Խունիսավանք
Խունիսավանք, միջնադարյան հայկական վանք, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է պատմական Փառիսոսի թագավորության տարածքում, Կոմինտերն գյուղի հարավային կողմում, Շամխոր գետի ձախ ափին, Գետաբակ բնակավայրից, որը հարուստ է անտառապատ լեռներով և պղնձահանքով, 2 կմ արևելք[1][2][3]։
Խունիսավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կիսավեր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 9-րդ դար |
![]() | |
![]() | |
Պատմություն խմբագրել
Խունիսավանքը կառուցված է եղել 9-րդ դարում (այլ տվյալներով 10-11-րդ դարերում[3])։ Դա Հայաստանի պատմության հետարաբական ժամանակաշրջանն էր, որը նշանավորված էր վերականգնված հայկական Անիի թագավորության տնտեսական և քաղաքական վերելքով։ Խունիսավանքի գմբեթի նման խաչաձև ոճով կառուցված է եղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող Վարազգոմ վանքի եկեղեցին[4]։
Խունիսավանքում չեն պահպանվել արձանագրություններ[1]։
Եպիսկոպոս Մակար Բարխուտարեանցն իր «Արցախ» գրքում 1890-ական թվականների սկզբներին վկայել է՝
Հիմնուած է Նոր-Գետաբակի արևելեան հանդէպ, Գետաբակ անուն վտակի ձախ կողմում, որին մօտ է Մօլլալու թրքաբնակ գիւղն։ Փոքր վանքս ունի կաթուղիկէ և գեղեցիկ շինութիւն. բայց այժմ անմարդաբնակ - [5]
|
Ճարտարապետություն խմբագրել
Փոքրիկ գմբեթավոր եկեղեցին մինչև վերջերս կանգուն էր, սակայն 1983 թվականին Խունիսավանքի գմբեթն ամբողջությամբ փլվել է[3]։ Կառուցված է կոպտատաշ քարերով և չունի զարդաքանդակ, ունի խաչաձև հատակագիծ։ Ներսից սվաղված է կրաշաղախով։ Շուրջը կան շինությունների փլատակներ[3], որոնց մեծ մասը ներկայումս ծածկված է խիտ անտառով[1]։
Եկեղեցին ունի մեկ մուտք՝ արևմուտքից[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Կարապետյան Ս Գ (1983-06-01)։ «Խաչաձև գմբեթավոր երկու եկեղեցիներ Արցախ նահանգում»։ Պատմա-բանասիրական հանդես 2–3: 203–205։ ISSN 0135-0536։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին։ Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 85
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 196, էջեր 196 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ Jean-Michel Thierry. Eglises et Couvents du Karabagh, Antelais: Lebanon, 1991, p. 87
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 314