Ադրբեջանի հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ադրբեջանի տարածքում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որոնք պատկանում են Առաքելական, Կաթոլիկ, Ավետարանական և այլ եկեղեցիներին[1]։ Ադրբեջանում, սկսած խորհրդային ժամանակներից, վարում էին լռության, «ալբանիզացիայի» (Պատմության կեղծարարությունն Ադրբեջանում) կամ հայկական հուշարձանների, տաճարների ու գերեզմանատների ոչնչացման քաղաքականություն[2]։

Աղդամի շրջան խմբագրել

 
Աղդամի շրջանը

Աղդաշի շրջան խմբագրել

 
Աղդաշի շրջանը

Աղջաբեդիի շրջան խմբագրել

 
Աղջաբեդիի շրջանը

Բաքու խմբագրել

 
Բաքուն և նրա քաղաքային շրջանները
Անվանում Պատկեր Վայր Կառուցման ամսաթիվ Տեղակայություն Նշումներ
Սուրբ Աստվածածին եկեղեցի   Իչարի Շահար, Բաքու 1797-1799 40°12′57″ հս․. լ. 49°30′04″ ավ. ե.HGЯO

Խորհրդային տարիներին եկեղեցին վերակառուցվել է և գործել է որպես մշակութային կենտրոն[1]։ 1990-ական թվականների վերջին ադրբեջանցիները քանդում են եկեղեցու շենքն ու զանգակատան երկու հարկը[1]։ Եկեղեցուց պահպանվել է միայն զանգակատան ներքին հատվածը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի   Իչարի Շահար, Բաքու 1863[1] 40°22′18″ հս․. լ. 49°50′11″ ավ. ե.HGЯO Հայ-թաթարական բախումների ժամանակ՝ 1919 թվականի հունիսի 11-ին թուրք-թաթարական զորքը շրջափակման մեջ է վերցնում եկեղեցին՝ այնտեղ զենք-զինամթերք գտնելու նպատակով, իսկ չգտնելուց հետո զինվորները հրացանազարկով վնասում են եկեղեցու պատերը[1]։ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին ադրբեջանցիները հրդեհում են եկեղեցին, որի հետևանքով այրվում են արժեքավոր գրքեր, սրբապատկերներ և եկեղեցական ողջ գույքը[1]։ 2001 թվականին ներառվում է «Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական հուշարձանների ազգային ռեգիստրում», իսկ որոշումից ընդամենը մեկ տարի անց եկեղեցին վերածվում է գրադարանի[1]։ Ադրբեջանի իշխանությունները հանել են եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերը, փայտյա զարդաքանդակ դռները փոխարինել երկաթյա դռներով, պատել եկեղեցու երկու պատուհանները, քերել հյուսիսային և հարավային մուտքերի երկու կողմից երիզվող զույգ խաչքարերը, ջնջել հայերեն արձանագրությունները[1]։
Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար   Նիսամիի շրջան, Բաքու 1907 40°13′26″ հս․. լ. 49°30′14″ ավ. ե.HGЯO 1918 թվականին Բաքվի գրավումից հետո այն ենթարկվել է կողոպուտի թուրք-թաթարական զորքերի կողմից[1]։ Երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո, եկեղեցին հայտնվում է «ոչ ցանկալի» հուշարձանների ցանկում և 1930-ական թվականներին հիմնահատակ քանդվում է[1]։ 3 տարի քանդելու անհաջող փորձերից հետո պայթեցվում է 1937 թվականին[1]։ Եկեղեցու տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի նոր շենքը[1]։
Սուրբ Թարգմանչաց եկեղեցի Էրմենիքենդ, Բաքու 20-րդ դար 1918 թվականի թուրք-թաթարական խաժամուժը թալանել է եկեղեցին, իսկ արդեն խորհրդային շրջանում՝ 1930 թվականի հունվարի 3-ին, տեղի Կոմունալ տնտեսության ղեկավարի պահանջով եկեղեցու բանալիները նրան են հանձնել[1]։ Ընդամենը 2 օր անց ադրբեջանցիները կողոպտել են եկեղեցին, որից հետո շենքը վերակառուցել՝ որպես մշակութային կենտրոն[1]։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ   Հայկական գերեզմանատուն, Բաքու Գտնվել է հայկական գերեզմանոցում[1]։ Կոչվել է նաև Սուրբ Հարություն։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ադրբեջանցիներն այն քանդել են 1930-ական թվականներին «Ազգային պուրակի» կառուցապատման աշխատանքների ժամանակ[1]։
Հայ-լյութերական եկեղեցի Բաքու 1894 Գտնվել է հայկական գերեզմանոցում։

Գանձակ խմբագրել

 
Գանձակը
Անվանում Պատկեր Վայր Կառուցման ամսաթիվ Տեղակայություն Նշումներ
Սուրբ Հովհաննես եկեղեցի   Գանձակ 1633 40°40′11″ հս․. լ. 46°21′50″ ավ. ե.HGЯO չգործող, օգտագործվում է որպես երաժշտական ակումբ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի   Գանձակ 1869 40°39′39″ հս․. լ. 46°21′35″ ավ. ե.HGЯO չգործող, օգտագործվում է որպես թանգարան
Սուրբ Սարգիս եկեղեցի   Գանձակ 18-րդ դար 40°41′00″ հս․. լ. 46°20′25″ ավ. ե.HGЯO չգործող, օգտագործվում է որպես թանգարան

Դաշկեսանի և հարակից շրջաններ խմբագրել

Գանձակ խմբագրել

Նախիջևան խմբագրել

Գողթն գավառ խմբագրել

Երնջակ գավառ խմբագրել

Նախճավան գավառ խմբագրել

Շարուր գավառ խմբագրել

Ճահուկ գավառ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Հայերի ներդրումը Բաքվի մշակութային կյանքում». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. В. А. Шнирельман Войны памяти: мифы , идентичность и политика в Закавказье. — М.: Академкнига, 2003. — С. 208—209, 211, 213—214, 238.

Աղբյուրներ խմբագրել