Քերեմ Մուսթաֆաև
Քերեմ Նարիման օղլու Մուսթաֆաև (ադրբ.՝ Kərəm Nəriman oğlu Mustafayev, հուլիսի 1, 1962, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ռազմական գործիչ, Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի գեներալ-լեյտենանատ, ԱՀ ՊՆախարարի տեղակալ, Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար[1]։
Քերեմ Մուսթաֆաև ադրբ.՝ Kərəm Nəriman oğlu Mustafayev | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2014 մայիսի 14-ից[1] | |||
Կրթություն՝ | Baku Higher Combined Arms Command School?, Naxçıvan State University? և War College of the Azerbaijani Armed Forces? | ||
Մասնագիտություն՝ | Զինվորական | ||
Գործունեություն՝ | Ռազմական գործիչ | ||
Ազգություն | ադրբեջանցի | ||
Դավանանք | Շիա իսլամ | ||
Ծննդյան օր | հուլիսի 1, 1962 (60 տարեկան) | ||
Ծննդավայր | Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Հայր | Նարիման Մուսթաֆաև | ||
Պարգևներ | |||
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1962 թվականի ապրիլի 1-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետութան Շարուրի շրջանում[1]։
ԿրթությունԽմբագրել
1983 թվականին ավարտել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի անվան Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը : 2002 թվականին ավարտել է Նախիջևանի պետական համալսարանը, իսկ 2006 թվականին՝ Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի ռազմական ակադեմիան[1]:
1983-1992 թվականներին ԽՍՀՄ Զինված ուժերում եղել է դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար[1]։
Մասնակցել է Արցախյան պատերազմին[1]։
1992 թվականից սկսած ծառայում է Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերում, լինելով գումարտակի հրամանատար, առանձին ուժեղացված մոտոհրաձգային բրիգադի շտաբի հրամանատար - բրիգադի հրամանատարի տեղակալ, առանձին ուժեղացված մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, կորպուսի հրամանատար[1]։
Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի 2014 թվականի մայիսի 14-ի հրամանագրով ԱՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաև նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ – Առանձին համազորային բանակի հրամանատար[1]։