի, որն, ըստ էության, բոլոր գոյություն ունեցող իրական բռնակալների ընդհանրացված կերպար է։ Ըստ հեղինակի, հերոսը մարմնավորում է իշխանության գաղափարը, միևնույն ժամանակ նա նկարագրված է մի շատ անհեթեթ ձևով։ Նախագահի կենսագրության իրական փաստերը հասցվում են նվազագույնի։ Մենք միայն գիտենք, որ նա ծնվել է 19-րդ դարի առաջին կեսերին, կրում է Սակարիաս անունը, նրա մայրը՝ Բենդիսոն Ալվարադոն։ Նրան նախագահ են դարձրել անգլիացի նավաստիները։ Մահվան ամսաթիվը նույնպես անհայտ է։

Նախագահի կյանքի պատմությունը բաղկացած է բազմաթիվ բամբասանքներից, պատմություններց, լեգենդներից, որոնք, իբրև տեղի են ունեցել նրա հետ։ Բայց հեղինակը հաճախ հակադրվում է այս տեղեկությունները միմյանց հետ, և ակնհայտ է, որ նա ինքն էլ չգիտի, թե ինչն է ճշմարիտ, և ինչը հորինվածք։

Ակնարկներ խմբագրել

Գարսիա Մարկեսը ծաղրում է երիտասարդ ժառանգ բռնապետերի բարձր դասային կոչում շնորհելու պրակտիկան և նրանց ընտանիքների ու մտերիմ ընկերների ծախսերը։ Վախեցնող ճշգրիտ դիմանկարը հետախուզության տնօրենի, որը մոտակա ժամանակներում ղեկավարում է յուրաքանչյուր քայլը, և կառուցում է ահաբեկչության և քաղաքական հալածանքնեի պլանը։ Այս վերջինը մեկն է առավել համոզիչ նկարներից։ «Խորհրդատուները» հաճախ նշել կոռուպցիայի և ճնշումների տակ հայտնված որոշ առավել նշանավոր լատինամերիկյան բռնապետությունների մասինի։ Տրոխիլոյի Դոմինիկյան Հանրապետությունը անց է կացրել մի քանի տասնյակ սպանություններ և ահաբեկչություններ Դոմինիկյան գերիների նկատմամբ գլխավոր հետախուզության ղեկավար Ջոնի Աբբես Գարսիայի գլխավորությամբ։

Հռչակ խմբագրել

Ըստ հետազոտության, «Նահապետի աշունը» իսպանալեզու գիրքը ամենավաճառվածն է Իսպանիայում 1975 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել