Նախիջևանի առանձին համազորային բանակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 5-րդ բանակային կորպուս (այլ կիրառումներ)

Նախիջևանի առանձին համազորային բանակ (Նախիջևանի ԱՀԲ, ՆԻՀ ԱՀԲ) (ադրբ.՝ Naxçıvan Əlahiddə Ümumqoşun Ordusu), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի հատուկ ստորաբաժանում։ ԱՀԲ հրամանատարն է ԱՀ Պնախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը:

Նախիջևանի առանձին համազորային բանակ
Զինվորական համալիր ԱՀԲ ենթակայության տակ տարածքներից մեկում
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԵնթարկոումԱդրբեջանի զինված ուժեր և Ադրբեջանի պաշտպանության նախարարություն
Մտնում էԱդրբեջանի ԶՈՒ
Թվակազմ20-40 հազար[1]
.
ՏեղաբաշխումՆախիջևանի ԻՀ
Պատմություն
Ստեղծվեց2013 դեկտեմբերի 18[2]
Ճակատամարտեր2018 թվականի հայ-ադրբեջանական բախումներ, 44-օրյա պատերազմ, Հադրութի գրավում, Ճակատամարտ Ֆուզուլիի համար և Շուշիի գրավում
Հրամանատարներ
Ներկա հրամանատարՔերեմ Մուսթաֆաև[3]

Պատմություն

խմբագրել

Նախիջևանի առանձին համազորային բանակ կազմավորվել է 5-րդ բանակային կորպուսի հիման վրա՝ Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2013 թվականի դեկտեմբերի 18-ի «Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրության հաստատման վերաբերյալ» (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Müdafiə Nazirliyi haqqında Əsasnamənin təsdiq edilməsi barədə) հրամանագրի համաձայն[2]։

Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2014 թվականի մայիսի 14-ի հրամանագրով ԱՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ – Առանձին համազորային բանակի հրամանատար[3]։

Համաձայն որոշ աղբյուրների, Նախիջևանի ԱՀԲ թվաքանակը կազմում է մոտավորապես 20-40 հազար զինծառայող[1]։ Բացի այդ, Նախիջևանում է տեղակայված հարձակվողական համակարգերով զինված Թուրքիայի ԶՈՒ բազմահազարանոց էքսպեդիցիոն կորպուսը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել